Euromedia24 on Play Store Euromedia24 on App Sore
BNB

$870.47

BTC

$113082

ADA

$0.868816

ETH

$4608.63

SOL

$213.76

31 °

Yerevan

20 °

Moscow

45 °

Dubai

20 °

London

26 °

Beijing

23 °

Brussels

16 °

Rome

23 °

Madrid

BNB

$870.47

BTC

$113082

ADA

$0.868816

ETH

$4608.63

SOL

$213.76

31 °

Yerevan

20 °

Moscow

45 °

Dubai

20 °

London

26 °

Beijing

23 °

Brussels

16 °

Rome

23 °

Madrid

Միայն ճառ ասելու և գլուխ գովալու մեջ են լավ. «Փաստ»

«Փաստ» օրաթերթը գրում է.

Հայաստանի տնտեսական խնդիրները շարունակում են ավելի ցայտուն դառնալ, քանի որ տնտեսական աճի ապահովման համար բարենպաստ արտաքին պայմաններն աստիճանաբար սկսում են փոխվել։

Ճիշտ է, Հայաստանի տնտեսությունը դեռևս շարունակում է աճել, բայց աճի դինամիկան ընթացքում էապես նվազում է։

Ինչպես գիտենք, այս տարվա պետական բյուջեի նախագծում կառավարությունը հավակնոտ նպատակ էր սահմանել՝ կանխատեսելով 7 % տնտեսական աճ:

Ու եթե կառավարության ներկայացուցիչները մի քանի ամիս առաջ ամբողջովին իրատեսական էին համարում այս տարվա համար 7 տոկոս տնտեսական աճի ակնկալիքները, ապա այժմ լիովին իրավիճակ է փոխվել։

Ֆինանսների նախարար Վահե Հովհաննիսյանն արդեն իսկ խոստովանում է, որ 2024 թվականի առաջին կիսամյակում հաջողվել է գրանցել 6,5 տոկոս տնտեսական աճ։

Դեռ ավելին՝ 2024 թվականի տարեկան տնտեսական աճը կանխատեսվում է 5,8 տոկոսի մակարդակում, իսկ 2025 թվականին՝ ավելի ցածր՝ 5,6 տոկոսի։ 

Այսինքն, իշխանություններն իրականություն չեն դարձրել 7% տնտեսական աճի իրենց խոստումները։ Ու բացառված չէ նաև, որ մինչև տարեվերջ 5,8 % աճի կանխատեսումների սանդղակը նորից իջեցնեն։

Իհարկե, իշխանություններն իրենց սովորության համաձայն կարող էին հաջորդ տարվա բյուջեի նախագծի հիմքում ևս 7 տոկոս տնտեսական աճի ակնկալիքներ դնել, չստացվեր, հետո ինչ-որ կերպ կարդարացնեին, բայց էականորեն այդ սանդղակն իջեցրել են։

Սա նշանակում է, որ տնտեսական ոլորտի պատասխանատուները ևս Հայաստանի տնտեսական առաջընթացի մասով ռիսկեր են տեսնում։

Ընդ որում, այնքան մեծ, որ իրենց պոպուլիզմն էլ կարող է չօգնել: Եվ 2025 թվականի մասով արդեն տեսնում ենք պետբյուջեում եկամուտների ու ծախսերի մասի հավասարակշռության էական խախտում։

2025 թվականի պետական բյուջեի համաձայն, ծախսային հատվածը նախատեսվում է 3,5 տրիլիոն դրամ, որից եկամտային մասը կազմում է 2,9 տրիլիոն դրամ։ Ստացվում է, որ հաջորդ տարվա համար փաստացի ունենալու ենք 600 մլրդ դրամի դեֆիցիտ։ 

Այսինքն, անցյալում են այն ժամանակները, երբ Փաշինյանը կառավարության նիստերում հայտարարում էր, թե հարկերի հավաքագրման ու բյուջեի եկամուտների ապահովման հարցում գերակատարման են հասել։

Ու հաջորդ տարվա բյուջեն արդեն կարելի է անվանել ոչ թե հավակնոտ, այլ խղճուկ։ Այս պայմաններում գլխավոր հարցը մնում է այն, թե ինչպե՞ս պետք է կառավարությունը փակի բյուջեում առաջացած ճեղքվածքը։

Պատասխանը պարզ է՝ կառավարությունը նոր վարկեր կվերցնի այնքան, մինչև կսպառի բոլոր լիմիտները։

Օրինակ՝ օրեր առաջ կառավարությունը հավանություն տվեց երկու վարկային նախագծի, որոնցով ՀՀ արտաքին պարտքը կավելանա, ընդհանուր առմամբ, 286 մլն եվրոյով:

Իսկ Հայաստանի պետական պարտքն արդեն իսկ անցել է 12,5 մլրդ դոլարի սահմանագիծը և երեք ամիսը մեկ մոտավոր հաշվարկներով 100 մլն դոլարով ավելանում է։ Մեկ այլ կարևոր հարց է այն, որ ներգրավված վարկային միջոցները նպատակային չեն օգտագործվում ու ոչ թե նպաստում են հավել յալ տնտեսական արդյունքի ստեղծմանը, այլ ընդամենը բյուջեում առաջացած ճեղքերը մի կերպ փակելու հարց են լուծում։

Եթե 2019 թվականին Փաշինյանը հայտարարում էր, թե փողի խնդիր չունենք և չենք ունենալու, ապա հիմա փողի խնդիրն առավել հրատապ է դառնում։ Այս պարագայում բնականոն կլիներ, որ ձգվեն գոտիները, ու բյուջեն ինչ-որ չափով բալանսավորվի։

Բայց կառավարությունը ոչ մի դեպքում մտադիր չէ կրճատել բյուջեի ծախսային հատվածն այն ուղղություններով, որոնք հանրային շահերի սպասարկման տեսանկյունից առանցքային բնույթ չեն կրում։

Օրինակ՝ ժամանակ առ ժամանակ տեղեկանում ենք, թե իշխանություններն ինչպիսի թանկարժեք մեքենաների գնումներ են նախաձեռնում կամ այնպիսի շռայլ ծախսեր կատարում, որոնց անհրաժեշտությունն ընդհանրապես չկա։

Եթե հիմա Փաշինյանը լիներ ընդդիմադիրի կարգավիճակում, ապա ԱԺ ամբիոնից իր կոկորդը կպատռեր ու կբերեր տարբեր երկրների օրինակներ (իր սիրած օրինակը Դանիան է), թե ինչպես են անարդյունավետ ծախսվում պետական միջոցները։ Իսկ երբ նա իշխանության է, բոլորովին հակառակն է տեղի ունենում, ինչքան ցանկանում են, ծախսում են ու այդ ծախսերն իրականություն դարձնելու համար վարկեր են վերցնում։

Իշխանավորներին շատ քիչ է հետաքրքրում, որ այդ կուտակվող վարկային պարտավորությունները բեռ են դառնալու առաջիկա սերունդների համար, կարևորն այն է, որ այդ բեռն իրենց ուսերին չի մնում։ 

Դե, գիտենք, Փաշինյանը ճառ ասելուց է հմուտ, ոչ թե զանգ կախելուց։ Ու դա վերաբերում է նաև կառավարության մյուս պաշտոնյաներին։

Բայց զարմանալին այն է, որ այսպիսի իրավիճակում ֆինանսների նախարարը հայտարարում է, թե տնտեսական աճը և անվտանգության բարձր զգացումը պետք է հետ պտտեն արտագաղթի անիվը։

Ի՞նչ բարձր տնտեսական աճի մասին է խոսքը, եթե այն գոյություն չունի։ Տնտեսական առումով անվտանգության զգացողությունը ևս շատ ցածր մակարդակի վրա է, քանի որ ՀՀ տնտեսությունը մեծամասամբ կախվածության տակ է դրվել արտաքին գործոններից, իսկ այս առումով անորոշություններն ավելանում են։

Օրինակ՝ ներկա պահին, երբ ԱՄՆ-ում ձևավորվում է նոր վարչակազմը, դեռևս անկանխատեսելի է, թե Դոնալդ Թրամփի վարած տնտեսական քաղաքականությունն ու Ռուսաստանի նկատմամբ դիրքորոշումն ինչպես կազդեն Հայաստանի վրա։

Իսկ ինչ վերաբերում է արտագաղթին, ապա այն ոչ թե կանգ է առնում կամ հետ շրջվելու միտումներ ցուցաբերում, այլ ժամանակի ընթացքում ավելի է արագանում.. 

