Euromedia24 on Play Store Euromedia24 on App Sore
BNB

$870.47

BTC

$113082

ADA

$0.868816

ETH

$4608.63

SOL

$213.76

31 °

Yerevan

20 °

Moscow

45 °

Dubai

20 °

London

26 °

Beijing

23 °

Brussels

16 °

Rome

23 °

Madrid

BNB

$870.47

BTC

$113082

ADA

$0.868816

ETH

$4608.63

SOL

$213.76

31 °

Yerevan

20 °

Moscow

45 °

Dubai

20 °

London

26 °

Beijing

23 °

Brussels

16 °

Rome

23 °

Madrid

Ազնավուրի մասին պատմող «Մսյո Ազնավուր» ֆիլմը կհայտնվի հայաստանյան կինովարձույթում


Ֆրանսահայ նշանավոր երգիչ, շանսոնիե, երգահան, բանաստեղծ, գրող, կինոդերասան և հասարակական գործիչ Շառլ Ազնավուրի կյանքի ու գործունեության մասին պատմող «Մսյո Ազնավուր» ֆիլմը կհայտնվի հայաստանյան կինովարձույթում։ Նախաձեռնողը «Պարադիզ» կինոընկերությունն է։

Նոյեմբերի 17-ին, «Մոսկվա» կինոթատրոնում կկայանա ֆիլմի փակ պրեմիերան՝ ֆիլմի ստեղծագործական կազմի մասնակցությամբ։

Ազնավուրը պարզապես լեգենդ չէ, այլ մի ամբողջ դարաշրջանի եզակի ձայնն է, ձայն, որը նվաճել է միլիոնավոր մարդկանց հոգիներն ու սրտերը ամբողջ աշխարհում:
Այս ֆիլմը հզոր մոտիվացիա է բոլոր նրանց համար, ովքեր պատրաստ են հասնել սեփական նպատակներին՝ անկախ խոչընդոտների և դժվարությունների: Այս ֆիլմը ոգեշնչում է և հիշեցնում, որ մեծ ձեռքբերումները սկսվում են փոքր քայլերից:Երաժշտության լեգենդին մարմնավորել է «Սեզար» մրցանակի դափնեկիր և «Ոսկե գլոբուս» և «BAFTA» մրցանակների կրկնակի հավակնորդ Թահիր Ռահիմը, ով հայտնի է դարձել «Մարգարեն», «Նապոլեոն» և «Մավրիտանացին» ֆիլմերում իր ակնառու դերերով։

Ֆիլմի ռեժիսորներն են Մեհդի Իդիրը և Գրան Կոր Մալյարդը։ Նրանք հեղինակել են նաև սցենարը։«Մեզ համար առանձնահատուկ հուզիչ է, որ Ազնավուրը եղել է այս նախագծիկնքահայրը և մեզ խորհուրդներ էր տալիս։ Ե՛վ նրան, և՛ մեզ հետաքրքրում էր նույնը՝ պատմել իր անցած ճանապարհի, պայքարի, Էդիթ Պիաֆի հետ համագործակցության մասին։ Շառլը շատ էր սիրում մեր «Հիվանդները» ֆիլմը:

Նա միշտ փորձում էր հնարավորություն տալ երիտասարդներին։ Այնպես ստացվեց, որ նա մահացավ այն օրը, երբ մենք պատրաստվում էինք սկսել «Մսյո Ազնավուր» ֆիլմի նկարահանումները։ Մենք ամեն ինչ կարդացել ենք՝ նրա երկու ինքնակենսագրականները, հրապարակախոսությունները, լսել բոլոր 1200 երգերը, դիտել բոլոր վավերագրական ֆիլմերը, բոլոր հարցազրույցները: Մենք նաև բախտ ենք ունեցել օգտվելու իր արխիվներից և շփվելու նրա հարազատների և աշխատակիցների հետ, որոնց հետ մենք շատ վստահելի հարաբերություններ ստեղծեցինք»,- ֆիլմի մասին նշում են ռեժիսորներ Մեհդի Իդիրը և Գրան Կոր Մալյարդը։
«Ես մի անգամ եղել եմ նրա համերգներից մեկին։ Նա բառացիորեն ապշեցրեց ինձ բեմում։ Չնայած իր տարիքին (ավելի քան իննսուն տարեկան էր), նրա էներգիան պարզապես ավելանում էր ամբողջ համերգի ժամանակ. դա անհավանական էր:

