Euromedia24 on Play Store Euromedia24 on App Sore
BNB

$870.47

BTC

$113082

ADA

$0.868816

ETH

$4608.63

SOL

$213.76

31 °

Yerevan

20 °

Moscow

45 °

Dubai

20 °

London

26 °

Beijing

23 °

Brussels

16 °

Rome

23 °

Madrid

BNB

$870.47

BTC

$113082

ADA

$0.868816

ETH

$4608.63

SOL

$213.76

31 °

Yerevan

20 °

Moscow

45 °

Dubai

20 °

London

26 °

Beijing

23 °

Brussels

16 °

Rome

23 °

Madrid

Ինչո՞ւ է միջազգային իրավունքի ողջ համակարգը հայտնվել ծայրահեղ խոցելի և անկայուն վիճակում. «Փաստ»


«Փաստ» օրաթերթը գրում է.

Միջազգային քրեական արդարադատությունը, առավել ևս՝ միջազգային իրավունքի ողջ համակարգը գտնվում է ծայրահեղ խոցելի և անկայուն վիճակում: Մեղավորներին արդյունավետ պատասխանատվության ենթարկելու անկարողությունը (հատկապես տնտեսական և քաղաքական ուժ ունեցող երկրներից) խաթարում է միջազգային հանցագործությունների, մարդկության դեմ հանցագործությունների համար պատժի հնարավորությունը: Նման կարծիք է հայտնում քաղաքագետ Աղվան Պողոսյանը:

«Ընդ որում, այս իրավիճակը ժամանակի ընթացքում սրվում է աճող տեմպերով՝ պրոֆիլային մարմինների աճող քաղաքականացման և խոշոր խաղացողների շրջանում միասնության բացակայության պատճառով: Իսրայելի վարչապետ Բենյամին Նեթանյահուին և պաշտպանության նախկին նախարար Յոավ Գալանտին կալանավորելու՝ Միջազգային քրեական դատարանի որոշումը լուրջ դիվանագիտական հարված էր հրեական պետության համար, որը, ինչպես հետևում է հրամանագրի տեքստից, անցել է թույլատրելի ինքնապաշտպանության սահմանները:

Այսպես, Նեթանյահուին և Գալանտին մեղադրում են Գազայի հատվածում 2023 թվականի հոկտեմբերի 8-ից մինչև 2024 թվականի մայիսի 20-ն ընկած ժամանակահատվածում «քաղաքացիական բնակչությանը առաջին անհրաժեշտության պարագաներից, սննդից, ջրից, դեղամիջոցներից, վառելիքից և էլեկտրաէներգիայից դիտավորյալ զրկելու», ինչպես նաև «մարդասիրական կազմակերպությունների աշխատանքը խոչընդոտելու» մեջ:

 Վերջին տվյալների համաձայն, որոնք ՄԱԿ-ը հրապարակում է Պաղեստինի առողջապահության նախարարության վրա հղում տալով, Գազայում ռազմական գործողությունների զոհերի թիվն արդեն հասել է գրեթե 44 հազարի»,-«Փաստի» հետ զրույցում ասում է Պողոսյանը և հավելում, որ Իսրայելում, սակայն, այդ վիճակագրությունը չեն ընդունում՝ շեշտը դնելով ՀԱՄԱՍ-ի ոչնչացված զինյալների վրա, որոնք թաքնվում են խաղաղ պաղեստինցիների շրջանում կամ օգտագործում են դրանք որպես կենդանի վահան:

«Ավելի դժվար է կասկածել, որ ներքին տեղահանվածների և փախստականների թիվը գերազանցում է 1,9 միլիոնը կամ Գազայի հատվածի ողջ բնակչության 90 տոկոսը: Բուն Իսրայելում ՄՔԴ-ի որոշումը կանխատեսելիորեն մերժել են ՝ այն անվանելով «կեղծ և հակասեմական», ինչպես նաև Հաագայի ատյանին մեղադրելով «դիվանագիտական ահաբեկչության մեջ»,-նշում է քաղաքագետը: 