ԱՐԹՈՒՐ ԿԱՐԱՊԵՏՅԱՆ

Լրահոս

Եկեղեցու ճգնաժամն ուսումնասիրող ԱԺ հանձնաժողովը գործելու է մինչև 1,5 տարի
Իշխանությունները այնպիսի ընդդիմություն են ուզում, որը պատրաստ է ամեն ինչ զիջել Ադրբեջանին․ Աբրահամյան
Վթարների կանխարգելման համար պետք է խստացնել հսկողությունն ու փոխել վարորդների վարքագիծը. Սարգսյան
Ինչու են կենսաչափական անձնագրերը 29 անգամ ավելի թանկ. հարց՝ նախարարին
ՈՒՂԻՂ․ ՀԱՍԵ ճգնաժամն ուսումնասիրող քննիչ հանձնաժողովի նիստ
ՏԻՄ ընտրությունների արդյունքները. Եվրոպայի ցնցումներն ու Ուկրաինայի ճակատագիրը
Տուգանքները պետք է խստացնել, որպեսզի անձը երկու-երեք անգամ մտածի՝ արժե՞ խուսափել պարտավորությունից
Ընտանեկան բռնության դեմ պայքարի փաթեթի համար լրացուցիչ փորձաքննության կարիք չկա․ կառավարություն
Բռնությունը յուրաքանչյուր հաստատության համար առանձին օրենքո՞վ պետք է կարգավորել. Ղազարյան
Ղահրամանյան․ Պետք է չշտապել օրենսդրական փոփոխությունների հարցում
Այո, Աննա Հակոբյանի արշավի շրջանակում է մշակվել ընտանեկան բռնության մասին նոր օրենքը. ՆԳ նախարար
Լուլա դա Սիլվան չորրորդ անգամ դարձել է Բրազիլիայի նախագահ
ՈՒՂԻՂ․ ԱԺ-ում Աննա Հակոբյանի նախագիծն են քննարկում
Ընտանիքներ են մտնում, սպառնում, շանտաժի ենթարկում, կալանավորում․ սա դեռ ընտրությո՞ւն է». Տիգրան Աբրահամյան
Հայտնի են Վարդենիս համայնքում ՏԻՄ ընտրությունների նախնական արդյունքները
ՀՀ տարածքում ավտոճանապարհներն անցանելի են
Մեծամորում բախվել են «Toyota»-ն և «Ford Mustang»-ը․ կա 1 զոհ․ 4 վիրավորներց մեկը հղի կին է
«Գործարար»՝ 5504, «Քաղաքացիական պայմանագիր»՝ 4681 ձայն. Ստեփանավան համայնքի նախնական արդյունքները
Վայքում ՔՊ-ն ստանում է ձայների 96.12%-ը. Նոր տվյալներ են հրապարակվել
Գավառում «Համերաշխություն» դաշինքը Գուրգեն Մարտիրոսյանի գլխավորությամբ ստանում է քվեների 81.3%-ը

Լրացուցիչ նորություններ

...

Պուտինի և Թրամփի միջև ներկայումս նոր զրույց նախատեսված չէ. Պեսկով

Բրյուսելի խանութները փակվել են՝ սպասելով անկարգությունների նոր ալիքի

Որդեկորույս ծնողները կհասնեն մինչև ՄԻԵԴ. ՊՆ-ն ու ԳՇ-ն «տեղում» չեն

Ընդդիմությունը վերցնում է արտահերթ ընտրությունների ձեռնոցը. «Փաստ»

«Վախի վաճառականի» վերջին խաղաթուղթը. ինչու է Փաշինյանի քաղաքական ապագան անդառնալիորեն կախված Բաքվի պահանջներից. «Փաստ»

«Հրապարակ»․ Խորհրդարանում վերանորոգման թեժ շրջան է

Կարևոր նախադեպ Հայ Եկեղեցու համար. դատական համակարգը հրաժարվում է դակել իշխանությունների պառակտիչ որոշումները. «Փաստ»

Մարզպետների հարցը՝ իշխանությունների օրակարգում․ «Ժողովուրդ»

«Հրապարակ»․ Որդեկորույս ծնողները կհասնեն մինչև ՄԻԵԴ

ՊՆ-ն ու ԳՇ-ն «տեղում» չեն. ով է պատասխան տալու ադրբեջանցի հովիվի՝ սահմանը հատելու միջադեպի համար․ «Ժողովուրդ»

Հորդանանի եկեղեցիներից մեկում հրաձգություն է տեղի ունեցել, կան զոհեր

Հայաստանը դարձել է Եվրոպայի մշակութային ժառանգության առաջատար զբոսաշրջային ուղղությունը

Ստեփանավանում՝ 10 ձերբակալված, Սև ծովում խորտակված նավում՝ ուկրաինացիներ ու ադրբեջանցիներ

Հանձնարարական է իջեցվել․ Դեպրեսիվ տրամադրություններ՝ ՔՊ-ում

«Հրապարակ»․ Հանձնարարական է իջեցվել

ՍԴ նախագահի ընտրության շուրջ խառնաշփոթ է․ Վ. Վարդանյանը սպասվածից քիչ ձայներ է հավաքել․ «Ժողովուրդ»

«Հրապարակ»․ Դեպրեսիվ տրամադրություններ՝ ՔՊ-ում

Փաշինյանի՝ արտահերթ ընտրությունների հայտարարությունը խուճապ է առաջացրել իշխանության ներսում․ ի՞նչ է սպասվում իշխանականներին․ «Ժողովուրդ»

Ե՞րբ կարող է չեղարկվել ուսանողական վիզան․ ԱՄՆ դեսպանատուն

Ռուսներն ու ուկրաինացիները մեկ ժողովուրդ են․ Պուտին