Այս մասին նա գրել է սոցցանցի իր էջում։ «Համալսարաններից հետո դպրոցների հերթն է՝ իրենց համերաշխությունը հայտնելու ամբողջ Վրաստանում տեղի ունեցող բողոքի ակցիաներին»,- ասել է Զուրաբիշվիլին։
Ավելի վաղ Վրաստանի վարչապետ Իրակլի Կոբախիձեն հայտարարել էր, որ ընդդիմությունը ցույցերի ժամանակ զոհաբերում է երիտասարդությանը։ Հաղորդվել է նաև, որ Թբիլիսիում հանրահավաքից հետո գիշերը հոսպիտալացվել է 37 մարդ։