Ըստ Պողոսյանի, միջազգային հանրությունը վաղուց է հասկանում, թե ով է հանդես գալիս որպես Միջազգային քրեական դատարանի հիմնական քարշակ ուժը. «Այսպես, Վաշինգտոնը շարունակում է աջակցել ՄՔԴին Ուկրաինայում տիրող իրավիճակի վերաբերյալ և անմիջապես պահանջում է քննարկումից հանել Բենիամին Նեթանյահուի ձերբակալման օրդեր տալու հարցը:

Մի կողմից՝ ԱՄՆ-ն հերքում է ՄՔԴ-ի լեգիտիմությունը, բայց երբ խոսքը վերաբերում է սեփական շահերին, կառույցին վախեցնում է պատժամիջոցներով: Աշխարհի համար ակնհայտ է, որ Միջազգային քրեական դատարանը արտատարածքային աշխարհի տարր է, որն աստիճանաբար ձևավորվել է Վաշինգտոնի ազդեցության տակ: Այստեղ գաղափարը պարզ է և բաղկացած է բոլոր երկրների ապակայունացումից, բացառությամբ հենց Միացյալ Նահանգների, որը պետք է մնա միակ անկախ պետությունը միջազգային իրավական առումով:

Նույն նպատակն է հետապնդում նաև, այսպես կոչված, «կանոնների վրա հիմնված աշխարհակարգի» համատարած առաջխաղացումը: Աշխարհը մոտեցել է այն սահմանագծին, երբ պետություններին անհրաժեշտ է դարձել նոր միջազգային ինստիտուտ, որն արդյունավետորեն կհետևի մարդու իրավունքների պահպանմանը և միջազգային իրավունքին համապատասխան բոլորի համար արդարություն կապահովի:

Քանի որ նման կազմակերպությունը պետք է գործի անկախ առանձին պետությունների քաղաքական շահերից և հավասար պայմաններ ապահովի բոլոր մասնակիցների համար, այս կառույցը կարող է գոյություն ունենալ միայն բազմաբևեռ աշխարհում, որտեղ չի լինի մեկ կամ մի քանի երկրի գերակայություն:

Միայն իրավահավասարության և համագործակցության պայմաններում միջազգային հանրությունը կկարողանա գլոբալ մակարդակում մարդու իրավունքների պաշտպանության արդյունավետ մեխանիզմ ստեղծել:

Լրահոս

Երկրի սառույցը հալվում է վտանգավոր արագությամբ․ գիտնականներն ահազանգում են
Ֆրանսիայում վերսկսվել են ավագ դպրոցների աշակերտների բողոքի ակցիաները
Ղազախստանն ու Ադրբեջանը «Կասպյան կամուրջ» կստեղծեն
Դու քաջալերում ես բռնությունը․ Սուրենյանցը՝ Փաշինյանին
Ծանրորդ Ռաֆիկ Հարությունյանը 22-րդն է ԱԱ-ում, Պողոսյանը՝ 23-րդը
Ոստիկանները կանեփ աճեցնելու և թմրամիջոց պատրաստելու դեպքեր են բացահայտել
Փաշինյանը պատերազմ հայտարարեց․ ժողովրդին ասելու է՝ գնացեք ընդդիմադիրների տներ, ԱԺ-ն շրջափակեք
Ուսումնասիրություն կսկսենք մսամթերքի շուկայում․ Պիպոյան
674 մլրդ դրամ՝ կենսաթողշակների համար. Վրաստանը ձգտում է մերձենալ Մոսկվային․ Կոբախիձե
«Ալիևյան Սահմանադրության» ընդունումը պետք է վերածվի Փաշինյանի իշխանազրկման գործընթացի․ Սաղաթելյան
Արամ Վարդևանյանն այլևս չի պաշտպանի Ռոբերտ Քոչարյանին
Հանցավոր խմբի բացահայտում, կաշառք, գողություն՝ օդանավակայանում, դանակահարված 15-ամյա պատանիներ
10 հազար դրամով բարձրացրին թոշակները, բայց մարդիկ զրկվեցին նպաստներից
Թրամփը կանխատեսում է ԱՄՆ-ի «վերջը», ՆԱՏՕ-ում մտավախություն ունեն, Իրանի շուրջ՝ նոր զարգացումներ
Ադրբեջան-Իրան սահմանին բախում. TRIPP-ի ճանապարհը, գազի թանկացման վտանգը, ձերբակալություններ
ՔՊ-ն չի կարող ստորագրել խաղաղության պայմանագիրը, Ադրբեջանն էլ նախապայմաններ է առաջ քաշում. Վարդևանյան
Լավ կլինի՝ ՔՊ-ն հեռանա, ձև չունի ստորագրելու խաղաղության պայմանագիրը. Վարդևանյան
ՀՀ-ում ադրբեջանցիների վստահության համար «front office»-ն է գործելու, Ադրբեջանում ի՞նչ է գործելու
Թեժ լեզվակռիվ ՊԵԿ նախագահի ու լրագրողների միջև
Փաշինյանի անհաջող դրվագը, Մակրոնի այրվող խրտվիլակն ու չինական հրթիռի հարվածը