Նա իր անկեղծությամբ զարմացնում էր հանդիսատեսին, և իրենց հետ բարեկամական հարաբերություններ էր հաստատում։Շառլն ինքնուրույն է կերտել իր ուղին, հաճախ ստիպված լինելով գնալ զոհաբերությունների: Բոլոր բարդությունները նրան դարձրեցին համառ և ստիպեցին ձգտել հաջողությունների»,-նշում է դերասան Թահիր Ռահիմը։

Առաջին քայլերից դեպի համաշխարհային հռչակ՝ լեգենդար Շառլ Ազնավուրի ուղին. Սա պատմություն է երաժշտության հանդեպ կրքի, աննկուն կամքի և աշխատասիրության մասին և այն մասին, թե ինչպես է մի մարդ կարողացել հաղթահարել բազմաթիվ դժվարություններ և իր յուրահատուկ տաղանդով նշանակալից հետք թողել երաժշտության աշխարհում: Ֆիլմը թողարկվել է 2024 Ֆրանսիայում։

Հայ հանդիսատեսին այն կներկայացվի հայերեն կրկնօրինակմամբ։ Ազնավուրին կրկնօրինակել է դերասան Խորեն Լևոնյանը։Ֆիլմի մյուս հերոսներին կրկնօրինակել են դերասաններ Սամվել Թոփալյանը, Բաբկեն Չոբանյանը, Սոս Ջանիբեկյանը, Տաթևիկ Ղազարյանը, Նարինե Գրիգորյանը, Ռուզաննա Հախնազարյանը և այլք։Հավելենք, որ ֆիլմի վարձույթում կհայտնվի դեկտեմբերի 5-ից։

Լրահոս

ԵԱՏՄ զեկույցը լուրջ մտահոգություններ է առաջացրել. պետք է զուսպ քայլեր անենք, չքանդենք եղածը. Գագիկ Ծառուկյան
Լիլիթ Ստեփանյանի փոխարեն ԱԺ պատգամավոր կդառնա Էդգար Առաքելյանը
Արմեն Գրիգորյանը չի թաքցնում դժգոհությունը․ Անդրանիկ Քոչարյանը խարդավանքներ է հրահրում
Բրազիլիայի նախագահական ընտրություններում պարտված Ֆլավիո Բոլսոնարոն փախել է երկրից․ CNN Brasil
Թրամփ․ ԱՄՆ-ը կարող է նոր հարվածներ հասցնել Իրանին միջանկյալ ընտրություններից հետո
ՈՒՂԻՂ․ ԱԺ իններորդ գումարման երկրորդ նստաշրջանի նիստ. թեժ ելույթներ
34 մլն դրամ կանխիկ, 7,9 մլն դրամ աշխատավարձ․ Մանվել Գրիգորյանի սանիկը ՔՊ-ի համայնքապետն է․ Ժողովուրդ
«Հրապարակ»․ Փաշինյանը խուճապի է մատնել թիմակիցներին
Անդրանիկ Քոչարյանը չի հաշտվում նոր կարգավիճակի հետ․ խարդավանքներ է հրահրում․ «Ժողովուրդ»
«Հրապարակ»․ Արմեն Գրիգորյանը չի թաքցնում դժգոհությունը
ՔՊ-ն պատրաստվում է ՏԻՄ ընտրություններին․ ո՞ր համայնքներում է պայքար սպասվում․ «Ժողովուրդ»
Կոնգոյում ավելի քան 10 000 մարդ է վարակվել էբոլայով, նրանց գրեթե կեսը մահացել է
Ուշակով․ Պուտինը միլիոն անգամ ասել է, որ Զելենսկին կարող է գալ Մոսկվա
«Փյունիկը» և «Ուրարտուն» դուրս են եկել Հայաստանի Գավաթի 1/4 եզրափակիչ
Տիեզերքում պայթյուն է գրանցվել, որի ակտիվությունը տևել է 27 օր
Երեք տարի առանց ջրի, գազի ու էլեկտրականության․ Օլեշկիում հրադադար է սկսվել
ՔՊ վարչության նիստում ամփոփվել են ՏԻՄ ընտրությունների արդյունքները
Նիդեռլանդների սաֆարի պարկում ընձառյուծը հոշոտել է 40 տարվա աշխատանքային փորձ ունեցող աշխատակցուհուն
Փողոց ենք դուրս գալու մեկ անգամ ու վերջ. մեր ծրագրերի մասին նախապես չենք ասելու. Միքայելյան (տեսանյութ)
Արարատի մարզում «Opel Combo»-ն վրաերթի է ենթարկել 75-ամյա հետիոտնին․ բժիշկները պայքարում են նրա կյանքի համար

