Խոսքը Hyonmu-2 դասի փոքր հեռահարության բալիստիկ հրթիռի արձակման մասին է վարժանքների ժամանակ, որոնք տեղի են ունեցել Սեուլից 108 կմ հեռավորության վրա գտնվող Տայան արևմտյան կոմսությունում։
Զորավարժությունների ընթացքում մշակվել է հյուսիսկորեական նավի վրա հարձակման սցենարը, որից արձակվել է հրթիռը։ Ընդգծվում է, որ զորավարժությունները նպատակ են ունեցել ցույց տալ Սեուլի պատրաստակամությունը՝ «պատասխանելու Փհենյանի ցանկացած սադրանքին»։ Հոկտեմբերի 31-ին Հյուսիսային Կորեան արձակել է նորագույն միջմայրցամաքային Hwasong-19 բալիստիկ հրթիռը, որը բարձրացել է 7687,5 կմ բարձրության վրա և անցել ավելի քան 1000 կմ տարածություն։ Հոկտեմբերի 5-ին Ժողովրդադեմոկրատական Հանրապետությունը 7 փոքր հեռահարության բալիստիկ հրթիռ է արձակել։