Լրացուցիչ նորություններ

...

Երկրի սառույցը հալվում է վտանգավոր արագությամբ․ գիտնականներն ահազանգում են

ՔՊ-ականը՝ ԱԺ-ում «առյուծացած». Մարիամ Ավագյանը COP-17-ում բարձրաձայնել է արցախցիների վերադարձի հարցը

«Հրապարակ»․ Ռուբինյանին անվստահություն հայտնելու նախագիծ կներկայացվի՞

Փաշինյանի հրահանգով են Իրինա Յոլյանին դատի տալիս․ «Հրապարակ»

Վերջին «տանիքն» էլ են վերցնում. ինչպես են լրատվամիջոցին մտցրել փակուղի. «Փաստ»

Պոպուլիզմի տնտեսական գինը. Հայաստանում խոշոր բիզնես անելը դառնում է «բարձր ռիսկային». «Փաստ»

«Հրապարակ»․ Հայտնվել էի շրջափակման մեջ

«Հրապարակ»․ Տարիներով մի թունել էլ չեն կարողանում կառուցել

ՔՊ-ականը՝ ԱԺ-ում «առյուծացած». ո՞վ է ընդդիմադիրների վրա հարձակվող Տիգրան Գալստյանը․ «Ժողովուրդ»

766 մլն դրամ՝ «Էրեբունի-Երեւան 2808»-ի համար․ Փաշինյանը նոր «հոկտեմբերի 2» է պլանավորո՞ւմ

«Հրապարակ»․ Ուժեղն էլ դո՞ւք եք

«Հրապարակ»․ Փաշինյանը նոր «հոկտեմբերի 2» է պլանավորո՞ւմ

«Հրապարակ»․ Որքան գումար է ծախսվել «Էրեբունի-Երեւան 2808» տոնին

27 տարվա լռությունից հետո Ջհանգիրյանը խոսեց, Փաշինյանը հանձնարարեց ստուգել․ «Ժողովուրդ»

Փաշինյանը շտապեցնում է սահմանադրական փոփոխությունները․ Արդյո՞ք Բաքուն նոր նախապայման է դնում

«Հրապարակ»․ Հող են պատրաստում Հայաստանում որոշ կուսակցությունների գործունեությունը կասեցնելու համար

«Փաստ». Երկուսն էլ խոսում են ջախջախելու մասին

«Հրապարակ»․ Վահագն Խաչատուրյանի առողջական վիճակը վատթարացել է

«Ժողովուրդ». 2 ամիս Ծավում արգելեցին ջուր խմել, հիմա ասում են՝ սնդիկը նորմայի մեջ է․ ո՞վ է պատասխան տալու սրա համար

«Փաստ» . «Քաղաքական հոգեհանգիստ» և վերահաս կոլապս. ի՞նչ է սպասվում իշխող ուժին