Հասարակական-քաղաքական գործիչ Վահագն Չախալյանն իր ֆեյսբուքյան էջում անդրադարձել է ընդդիմության գործելաոճին՝ քննադատելով Նիկոլ Փաշինյանի թելադրած օրակարգով շարժվելը։
«Ցավոք, մեր ընդդիմությունն այդպես էլ չկարողացավ հաղթահարել իր ներքին վախերը, Նիկոլի թելադրած օրակարգից դուրս գալ, սեփական նախաձեռնություններով հանդես գալ և չշարժվել Նիկոլի թելադրանքով, Նիկոլի գծած ուղղով։
Ցավոք, մեր «առաջատար ընդդիմադիրները» այդպես էլ չկարողացան գոնե կես քայլ առաջ լինել Նիկոլից, ոչ էլ մինչ օրս գիտակցել դրա անհրաժեշտությունը։ Ռեսուրսներն անիմաստ մսխելով և դժգոհության եղած ալիքը փողոցներում մաշելով՝ Նիկոլին չես հաղթի։ Վախերը հաղթահարել է պետք»,- գրել է Չախալյանը։








