Բաքվի դատարանում շարունակվել է ապօրինաբար պահվող Արցախի նախկին ռազմաքաղաքական ղեկավարների և մյուս գերիների գործով դատական ֆարսը, հաղորդվում է, որ լսել են այսպես կոչված դատախազների մեղադրական ելույթները։
Նշվում է թե «ապացույցներ» են ներկայացվել Արցախի նախկին նախագահ Արայիկ Հարությունյանի դեմ` կապված 1990–ականների ազատագրական պատերազմի դրվագների հետ։
«Դատական» նիստը կշարունակվի վաղը։








