Euromedia24 on Play Store Euromedia24 on App Sore
BNB

$870.47

BTC

$113082

ADA

$0.868816

ETH

$4608.63

SOL

$213.76

31 °

Yerevan

20 °

Moscow

45 °

Dubai

20 °

London

26 °

Beijing

23 °

Brussels

16 °

Rome

23 °

Madrid

BNB

$870.47

BTC

$113082

ADA

$0.868816

ETH

$4608.63

SOL

$213.76

31 °

Yerevan

20 °

Moscow

45 °

Dubai

20 °

London

26 °

Beijing

23 °

Brussels

16 °

Rome

23 °

Madrid

Տհաճ միջադեպ` ՌԴ-ում ՀՀ դեսպանի մասնակցությամբ «Ռուսաստան-Հայաստան» համաժողովից առաջ


Այսօր փոքրիկ միջադեպ է տեղի ունեցել Մոսկվայում կայացած «Ռուսաստան-Հայաստան» 2-րդ համաժողովից առաջ ՌԴ-ում Հայաստանի նորանշանակ դեսպան Գուրգեն Արսենյանի մասնակցությամբ։

Euromedia24-ի լրագրողը նկատել է, որ Մոսկվայի «Президент» հյուրանոցի ճեմասրահում ֆորումից առաջ կանգնել և հայկական պատվիրակությանն է հատուկ սպասում, դիմավորում-լիկբեզ անելուց հետո սրահ ուղեկցում դեսպան Գուրգեն Արսենյանը։

Ընդ որում, նա այդ լիկբեզն արել է շատ անթաքույց, բարձր ձայնով ու կոշտ տոնայնությամբ՝ հատկապես Թաթուլ Մանասերյանի դեպքում։Տհաճ զրույց է ծավալվել տնտեսագետ Թաթուլ Մանասերյանի ու դեսպանի միջև, որին ականատես են եղել Հայաստանից ժամանած այլ փորձագետներ ևս։ ՔՊ-ական նախկին պատգամավոր, ներկայիս ՌԴ–ում ՀՀ դեսպան Գուրգեն Արսենյանը ճեմասրահում Մանասերյանին դիմավորելիս հոխորտացել է, թե «չլնեմ-չիմանամ ֆորումին կոշտ քննադատողական ելույթներ ունենաք, համապետական բաներ չանեք, իմ ջանքերը պռավալ չտաք, մեծ բաներ եմ անում, դուք հետո կհասկանաք, ահագին գործ է արվում, հանկարծ ձեր հակապետական ելույթներով չփչացնեք ամեն բան»։

 Մանասերյանն, իհարկե, անակնկալի է եկել ու ցածր ձայնով բացատրություն է պահանջել, թե այդ ով է ներկաներից երբեւէ հակապետական վարքով փայլել, եթե ոչ իրենք (նկատի ունենալով՝ Արսենյանի երբեմնի թիմակից ՔՊ-ականներին)։ Լսելի չի եղել պռավալի համար սպառնացող ու Երևանից ժամանածների վրա հոխորտացող դեսպանի պատասխանները։

Անկախ տնտեսագետին ձեռ ու ոտով կոշտ ձայնով ուղղորդող եւ հանդիմանող դեսպանին մոտեցանք ու փորձեցինք բացատրություն պահանջել, թե այդ ինչ իրավունքով է գոռալով փորձ անում ուղղորդել անկախ տնտեսագետին ելույթից առաջ եւ այդ ինչ ջանք է հասցրել գործադրել ընդամենը մի քանի օրում, որ փրկել է հայ-ռուս ոչ այնքան էլ բարվոք վիճակում հայտնված  հարաբերություները,  մանավանդ որ հասկանալի չէին հատկապես  ռուսական կողմի համար լրիվ ընդունելի փորձագետ Մանասերյանից իր վախերը։

