Euromedia24 on Play Store Euromedia24 on App Sore
BNB

$870.47

BTC

$113082

ADA

$0.868816

ETH

$4608.63

SOL

$213.76

31 °

Yerevan

20 °

Moscow

45 °

Dubai

20 °

London

26 °

Beijing

23 °

Brussels

16 °

Rome

23 °

Madrid

BNB

$870.47

BTC

$113082

ADA

$0.868816

ETH

$4608.63

SOL

$213.76

31 °

Yerevan

20 °

Moscow

45 °

Dubai

20 °

London

26 °

Beijing

23 °

Brussels

16 °

Rome

23 °

Madrid

Ամենագետի սինդրոմն ու քարուքանդիչ «նորամուծությունները». «Փաստ»


«Փաստ» օրաթերթը գրում է.

Փաշինյանի գլխավորած «թավշահեղափոխական» իշխանությունը իր պաշտոնավարման վեցուկես տարվա ընթացքում, բացի մեծագույն ավերումներից, անկեղծ ասած, արդեն խորապես ձանձրացրել է շատ-շատերին՝ իր «հեղափոխական» նորամուծություններով ու վայրիվերումներով:

Ըստ երևույթին, ՔՊ «վերնախավին» ոչ միայն դուր է եկել Օրուելի հանրահայտ «1984» հակաուտոպիական գործը, այլև նրանք այն վերցրել են որպես գործունեության ուղեցույց: Դե, հենց միայն «պատերազմը խաղաղություն» է կարգախոսն ինչ ասես՝ արժե, մանավանդ, որ մեր հասարակությունը դա տեսնում է փաստացի գործողության մեջ, սեփական մաշկի վրա ու սեփական արյան ու կյանքերի հաշվին, ի դեպ: Վստահաբար, օրվա իշխանությունը շատ է հավանել «ավագ եղբայրը հետևում է քեզ» վիճակը, երբ պետական-կուսակցական ղեկավարությունը լիարժեք հնարավորություն ուներ հետևել անխտիր բոլորին գրեթե բոլոր ծակուծուկերում:

Այդ ֆանտազիայից ոգևորված, գիտեք, օրինակ՝ «Ոստիկանության մասին» օրենքում լրացումներ կատարելու մասին» օրենքի և հարակից օրենքների նախագծերի փաթեթ էին մշակել, որն առաջին ընթերցմամբ փաշինյանական խմբակցությունն ընդունել էր: Այդ օրենսդրական փոփոխության ամբողջ իմաստն այն է, որ անխտիր բոլոր ծակուծուկերում բոլոր տնտեսվարողները տեսախցիկներ տեղադրեն, իսկ փաշինյանական ոստիկանությունն էլ լիարժեք հասանելիություն ունենա բոլոր այդ տեսահսկումային տվյալներին: Այլ կերպ ասած՝ Փաշինյանը ցանկանում է երկրում մտցնել բոլորի շուրջօրյա համատարած տեսահսկում, տեսանկարահանում ու ձայնագրում: Պաշտոնական պատճառաբանությունը՝ մի կողմ, իսկ իրական մտադրությունը չափազանց թափանցիկ ու ակներև է:

Դե, եթե, ասենք, մանկապարտեզի ավագ խմբում մի երեխա ասի՝ «Փաշինյանը բոբո է», նրան, ծնողներով հանդերձ, կարմիր բերետավորները կարող են ծեփել պատերին, փռել ասֆալտին, բանտ ուղարկեն, աքսորել և այլն:

Բայց, ինչպես միշտ, չափն անցել են, ուղղակի հիմա, ոնց երևում է, դա հասկացել են, և հիմա ՆԳՆ-ն հայտարարում է, որ նշված օրինագիծը հետկանչ է անում: Իրենք հայտարարում են, որ հանրության, հասարակական շրջանակների քննադատությունները, մտահոգությունները հաշվի առնելով են դա անում: Չնայած «մեջքներն էլի գետնով չեն ուզում խփել» ու պնդում են, թե իրենց մշակած օրինագիծը ուղղակի մի հոյակապ, մի անթերի, մի անզուգական բան էր, բայց, դե, որ մարդիկ չուզեցին՝ չուզեցին:

Իրականությունը, կարծում ենք, մի փոքր այլ է: Մեզ թվում է, որ այս անգամ հիշյալ խայտառակ օրինագիծը, որը այլ կերպ, քան մարդու իրավունքների ոչնչացման օրինականացում, դժվար է անվանել, արժանացել է նաև նույն ՆԳՆ-ի արևմտյան հովանավորների ու «գրանտավորողների» քննադատությանը: Բայց սա միայն մեկ օրինակ է:Ու այս օրինակը հիշեցրեց էական մեկ այլ հարցի մասին. իսկ քանի ու քանի նման «թավշահեղափոխական» ու, ամենից կարևորը, ավերակող «նախաձեռնություններ» են եղել: Քարուքանդիչ քանի «նորամուծություն» է եղել, օրինակ՝ հանրակրթության և բուհական կրթության ոլորտներում:

Դասագրքային խայտառակագույն վիճա՞կը նշենք, թե՞ «ակադեմիական քաղաքի» ֆանտասմագորիան: Վերցնենք այլ ասպարեզ, ասենք՝ տնտեսությունը: Գյուղատնտեսության ու էներգետիկայի նախարարությունների լուծարումը ինչի՞ բերեց:

Ի՞նչ վիճակում է Հայաստանի գյուղատնտեսությունը: Ծանրագույն: Մասնագետները չեն դադարում ահազանգել, բայց՝ լսողն ո՞վ է: Մյուսը՝ կար կայացած կառույց՝ ԱԻՆ-ը: Ու ի՞նչ արեցին: Տարան, կցեցին ոստիկանությանը, վերականգնեցին ՆԳՆ-ն, և ո՞րն է արդյունքը, բացի նրանից, որ Փաշինյանի համերկրացու գլխավորած գերատեսչությունը գերուռճացված է: Այսպես կարելի է շատ երկար շարունակել, ինչպես ասվում է՝ ճյուղ առ ճյուղ, տերև առ տերև:

Լավ, «թավշահեղափոխական» նորամուծությունների ավելի «անմեղ» օրինակներ բերենք: Ասենք՝ հանրային սննդի կետերում աղամաններին հայտարարված «անալի պատերազմը»:

Լրահոս

Իմամը մահացել է աղոթքից հետո, Չինաստանում՝ հրե գունդ, օդանավակայանում՝ ալիգատոր
Վաշինգտոնի կենտրոնում գտնվող գրադարանում դանակահարված տղամարդու դիակ են գտել
Արծվաշենի հարցում տեսնում եմ անկլավների փոխանակման տրամաբանություն. սա իմ ընկալումն է
Իշխանությունների համար 50+1-ն անհաղթահարելի բարձունք է․ Բադալյանը՝ արտահերթի և նոր համախմբման մասին
ԱՄՆ-ում թողարկվել է Մելանյա Թրամփի մասին ֆիլմի թրեյլերը
Հրավիրում եմ ընդդիմադիրներին քննարկել՝ ի՞նչ զիջման մասին է խոսքը. Ալեն Սիմոնյան
Ուկրաինան ակնկալում է 2027 թվականին 89 միլիարդ դոլարի օգնություն ստանալ Արևմուտքից
TRIPP, համազգային միավորում․ Թուրքիան դադարեցրել է Իրանի ուղով գազի ներկրումը
TRIPP-ի մեկնարկը, Ալիևի՝ 100 հազար մարդու վերադարձի հայտարարությունն ու անկլավների հարցը
Հռոմի պապը հույս ունի, որ Ալեշկիում առաքելությունը կշարունակվի
Fox. Սպիտակ տան մոտ ձերբակալվել է Թրամփին սպանել սպառնացող անօրինական ներգաղթյալը
Թրամփը մեծ առաջընթաց է արձանագրել ուկրաինական հակամարտության կարգավորման գործում
NYT. Սպիտակ տան աշխատակազմի նոր ղեկավարը կոչ է արել Թրամփին դադարեցնել Իրանի հետ պատերազմը
Արմավիրի քրեական ոստիկանները կանխել են նախապատրաստվող սպանությունը․ երեք տղամարդ ձերբակալվել է
Թրամփը նշել է, որ Իսրայելը և Մերձավոր Արևելքը իրենց գոյությամբ պարտական ​​են իրեն
Պեդրո Ալյանան երդվել է որպես Պարագվայի նախագահ
ՀՔԾ–ից՝ Ավանի թաղապետ. Խունդկարյանը ՍԴ-ում փոխել է իրավիճակը
ԱՄՆ-ն հարվածել է Իրանի ՀՕՊ համակարգերին
Ռուսաստանի զինված ուժերը հարված են հասցրել Կիևի Հյուսիսային կամրջին
WP. Ֆլորիդայի նահանգապետը պատրաստվում է առաջադրվել ԱՄՆ նախագահի պաշտոնում