Լրացուցիչ նորություններ

...

Այսօր Սոս Սարգսյանի ծննդյան օրն է․ հայ մեծանուն դերասանը կդառնար 97 տարեկան

Մարդու իրավունքների պաշտպանի աշխատակազմում քննարկվել են հատուկ դպրոցների գործունեությանն առնչվող հարցեր

«Արցախի բալիկներ»-ը կրկին փայլեցին

Պետությունը շարունակելու է ներդրումներ կատարել դպրոցների բարելավման, ուսուցիչների մասնագիտական զարգացման և աշխատանքի խրախուսման ուղղությամբ. ԿԳՄՍ նախարար

Եվրոպայում ՅՈՒՆԵՍԿՕ-ի համաշխարհային ժառանգության օբյեկտները վտանգված են

«Ռուսաստանի վերաբերմունքը Հայաստանին որոշ իմաստով անգամ սրբազան է»․ «Դիալոգ» մատենաշարի նոր հրատարակությունների շնորհանդեսը

Գիտնականները հայտարարել են, որ 100% հավանականությամբ գտել են Նոյյան տապանի գտնվելու վայրը

«Հայկական մոտիվներ»․ մեկ մեծ գրական երկխոսության երկու հատորը

Գիտնականները խաղողի մեջ հայտնաբերել են մի նյութ, որը կարող է կանգնեցնել տարածված հիվանդություններից մեկը

Արևը, Լուսինը և մարդկային զոհերը․ գիտնականը բացահայտել է հին օրացույցի սարսափելի գաղտնիքը (տեսանյութ)

Հազարավոր տարիներ մարդկանց կողքին. գիտնականները բացահայտել են թասմանյան սատանաների հարևանության և անհետացման անսովոր պատմությունը

Ոչ միայն գրքեր․ գիտնականները բացահայտել են կյանքի վրա գրադարանների ունեցած անսպասելի ազդեցությունը

Արծաթ Գերմանիայից, Շվեդիայից և իսլամական աշխարհից. Ֆինլանդիայում հայտնաբերվել է վիկինգների դարաշրջանի ամենամեծ գանձարանը

Մինչև 2050 թվականը քաղցկեղի դեպքերը կարող են աճել 67%-ով

Երեք ջրավազան և սաունա․ Սերբիայում հայտնաբերել են հռոմեական կայսեր շքեղ բաղնիքները

Հնագույն ԴՆԹ-ն ցրեց «ամերիկյան չիտայի» մասին առասպելը

«Գալիլեյի պատրաստածը». գիտնականը հայտնաբերել է XVII դարի աստղադիտակի առեղծվածային նկարագրություն

Ոչ միայն սրով. հնագույն միլիոնավոր մետաղադրամները ցույց են տվել, թե ինչպես էր Հռոմը ինտեգրում նվաճված հողերը

Ինչո՞ւ են մոծակները ոմանց ավելի շատ խայթում, իսկ մյուսներին՝ ավելի քիչ

Նոր բացահայտումներ «Հին Խնձորեսկ» պատմամշակութային արգելոցում