«Հիդրոօդերևութաբանության և մոնիթորինգի կենտրոն» ՊՈԱԿ-ի տնօրեն Լևոն Ազիզյանը գրել է․
«Նավթային բծերը տարեկան կարող են ընդգրկել Համաշխարհային օվկիանոսի մակերևույթի շուրջ 1,58 մլն կմ² տարածք։ SkyTruth-ի տվյալներով՝ առավել աղտոտված շրջաններն են Կարմիր, Միջերկրական և Սև ծովերը, Պարսից ծոցը, Աֆրիկայի արևմտյան ափամերձ ջրերն ու Ինդոնեզիայի ջրային տարածքները։ Գնահատականը հիմնված է արբանյակային պատկերների, նավերի տեղաշարժի և ծովային նավթագազային օբյեկտների տեղակայման տվյալների վերլուծության վրա։
Նավթային բծերի շուրջ 81%-ը կապված է նավերի, ևս 18%-ը՝ ծովային նավթագազային ենթակառուցվածքների հետ։ Աղտոտումն առաջանում է ոչ միայն խոշոր վթարների, այլև բազմաթիվ փոքրածավալ արտահոսքերի հետևանքով։
Արբանյակային մշտադիտարկումը կարող է օգնել բացահայտելու աղտոտման աղբյուրները»։