Դեսպան Արսենյանը, սակայն, հրաժարվեց խոսել և լարված փորձեց միայն արդարանալ, թե իբր մասնավոր զրույց է ծավալել, «ինչ է՝ իրավունք չունի՞»: Մենք նրան հիշեցրինք դեսպանի առաքելությունը եւ որ ինքը Հայաստանի բյուջեից է օգտվում եւ մեր հանրային միջոցներով է իր կացության հարցերը լուծում Մոսկվայի իր նստավայրում, ուստի պարտավոր է բացատրություն տալ, բայց նա խուսափեց խոսել, որ հերթական սկանդալի մեջ չհայտնվի։

Թաթուլ Մանասերյանից հետաքրքրվեցինք՝ ինչ իրավունքով եւ ինչ հուշումներով էր ուղղորդում իրեն դեսպանը, ինչ էր պահանջում իրենից մոսկովյան հարթակում ելույթից առաջ, նա հաստատեց որ, այո՛, փորձել է հանդիմանել իրեն, թե իբր կոշտ քննադատություններով հակապետական ելույթներ չունենա, որ հսկայական գործ է իբր ձեռնարկել հարաբերությունների նորոգման հարցում, հանկարծ պռավալ չտա։

Ինչու դեսպանին չարձագանքեցիք կոշտ ու համարժեք կեպրով՝ հետաքրքրվեցինք տնտեսագետից, ասաց․ «Շոկի մեջ էի էդ վարքագծից, չկողմնորոշվեցի՝ այդ պահին ինչ անել»։

Ի դեպ, շատ կարևոր է նշել, որ այդ ֆորումին Ռուսաստանի պատվիրակության կողմից մասնակցում էր ՌԴ դումայի փոխնախագահ Պյուտր Տոլստոյը եւ ՌԴ ԱԳՆ փոխնախարար Միխայիլ Գալուզինը, ստացվում է՝ հայկական պատվիրակությունը, որ ՔՊ-ի հետ ոչ մի թելով կապ չուներ, մանսկացում էր հակապետական միջոցառմանը, որին որպես գլխավոր բանախոսներ պիտի հանդես գային ՌԴ իշխանության երկու բարձրաստիճան ներկայացուցիչներ։

Լրահոս

Արմավիրում ուսուցիչը ծեծի է ենթարկել 14-ամյա աշակերտին
ԱՄՆ-ում Հելոուինի հանգստյան օրերին մի շարք հրաձգություններ են տեղի ունեցել. հինգ մարդ է զոհվել
Հելոուինի գիշերը Դելավերի համալսարանի մոտ տեղի ունեցած հրաձգության հետևանքով վեց մարդ է վիրավորվել
Հայտնաբերվել են սննդամթերքներ, որոնք նվազեցնում են հաստ աղիքի քաղցկեղի առաջացման ռիսկը
Խոշոր ջրանջատումներ. տասնյակ հասցեներում ջուր չի լինի
Էրդողանն այցով կմեկնի Հարավային Կորեա
Բաթումում ձերբակալել են մանկապղծության համար Ինտերպոլի կողմից հետախուզվող Թուրքիայի քաղաքացու
Իրանը սպառնացել է ԱՄՆ-ին ջախջախիչ հարվածներ հասցնել նոր ժամանակակից զենքի կիրառմամբ
Արմավիրում գործարկվելու է էլեկտրաշչակ
Հյուսիսափայլը Հելոուինի գիշերը գունազարդել է Բրիտանիայի երկինքը (լուսանկարներ)
Մաղթում եմ Ձեզ անսասան կորով՝ շարունակելու Ձեր հայրապետական առաքելությունը. Կարապետյանը՝ Վեհափառին
«Մենք գալիս ենք»․ Մեդվեդևն արձագանքել է մեղադրանքներին
Քարնի. Կանադան պատրաստ է սպասել ԱՄՆ նոր նախագահին, եթե չհաջողվի համաձայնության գալ Թրամփի հետ
Հնդկաստանի ընդդիմությունը երթի է դուրս եկել ընդդեմ ընտրական հանձնաժողովի ղեկավարի. Դելիում մոբիլիզացրել են 10 հազար ուժայինների
ՔՊ Վարչության արտահերթ նիստ. Փաշինյանը տեսանյութ է հրապարակել (տեսանյութ)
Բացահայտվել են սպանության նախապատրաստության, հանցավոր խմբի գործունեության հանգամանքներ. 3 անձ կալանավորվել է
Գլենդեյլաբնակ բժիշկ Վիոլետա Մայիլյանը դատապարտվել է 15 տարվա ազատազրկման՝ բոտոքսի հետ կապված 45 մլն դոլարի խոշորագույն խարդախության համար
Այսօր ՆՍՕՏՏ Գարեգին Բ Ամենայն Հայոց Կաթողիկոսի օծման և գահակալության օրն է
Երեկ մահացած զինծառայողն ընտանիքի փոքրն էր, հուլիսին կավարտեր ծառայությունը. մանրամասներ
ՏԵՍԱՆՅՈՒԹ. Հայ մարզիկը UFC Fight Night 292 մրցաշարում հաղթել է ադրբեջանցի մարզիկին

