Euromedia24 on Play Store Euromedia24 on App Sore
BNB

$870.47

BTC

$113082

ADA

$0.868816

ETH

$4608.63

SOL

$213.76

31 °

Yerevan

20 °

Moscow

45 °

Dubai

20 °

London

26 °

Beijing

23 °

Brussels

16 °

Rome

23 °

Madrid

BNB

$870.47

BTC

$113082

ADA

$0.868816

ETH

$4608.63

SOL

$213.76

31 °

Yerevan

20 °

Moscow

45 °

Dubai

20 °

London

26 °

Beijing

23 °

Brussels

16 °

Rome

23 °

Madrid

Միջնորդությունը հետաձգվել է․ ակտիվ զննության են ենթարկվում հոգեւորականների հեռախոսները. «Ժողովուրդ»

«Ժողովուրդ» օրաթերթը գրում է.


«Արագածոտնի թեմի հոգեւորականներին եւ նրանց ընտանիքի անդամներին պատկանող անձնական իրերը վերադարձնելու միջնորդությունը ՀՀ քննչական կոմիտեն հետաձգել է։


Ասել է թե՝ հրաժարվել է հոգեւորականների հեռախոսները, երեխաներին պատկանող պլանշետները եւ այլ իրերը վերադարձնել, քանի որ, ինչպես «Ժողովուրդ» օրաթերթը տեղեկացավ, այս պահին իրավապահ համակարգում ակտիվ զննության են ենթարկվում հոգեւորականների հեռախոսները։ Հիշեցնենք, որ անցած ամիս՝ հոկտեմբերի 15-ին, իրավապահները լայնածավալ խուզարկություններ էին իրականացրել Արագածոտնի թեմի մի շարք հոգեւորականների եւ Հայ Առաքելական Եկեղեցու քաղաքացիական աշխատակիցների տներում։


Փաստաբանների փոխանցմամբ, խուզարկությունների ընթացքում առգրավվել են ոչ միայն հոգեւորականների, այլեւ նրանց ընտանիքի անդամներին պատկանող հեռախոսները, երեխաների պլանշետները եւ տարբեր անձնական իրեր։


Դեպքից անմիջապես հետո «Ժողովուրդ» օրաթերթի հետ զրույցում փաստաբանները ահազանգել էին, որ առգրավված իրերի թվում կային անձնական եւ ընտանեկան բնույթի նյութեր, որոնք որեւէ կերպ չեն առնչվում քրեական գործին։ Հիշեցնենք, որ հոկտեմբերի 15-ին ձերբակալվել էին Արագածոտնի թեմի առաջնորդը, Սաղմոսավանքի հոգեւոր հովիվ Տեր Փառեն քահանա Առաքելյանը, Արագածոտնի թեմի երեք աշխատակից՝ հաշվապահը, գանձապետը եւ ռեֆերենտը։


Ընդհանուր առմամբ ձերբակալված հոգեւորականների թիվը հասել էր 12-ի։ Նշենք, որ դեպքի օրը երկար ժամանակ անհայտ էր բերման ենթարկված չորս հոգեւորականների՝ Տեր Համբարձումի, Տեր Նարեկի, Տեր Սարգիսի, Տեր Օշինի եւ Արագածոտնի թեմի առաջնորդ Մկրտիչ եպիսկոպոս Պռոշյանի գտնվելու վայրը. վերջինս Ամենայն հայոց կաթողիկոսի քրոջ որդին է: ՀՀ Քննչական կոմիտեն դեպքի կապակցությամբ հայտնել էր, որ «իշխանական կամ ծառայողական լիազորությունները կամ դրանցով պայմանավորված ազդեցությունն օգտագործելով՝ հավաք անցկացնելուն կամ դրան մասնակցելուն խոչընդոտելու կամ հարկադրելու, ինչպես նաեւ հավաքին մասնակցելու կամ մասնակցելուց հրաժարվելու նպատակով նյութապես շահագրգռելու դեպքի առթիվ նախաձեռնվել է քրեական վարույթ», որի շրջանակում կատարվում են վարութային եւ ապացուցողական անհրաժեշտ գործողություններ։


Սակայն արդեն անցել է ավելի քան երկու շաբաթ, եւ քննչական մարմինը դեռ չի վերադարձրել առգրավված անձնական իրերը։ «Ժողովուրդ» օրաթերթի տեղեկություններով՝ փաստաբանները այս առիթով դիմումներ են ներկայացրել ինչպես ՀՀ գլխավոր դատախազին, այնպես էլ Քննչական կոմիտեի ղեկավարին, սակայն մինչեւ օրս որեւէ արձագանք կամ պաշտոնական պատասխան չի ստացվել։


Փաստացի, քննչական մարմինը դեռեւս պահում է մարդկանց անձնական իրերը. ինչպես բնորոշում են փաստաբանները՝ դա արվում է առանց իրավական հիմնավորման՝ խախտելով անձնական կյանքի անձեռնմխելիության սկզբունքը»»։


Մանրամասները՝ «Ժողովուրդ» օրաթերթի այսօրվա համարում:

Լրահոս

Արարատ Միրզոյանն ԱԺ կգնա. Արմավիրի մարզպետը էլի քաղաքապետ է ուզում դառնալ
Կարևոր
Ադրբեջանցի հովիվը հատել է ՀՀ սահմանը․ որտե՞ղ է նա այս պահին
ՈՒՂԻՂ․ Արարատ Միրզոյանն ԱԺ-ում է. քննարկում են TRIPP-ի մասին օրինագիծը
Shafaq News. Իրաքը փակել է Իրանի հետ սահմանային անցակետերը
«Ուժեղ Հայաստան»-ի աջակիցների շրջանում ձերբակալվել է 14 անձ
Նարեկ Մկրտչյանը մասնակցել է հինդուիստական գլխավոր տաճարի և հոգևոր համալիրի հիմնարկեքի և օծման արարողությանը
Ստեփանավանում խուզարկություններ ու ձերբակալություններ են «Ուժեղ Հայաստան»-ի աջակիցների շրջանում
«Հրապարակ». Էդգար Ղազարյանն ուզում է «վայիս լինել» ՔՊ-ականների գործուղումներին
«Հրապարակ»․ 7 տարում՝ 5.7 միլիարդ դրամ` պետբյուջեից
«Հրապարակ»․ Արարատ Միրզոյանն ԱԺ կգնա
Աննա Հակոբյանի արշավը՝ առանց Փաշինյանի ok-ի՞․ ստորագրահավաքը ցանկալի թափը չի հավաքում․ «Ժողովուրդ»
«Հրապարակ»․ Ադրբեջանը դժգոհ է՝ հարցը «տեղում դոփում է»
Թրամփը կոշտ առաջարկ է պատրաստում Զելենսկու համար․ NYT
160 մետրանոց աստերոիդն ու միջուկային պայթյունը․ ինչ են պարզել գիտնականները
Հոկտեմբերի 31-ից կգործարկվի կենսաչափական փաստաթղթերի ստացման նախագրանցման նոր համակարգը
AI-ը բացահայտել է մոռացված նավահանգիստներ և դարավոր առևտրային ուղիներ
Փարիզի թալանից հետո շքեղ պայուսակները հայտնվել են վերավաճառքի հարթակում
Թրամփը հայտնվել է ճնշման տակ. Իրանի խաղը և Զելենսկու դժգոհությունը Վաշինգտոնից
Թուրքիան նշել է Սիրիայից և Իրաքից զորքերը դուրս բերելու պայմանը
Գերմանիայում բողոքի ակցիաներ են նախապատրաստվում ընդդեմ արտաքսումների

Լրացուցիչ նորություններ

...

Արարատ Միրզոյանն ԱԺ կգնա. Արմավիրի մարզպետը էլի քաղաքապետ է ուզում դառնալ

«Հրապարակ». Էդգար Ղազարյանն ուզում է «վայիս լինել» ՔՊ-ականների գործուղումներին

«Հրապարակ»․ 7 տարում՝ 5.7 միլիարդ դրամ` պետբյուջեից

«Հրապարակ»․ Արարատ Միրզոյանն ԱԺ կգնա

Աննա Հակոբյանի արշավը՝ առանց Փաշինյանի ok-ի՞․ ստորագրահավաքը ցանկալի թափը չի հավաքում․ «Ժողովուրդ»

«Հրապարակ»․ Ադրբեջանը դժգոհ է՝ հարցը «տեղում դոփում է»

160 մետրանոց աստերոիդն ու միջուկային պայթյունը․ ինչ են պարզել գիտնականները

AI-ը բացահայտել է մոռացված նավահանգիստներ և դարավոր առևտրային ուղիներ

Փարիզի թալանից հետո շքեղ պայուսակները հայտնվել են վերավաճառքի հարթակում

Թրամփը հայտնվել է ճնշման տակ. Իրանի խաղը և Զելենսկու դժգոհությունը Վաշինգտոնից

Լիլիթ Ստեփանյանը կնշանակվի Կոտայքի մարզպետ

Building Armenia’s First SDG-Aware Schools: Thomasian Foundation and House of Mosaic Partnership

Ինչպես է ձերբակալվել ՀՀ սահմանն հատած ադրբեջանցին. Թրամփը սպառնում է Ռուսաստանին նոր պատժամիջոցներով

Տիգրանաշենում վստահ են՝ կառավարությունը կլուծի խնդիրները

Ինչու է Փաշինյանն ազատել արարողակարգի պետին․ Մոտ 4 անգամ պարգեւավճարներն աճել են

Ընդդիմությանը «քլնգելը» հեշտ է, դրա համար բանտ չեն տանում. «Փաստ»

«Քվեարկել ընդդեմ վարչական լծակներ, սպառնալիքներ և ընտրակաշառք կիրառող թեկնածուների ու քաղաքական ուժերի»․ Փաշինյան

Առողջապահության «թղթային հեքիաթը» և դեղորայքային կոլապսը. ինչո՞ւ են հայաստանցիները թանկ վճարում կյանքի համար. «Փաստ»

Փաշինյանի իշխանության օրոք պետական թերթերը մեկը մյուսի հետևից փակվեցին․ «Ժողովուրդ»

Գիտության ոլորտում նոր ցնցումներ․ Փաշինյանը նոր նախագահ է ընտրել․ «Ժողովուրդ»