Euromedia24 on Play Store Euromedia24 on App Sore
BNB

$870.47

BTC

$113082

ADA

$0.868816

ETH

$4608.63

SOL

$213.76

31 °

Yerevan

20 °

Moscow

45 °

Dubai

20 °

London

26 °

Beijing

23 °

Brussels

16 °

Rome

23 °

Madrid

BNB

$870.47

BTC

$113082

ADA

$0.868816

ETH

$4608.63

SOL

$213.76

31 °

Yerevan

20 °

Moscow

45 °

Dubai

20 °

London

26 °

Beijing

23 °

Brussels

16 °

Rome

23 °

Madrid

«Մեզ ոչ ոք երբեք հենց այնպես ոչինչ չի տալու». «Փաստ»

«Փաստ» օրաթերթը գրում է.

Քաղաքացին այսօր ապրում է մի իրականության մեջ, երբ նրան ամեն օր հրամցվում է տարատեսակ ինֆորմացիա: Չի հասցնում մեկը վերլուծել, քննարկել, տեղ է հասնում մյուսը:

Վերջին օրերին Հայաստանի իշխանություններն ԱՄՆ հեռացող վարչակազմի հետ ստորագրեցին ռազմավարական գործընկերության մասին փաստաթուղթ, սկսվեց ԵՄ անդամակցության օրինագծի շուրջ դիսկուրսը, ակտիվացան ՀԱԿՊ ու ԵԱՏՄ անդամակցությունից հրաժարվելու մասին քննարկումները:

Մեկ այլ իրականության մեջ Ադրբեջանում ընթանում են շինծու դատավարություններ, որտեղ մեղադրյալի աթոռին մեր հայրենակիցներն են:Արդյո՞ք ստորագրվող կամ քննարկվող փաստաթղթերը նման չեն փայլուն թղթով, գրավիչ փաթեթավորմամբ կոնֆետների, ընդ որում՝ փայլող թղթի ներսում ոչինչ չկա:

Քաղաքագետ Արա Պողոսյանն ասում է՝ ցանկացած պետության հետ համագործակցության խորացումը և զարգացումը դրական գործընթաց է: «Բայց ունենք բազմաթիվ նրբերանգներ:

Սա քարոզչական դաշտում ներկայացվում է որպես փրկության փաստաթուղթ, ինչն աղերս չունի իրականության և ճշմարտության հետ: Իսկ ճշմարտությունն այն է, որ Հայաստանն ընդամենը ստացել է ավելի խոր համագործակցելու հնարավորություն, շեշտում եմ՝ հնարավորություն, այստեղ չկա որևէ իմպերատիվ նորմ, որով Միացյալ Նահանգները կստանձնի պարտավորություն Հայաստանի նկատմամբ՝ տնտեսական, ֆինանսական, ռազմական, անվտանգային և այլն:

Պարտավորության մասին այստեղ խոսք չկա: Ինչո՞ւ, որովհետև սա ռազմավարական համագործակցության կանոնադրություն է: Ռազմավարական համագործակցության հանձնաժողովի կանոնադրությունը նշանակում է, որ այդ հանձնաժողովի աշխատանքները պետք է կանոնակարգվեն տվյալ կանոնադրությամբ սահմանված նպատակների շուրջ:

Հայաստանի Հանրապետությունը բազմաթիվ այսպիսի կանոնադրություններ է ստորագրել: Սա որևէ կերպ չպետք է շփոթենք ռազմավարական գործընկերության հետ:

Ռազմավարական գործընկերության մասին պայմանագրերը միջպետական պայմանագրեր են, որոնք պարտադիր վավերացում են պահանջում, իսկ այս կանոնադրությունը վավերացրում չի պահանջում:

Սա կողմերի մտադրությունների մասին ստորագրված փաստաթուղթ է: Թե ինչպես այն կռեալիզացվի, կկապիտալիզացվի գործնական և կիրառական քաղաքականության մեջ, արդեն կախված կլինի մի շարք գործոններից:

Օրինակ՝ թե՛ աշխարհաքաղաքական պայմաններից, թե՛ մեր տարածաշրջանում Միացյալ Նահանգների կողմից հետապնդվող շահերից, կամ, առհասարակ, ինչպիսի՞ն կլինեն տվյալ պահին ԱՄՆ-ի շահերը մեր տարածաշրջանում, դրանք կլինեն առաջնահերթությա՞ն, թե՞ ոչ առաջնահերթության շարքում, ինչպիսի՞ն կլինեն Հայաստանի Հանրապետության իշխանությունների գործողությունները, կկարողանա՞նք սա ռեալիզացնել, բերել ու հասցնել ռազմավարական համագործակցության կամ գործընկերության մակարդակի:

Այս պահին պետք է ֆիքսենք՝ ունենք փաստաթուղթ, որը որոշակի շրջանակի համագործակցության հնարավորություն է տալիս»,-«Փաստի» հետ զրույցում ասում է Պողոսյանը:

Ստացվում է, որ փաստաթղթի շուրջ առաջացած «աղմուկն» ավելի շատ է, քան օգո՞ւտը: «Սրա շուրջ ստեղծված թե՛ աղմուկը, թե՛ ընթացող քարոզչական հնարքները պետք է դիտարկենք տվյալ օրվա դրությամբ Հայաստանի Հանրապետությունում ձևավորված քաղաքական կոնյուկտուրայի մեջ:

Ինչպիսի՞ն է այն: Ցավոք, Հայաստանի Հանրապետության քաղաքացիները, նաև հայկական քաղաքական դաշտը բաժանված են տարբեր հոսանքների, ընդ որում՝ ոչ թե գաղափարական, այլ արտաքին քաղաքական հոսանքների՝ արևմտամետ, ռուսամետ և այլն:

Դեպի Արևմուտք անցման քարոզիչները պետք է ժողովրդին ցույց տան ինչ-որ ձեռքբերում, որով կհամոզեն նրան, թե՝ տեսեք, մեր ճանապարհը ճշմարիտ է, մեր ճանապարհը հնարավորություններ ստեղծող է:

Դրա համար անհրաժեշտ է գոնե ցանկացած ձևի փաստաթուղթ, որտեղ շողշողուն բառեր կլինեն՝ ռազմավարական համագործակցություն, ռազմավարական նպատակ, ռազմավարական շահ:

Սրանք բանալի բառեր են, որոնցով փորձ է արվում հասարակությանը համոզել, որ երբ Միացյալ Նահանգների հետ գնանք ռազմավարական գործընկերության, Հայաստանի բոլոր խնդիրները կլուծվեն, Ադրբեջանը կվախենա և այլևս չի հարձակվի:

Քարոզչական դաշտում արդեն որոշ քարոզիչների կողմից կան թեզեր, թե Բաքուն անհանգստացած է այս փաստաթղթով, Բաքուն ուզում էր հարձակվել, բայց այլևս չի հարձակվի և այլն:

Սրանք կոնկրետ խմբերին անհրաժեշտ թեզեր են, խմբեր, որոնք իրենց գոյությունը սրանով կարդարացնեն, որովհետև առանց արդյունքի նրանց գոյությունն անիմաստ է քաղաքական հարթության մեջ: Գանք իշխանություններին:

Առջևում ընտրություններ են, արտաքին ճակատում Հայաստանի Հանրապետությունը չունի ձեռքբերումներ, ընդհակառակը՝ նոր մարտահրավերներ են:

Ներքին քաղաքականության մեջ ամեն ինչ շատ ավելի խառն է, շատ ավելի քաոտիկ, չկա միասնություն, չկան այնպիսի գաղափարներ, որոնց շուրջ ժողովուրդը կհամախմբվի: Ունենք ներքին տարրալուծված, կամազրկված հասարակական պատկեր:

Հասարակությունն այդ ամենի հետևանքով մարգինալացվում է: Հիմա իշխանությունը քվե խնդրելու կամ մուրալու համար պետք է ինչ-որ շողշողուն բառերով ձեռքբերումներ ցույց տա՝ անկախ նրանից՝ դրանք պրակտիկ քաղաքականության մեջ իրակա՞ն են, թե՞ ոչ, կգործարկվե՞ն, թե՞ ոչ: Նախընտրական քարոզչության համար սրանք անհրաժեշտություն են: Կարծում եմ, որ սա օգտագործվելու է հատկապես նախընտրական քարոզչության մեջ:

Կասեն, որ Հայաստանի անվտանգության մակարդակն էականորեն բարձրացել է, որովհետև Միացյալ Նահանգների հետ ստորագրել ենք նման փաստաթուղթ: Բնականաբար, հասարակությունն էլ խորամուխ չի լինելու, թե դա ինչ փաստաթուղթ է:

Այն ինչ-որ հանձնաժողովի կանոնադրությո՞ւն է, թե՞ այնպիսի փաստաթուղթ է, ինչպիսին, օրինակ՝ վերջերս ստորագրեցին Ռուսաստանի Դաշնությունը և Իրանի Իսլամական Հանրապետությունը, կամ այնպիսի գործընկերություն, ինչպիսին կա Միացյալ Նահանգների և Իսրայելի միջև:

Հայաստանի իշխանությունները ստորագրված փաստաթուղթը ներկայացնելու են որպես երկնային մանանա, և շատերը, ցավոք, խորամուխ չլինելով խնդրի մեջ, հավատալու են, և մի մասն էլ քվե է տալու նրանց»,-նշում է մեր զրուցակիցը:

Այս կերպ արդյոք էլ ավելի չի նվազո՞ւմ նաև մեր հանրույթի դիմադրողականությունը: Հույս ենք ունենում, որ ինչ-որ մեկը գալու է՝ մեզ պաշտպանելու և փրկելու: «Երբ խոսվում է ազգային դիմադրողականության մասին, այդտեղ կան բազմաթիվ նուրբ լարեր, որոնք միմյանց հետ փոխշաղկապված են:

Ինչպես չափազանց նեգատիվն է ազդում հասարակական և ազգային դիմադրողականության վրա բացասական իմաստով, այնպես էլ երանության տանող քարոզչությունը, որ մեր փոխարեն մեր խնդիրները լուծելու են Միացյալ Նահանգները, իսկ նախկինում Ռուսաստանի Դաշնությունն էր:

Ուզում եմ հատուկ շեշտել, որ մարդիկ, որոնք այսպիսի քարոզչություն են տանում, ոչ միայն Ռուսաստանի դեմ են գործում, այլ խորքում հենց Միացյալ Նահանգների և, ընդհանրապես, Արևմուտքի դեմ:

Հասարակության մոտ ձևավորելով չափազանցված սպասելիքներ՝ նույն հասարակությանը պատրաստում են, որ վաղն էլ այն նույն կերպ հայհոյի Միացյալ Նահանգներին, Եվրոպական Միությանը, որ իրենց խնդիրներն իրենց փոխարեն չեն լուծել:

Այս մարդիկ հայ ժողովրդին համոզում են, որ մեր փոխարեն ԱՄՆ-ն մեր խնդիրները կլուծի, դեպի ԵՄ քարոզչության շրջանակում մարդկանց համոզում են, որ լավ ենք ապրելու, մեր կենսամակարդակը լինելու է այնպիսին, ինչպիսին ԵՄ երկրներում է, մեր տեխնոլոգիական զարգացվածությունն է այդպիսին լինելու:

Դա իրականում կեղծիք և խաբեություն է, որովհետև դրանց պետք է ինքնուրույն հասնես: Քեզ կաջակցեն, քեզ հնարավորություն կտան՝ մուտք ունենալ դեպի այդ շուկաներ կամ այդ տեխնոլոգիաներ, բայց դա պետք է անես ինքդ և քո ջանասիրաբար գործադրված աշխատանքի արդյունքում:

Մեզ ոչ ոք երբեք հենց այնպես ոչինչ չի տալու: Ցավոք, սա հասարակությանը չեն ասում, այլ ասում են միայն այն շողշողուն մասը, որը ոսկու նման փայլում է, բայց խորքում հիասթափություն է»,-եզրափակում է Արա Պողոսյանը:

ԼՈՒՍԻՆԵ ԱՌԱՔԵԼՅԱՆ

Լրահոս

Ռուսաստանի ահազանգը՝ պետականության կորստի մասին․ Բաքվի դեմ մեղադրանքներն ու Իրանի տագնապը
Մոն Սեն-Միշել. ծովի մեջ կառուցված ամրոցը
Ադրբեջանը շարունակում է պահանջներ ներկայացնել. Նա բռնապետ է․ թուրք պատգամավորը՝ Ալիևին
Իրանը կարծում է, որ ԱՄՆ նոր արկածախնդրությունը կընդլայնի պատերազմի աշխարհագրությունը
Փարիզից թռչող ինքնաթիռը արտակարգ իրավիճակի ազդանշան է տվել և վերադարձել օդանավակայան
Լեհաստանում Սահմանադրական դատարանի շուրջ իրավիճակը կայունացել է
ՔՊ-ականը՝ ԱԺ-ում «առյուծացած». Մարիամ Ավագյանը COP-17-ում բարձրաձայնել է արցախցիների վերադարձի հարցը
Վարչապետը մասնակցել է «ՀայՓաս» ընկերության Երևան մոլի նոր գրասենյակի բացման արարողությանը
Լեհաստանի նախկին նախագահը Սահմանադրական դատարանում աջակցել է Տուսկի կառավարության գործողություններին
Կարևոր
Տուսկը հայտարարել է, որ Սահմանադրական դատարանի հետ կապված իրավիճակում ինքն այլ ընտրություն չուներ
ԱՄՆ դեսպանը Լեհաստանում Սահմանադրական դատարանի շուրջ ստեղծված իրավիճակը անվանել է պայթյունավտանգ
«Հրապարակ»․ Ռուբինյանին անվստահություն հայտնելու նախագիծ կներկայացվի՞
Փաշինյանի հրահանգով են Իրինա Յոլյանին դատի տալիս․ «Հրապարակ»
Վերջին «տանիքն» էլ են վերցնում. ինչպես են լրատվամիջոցին մտցրել փակուղի. «Փաստ»
Պոպուլիզմի տնտեսական գինը. Հայաստանում խոշոր բիզնես անելը դառնում է «բարձր ռիսկային». «Փաստ»
«Հրապարակ»․ Հայտնվել էի շրջափակման մեջ
«Հրապարակ»․ Տարիներով մի թունել էլ չեն կարողանում կառուցել
ՔՊ-ականը՝ ԱԺ-ում «առյուծացած». ո՞վ է ընդդիմադիրների վրա հարձակվող Տիգրան Գալստյանը․ «Ժողովուրդ»
Nvidia-ի ղեկավարի մտերիմը կասկածվում է Չինաստանի օգտին լրտեսության մեջ․ NYT
4,1 միլիարդ տարվա երկնաքարը նոր ապացույցներ է տվել

Լրացուցիչ նորություններ

...

ՔՊ-ականը՝ ԱԺ-ում «առյուծացած». Մարիամ Ավագյանը COP-17-ում բարձրաձայնել է արցախցիների վերադարձի հարցը

«Հրապարակ»․ Ռուբինյանին անվստահություն հայտնելու նախագիծ կներկայացվի՞

Փաշինյանի հրահանգով են Իրինա Յոլյանին դատի տալիս․ «Հրապարակ»

Վերջին «տանիքն» էլ են վերցնում. ինչպես են լրատվամիջոցին մտցրել փակուղի. «Փաստ»

Պոպուլիզմի տնտեսական գինը. Հայաստանում խոշոր բիզնես անելը դառնում է «բարձր ռիսկային». «Փաստ»

«Հրապարակ»․ Հայտնվել էի շրջափակման մեջ

«Հրապարակ»․ Տարիներով մի թունել էլ չեն կարողանում կառուցել

ՔՊ-ականը՝ ԱԺ-ում «առյուծացած». ո՞վ է ընդդիմադիրների վրա հարձակվող Տիգրան Գալստյանը․ «Ժողովուրդ»

766 մլն դրամ՝ «Էրեբունի-Երեւան 2808»-ի համար․ Փաշինյանը նոր «հոկտեմբերի 2» է պլանավորո՞ւմ

«Հրապարակ»․ Ուժեղն էլ դո՞ւք եք

«Հրապարակ»․ Փաշինյանը նոր «հոկտեմբերի 2» է պլանավորո՞ւմ

«Հրապարակ»․ Որքան գումար է ծախսվել «Էրեբունի-Երեւան 2808» տոնին

27 տարվա լռությունից հետո Ջհանգիրյանը խոսեց, Փաշինյանը հանձնարարեց ստուգել․ «Ժողովուրդ»

Փաշինյանը շտապեցնում է սահմանադրական փոփոխությունները․ Արդյո՞ք Բաքուն նոր նախապայման է դնում

«Հրապարակ»․ Հող են պատրաստում Հայաստանում որոշ կուսակցությունների գործունեությունը կասեցնելու համար

«Փաստ». Երկուսն էլ խոսում են ջախջախելու մասին

«Հրապարակ»․ Վահագն Խաչատուրյանի առողջական վիճակը վատթարացել է

«Ժողովուրդ». 2 ամիս Ծավում արգելեցին ջուր խմել, հիմա ասում են՝ սնդիկը նորմայի մեջ է․ ո՞վ է պատասխան տալու սրա համար

«Փաստ» . «Քաղաքական հոգեհանգիստ» և վերահաս կոլապս. ի՞նչ է սպասվում իշխող ուժին

«Հրապարակ»․ ՌԴ-ում Կոպիրկինին փոխարինողի անունն է քննարկվում