Լրացուցիչ նորություններ

...

Խոշոր ջրանջատումներ. տասնյակ հասցեներում ջուր չի լինի

Արմավիրում գործարկվելու է էլեկտրաշչակ

Մաղթում եմ Ձեզ անսասան կորով՝ շարունակելու Ձեր հայրապետական առաքելությունը. Կարապետյանը՝ Վեհափառին

Այսօր ՆՍՕՏՏ Գարեգին Բ Ամենայն Հայոց Կաթողիկոսի օծման և գահակալության օրն է

«Գեորգիքս» բլոգերն ու լրագրող ներկայացած անձը կասկածվում են շորթում կատարելու մեջ

Ինչ եղանակ է սպասվում առաջիկա օրերին

Քննարկվել է ՀՀ և բրազիլական ինքնաթիռաշինական համաշխարային ընկերության միջև համագործակցության հնարավոր հեռանկարները

Պլեխանովցիները շրջում են մայրաքաղաքի ամենագեղատեսիլ վայրերում եւ ծածանում իրենց դրոշը

«Վեոլիա ջուրը» հայտարարություն է տարածել

Նոյեմբերի 2-ին և 3-ին հարյուրավոր հասցեներում լույս չի լինելու

Նոյեմբերի 1-ից ուժի մեջ են մտնում օտարերկրացիներին կացության կարգավիճակ տրամադրելու նոր կարգավորումները

Կասեցվել է «Նոր Զովք» ընկերության հացի և հացաբուլկեղենի արտադրամասի արտադրական գործունեությունը

Փաշինյանն Ալեն Սիմոնյանին գործուղում է ՌԴ. Պուտինը պատրաստ է Ուկրաինայի հարցով շփումների (տեսանյութ)

Հայաստանը պե՞տք է մնա ՀԱՊԿ-ում. հարցում (տեսանյութ)

Զգուշացեք. Հերթական զեղծարարությունը «TikTok»-ում

Սամարղանդի Ռեգիստանը. Արևելքի կապույտ ճարտարապետությունը (տեսանյութ)

Էրդողանն աջակցում է Ադրբեջանի շփումները ՀՀ-ի հետ. Անկյուն քշված առնետ․ Եվրոպան՝ Պուտինի մասին (տեսանյութ)

Չաղ Ռուստամը կրկին կալանավորվել է

«Արմոդերմ»․ հայկական նորարարություն՝ միջազգային բժշկական հարթակում

Տաթևիկ Հայրապետյան․ «Բռնությունն ու հայհոյանքը քաղաքականության հանդեպ զզվանք սերմանելու միջոց են»