Լրացուցիչ նորություններ

...

ՀՔԾ–ից՝ Ավանի թաղապետ. Խունդկարյանը ՍԴ-ում փոխել է իրավիճակը

Շինծու գործեր, կանխորոշված որոշումներ. քաղաքական հետապնդման դասական ձեռագիրը. «Փաստ»

Համախմբման նոր ալիք. ո՞վքեր են միավորվում ընդդիմության հայտարարության շուրջ. «Փաստ»

«Արդարադատության» նոր ստանդարտը. ինչպես բանտարկել բոլորին և ապրել «երջանիկ». «Փաստ»

Փաշինյանը վա-բանկ է գնում․ «Հրապարակ»

Բացառիկ. Խունդկարյանը ՍԴ-ում փոխել է իրավիճակը. գերլարված վիճակ նախագահի ընտրությունների ժամանակ․ «Ժողովուրդ»

«Հրապարակ»․ Մեզ այնտեղ չեն սպասում

Եթե բռունցքով են հարվածում, պատասխանը պետք է լինի բռունցքով, մի բան էլ քիչ էր մեր արածը․ Գրիգորյան

Ինչո՞ւ և որքա՞ն գումար է Հայաստանի տնտեսությունից ուղղվել Վրաստանում խոշոր ակտիվների ձեռքբերմանը․ «Արդշինբանկը» խուսափում է ուղիղ պատասխանից

Թուրքիայում նախկին նախարարի ձերբակալություն, Իրանի հարցով բանակցություններ, Gallup, գազ և Տիգրանաշեն

Ես դուրս եմ եկել փողոց, իշխանությունն ինձ վրա կրակել է․ թո՛ղ սպասեն ժողովրդի պատասխանին

Մադայն Սալեհ. ժայռերի մեջ փորագրված նաբաթեական քաղաքը

Թրամփի պարտությունը՝ Պուտինի շա՞նսը․ բանագնացը՝ Վաշինգտոնում, Եվրոպայում՝ լրտեսական սկանդալ

Փարսյանի դեմ հաղորդում տվող են փնտրում․ Աննախադեպ նիստ է եղել

«Հրապարակ»․ Մանրամասներ «արտակարգ հավաքից»

Աթոռի համար՝ մետրո․ Ավինյանն ակտիվացել է իշխանական մրցակիցների ֆոնին․ «Ժողովուրդ»

«Իրավունք». Առաջիկա օրերին նոր աղմկոտ ձերբակալություններ են սպասվում

«Հրապարակ»․ Գեւորգ Հարությունյանին տեղափոխել են Գագիկ Ծառուկյանի մենախուց

«Իրավունք». Սարգսյան եղբայրները չեն մասնակցի ավագանու ընտրություններին

«Հրապարակ»․ Փակվել են բազմաթիվ գործարաններ և ընկերություններ