Euromedia24 on Play Store Euromedia24 on App Sore
BNB

$870.47

BTC

$113082

ADA

$0.868816

ETH

$4608.63

SOL

$213.76

31 °

Yerevan

20 °

Moscow

45 °

Dubai

20 °

London

26 °

Beijing

23 °

Brussels

16 °

Rome

23 °

Madrid

BNB

$870.47

BTC

$113082

ADA

$0.868816

ETH

$4608.63

SOL

$213.76

31 °

Yerevan

20 °

Moscow

45 °

Dubai

20 °

London

26 °

Beijing

23 °

Brussels

16 °

Rome

23 °

Madrid

Գրիգորյանն ու Օվերչուկը ստորագրել են փոխհամաձայնեցված արձանագրություն

ՀՀ փոխվարչապետ Մհեր Գրիգորյանի և ՌԴ փոխվարչապետ Ալեքսեյ Օվերչուկի համանախագահությամբ Մոսկվայում կայացել է Հայաստանի Հանրապետության և Ռուսաստանի Դաշնության միջև տնտեսական համագործակցության միջկառավարական հանձնաժողովի 23-րդ նիստը:

Միջկառավարական հանձնաժողովի լիագումար նիստի արդյունքներով երկու երկրների փոխվարչապետները հանդես են եկել ելույթներով, այնուհետև ստորագրել են փոխհամաձայնեցված արձանագրությունը: Միջկառավարական հանձնաժողովի համանախագահները երկուստեք ընդգծել են ՀՀ և ՌԴ միջև առևտրաշրջանառության գրեթե կրկնապատկված աճը:

Փոխվարչապետ Մհեր Գրիգորյանը գոհունակությամբ է նշել նախորդ նիստի ընթացքում տրված հանձնարարականների կատարման ընթացքը, ընդգծել առևտրատնտեսական, տրանսպորտի, էներգետիկայի, առողջապահության, կրթության և փոխադարձ հետաքրքրություն ներկայացնող այլ ոլորտներում համագործակցության բարձր մակարդակը:

Մհեր Գրիգորյանը վստահություն է հայտնել, որ անցակետերում և մասնավորապես Վերին Լարսի անցակետում փոխադրումների և հսկողության ընթացակարգերի էական պարզեցումը կօգնի ապահովել մատակարարման շղթայի անխափան գործառնությունը, ինչպես նաև դրական ազդեցություն կունենա գործարար կապերի ամրապնդման և երկու երկրների տնտեսությունների մրցունակության բարձրացման վրա:

Փոխվարչապետը կարևոր է համարել նաև որոշ ապրանքատեսակների համար նավիգացիոն կապարակնիքների միջոցով ապրանքների անխոչընդոտ տեղաշարժն ապահովելու համար Հայաստանի և Ռուսաստանի միջև պիլոտային ծրագրի հաջող իրականացումը:

ՀՀ փոխվարչապետը հաստատել է հայկական կողմի պատրաստակամությունը ընդլայնելու համագործակցությունը միջուկային էներգիայի խաղաղ օգտագործման ոլորտում և դրա շրջանակներում կարևորել միջուկային բժշկության ոլորտում գործընկերությունը:

Ամփոփելով ելույթը՝ փոխվարչապետը նշել է. «Ցանկանում եմ ևս մեկ անգամ վերահաստատել մեր հաստատակամ նպատակադրումը փոխադարձ հետաքրքրություն ներկայացնող բոլոր ոլորտներում վստահելի երկխոսության հետագա ամրապնդման և Հայաստանի և Ռուսաստանի միջև համագործակցության հետևողական զարգացման առկա ներուժի լիարժեք բացահայտման վրա»:

Լրահոս

«Հրապարակ»․ Ծաղիկ արտահանող ընկերությունը նամակ է գրել վարչապետին
«Հրապարակ»․ Հերթը հասավ «Մուլտի տրանսպորտին»
Արմեն Գրիգորյանի նոր աշխատավայրն ինչ ընկերություն է և ինչով է զբաղվում․ «Ժողովուրդ»
«Հրապարակ»․ Նիկոլ Փաշինյանը սիրաշահում է պետծառայողներին
«Հրապարակ»․ Հայկ Սարգսյանը Նիկոլ Փաշինյանի «ցուցումո՞վ» է թիմի կեղտոտ սպիտակեղենն արեւին փռում
Ի՞նչ ունեցվածք ունի դատավոր Աշոտ Հովհաննիսյանը․ «Ժողովուրդ»
Կարևոր
Ալժիրը խզել է դիվանագիտական հարաբերությունները Արաբական Միացյալ Էմիրությունների հետ
Երկար ժամանակ ջուր չի լինի
Կանադայի հետ անօդաչուների վերաբերյալ առաջին փաստաթուղթն արդեն ստորագրված է. Զելենսկի
«Այսօր երազումս տեսա․․․»․ Նուշ Օհանյանը ամուսնու մահից հետո առաջին գրառումն է արել
14-ամյա դպրոցականը մահացել է ֆիզկուլտուրայի դասի ժամանակ ՌԴ-ում
Դանակահարություն Լոնդոնում. տուժել է չորս մարդ, որոնցից մեկը ծայրահեղ ծանր վիճակում է, ձերբակալվել է յոթ մարդ
Կարևոր
Շատ անկեղծ է Առուշը. պարզ ասում է` հանայնքի ղեկավար լինելը իր ու իր նոր շրջապատ ՔՊ֊ի համար դարձել է բիզնես. Վահե Սարգսյան
Մեր նահատակ հերոսների ծնողները ծանր առողջական խնդիրների պարագայում պետական աջակցություն ակնկալիք չեն ունենում. Աբրահամյան
Կարևոր
Երևանի քաղաքապետի խոսնակը անդրադարձել է քաղաքացիների շրջանում առաջացած դժգոհություններին
Բալահովիտում ասֆալտապատման աշխատանքներ իրականացնելիս ճանապարհաշինարարները հայտնաբերել են մարդու գանգ
Նոր շուկաներ՝ հայկական վարդի համար․ կառավարությունը քայլեր է ձեռնարկում
ԵՄ-ն Հայաստանի ապրանքների մաքսերը կվերացնի. Իրանից փորձել են Ադրբեջան տեղափոխել 84 կգ թմրանյութ (տեսանյութ)
Լենինի արձանի տեղադրումն արգելել են․ որոշումը կրքեր է բորբոքել
Խոշոր վթար Շիրակի մարզում․ բախվել են բեռնատարն ու մարդատար «Գազել»-ը

Լրացուցիչ նորություններ

...

Ալժիրը խզել է դիվանագիտական հարաբերությունները Արաբական Միացյալ Էմիրությունների հետ

Կանադայի հետ անօդաչուների վերաբերյալ առաջին փաստաթուղթն արդեն ստորագրված է. Զելենսկի

14-ամյա դպրոցականը մահացել է ֆիզկուլտուրայի դասի ժամանակ ՌԴ-ում

Դանակահարություն Լոնդոնում. տուժել է չորս մարդ, որոնցից մեկը ծայրահեղ ծանր վիճակում է, ձերբակալվել է յոթ մարդ

Լենինի արձանի տեղադրումն արգելել են․ որոշումը կրքեր է բորբոքել

Թրամփի Իրանի պատերազմը վերածվում է նոր «հավերժ պատերազմի» (տեսանյութ)

Իրանը պատրաստ է իրականացնել կայծակնային հարձակողական գործողություններ. ԻՀՊԿ

Վենեսուելայում կործանվել է ուկրաինացի մոդելի և երկու գործարարի տեղափոխող ինքնաթիռը

Ռուսաստանի 26 օդանավակայաններում սահմանափակվել է ինքնաթիռների վառելիքով լիցքավորումը

Ռուսաստանը մեզ սպառնում է․ Գերմանիայի ԱԳ նախարար

Կիևը Սև ծովում հարվածներով բացել է «Պանդորայի արկղը». Պեսկով

Զելենսկու ինքնաթիռը՝ ԱԹՍ-ի թիրախում․ Պեսկովը պարզաբանում է

Ֆոն դեր Լայենը մեկնում է ԵՄ-ից հիասթափված ֆրանսիացիներին համոզելու դրա օգտակարության հարցում․ Politico

ՌԴ-ն ու Ուկրաինան զանգվածային հարվածներ են հասցնում միմյանց․ կան զոհեր և վիրավորներ

Տոպ-10 նորություններ այսօր․ պայթյուններ, հարձակումներ ու աղետներ՝ աշխարհում (տեսանյութ)

Գլխավոր թիրախը Վլադիմիր Պուտինն է. Մեդվեդև

Ֆրանսիայի ԱԳՆ-ն Թրամփի՝ իր անդրծովյան տարածքների մասին գրառումները քմահաճություն է անվանել

Թրամփը խոստացել է ընտրություններից առաջ անձամբ քարոզարշավ իրականացնել մոտ երեք տասնյակ նահանգներում

Պակիստանի ԱԳՆ-ը բացառել է նոր երկրների ներառումը Մեքքայի համաձայնագրում

Բեսենթն ասել է, որ Թրամփը հրաժարվում է քնել