Աբխազիայի խորհրդարանի պատգամավորները դեմ են քվեարկել ներդրումային գործունեության մասին աբխազա-ռուսական համաձայնագրի վավերացմանը։
Այս մասին գրում է Sputnik Աբխազիան։ Հստակեցվում է, որ այս հարցը պետք է քննարկվեր նոյեմբերի 15-ին, սակայն պայմանավորվածությունը բողոքի ցույցերի է հանգեցրել, ինչի արդյունքում Աբխազիայի նախագահ Ասլան Բժանիան հրաժարական էր տվել։
Ավելի վաղ հաղորդվել էր, որ Աբխազիայի խորհրդարանը դեկտեմբերի 3-ին կքննարկի Ռուսաստանի հետ ներդրումային համաձայնագրի վավերացման հարցը։