Euromedia24 on Play Store Euromedia24 on App Sore
BNB

$870.47

BTC

$113082

ADA

$0.868816

ETH

$4608.63

SOL

$213.76

31 °

Yerevan

20 °

Moscow

45 °

Dubai

20 °

London

26 °

Beijing

23 °

Brussels

16 °

Rome

23 °

Madrid

BNB

$870.47

BTC

$113082

ADA

$0.868816

ETH

$4608.63

SOL

$213.76

31 °

Yerevan

20 °

Moscow

45 °

Dubai

20 °

London

26 °

Beijing

23 °

Brussels

16 °

Rome

23 °

Madrid

Սեպտեմբերի 27․ վեց տարի առաջ սկսվեց 44-օրյա պատերազմը


2020 թվականի սեպտեմբերի 27-ին Ադրբեջանը Թուրքիայի աջակցությամբ լայնածավալ ռազմական գործողություններ սկսեց Լեռնային Ղարաբաղի հետ շփման գծի գրեթե ողջ երկայնքով՝ կիրառելով օդուժ, հրետանի, անօդաչու թռչող սարքեր և այլ զինատեսակներ։ Հրթիռակոծության ենթարկվեցին նաև խաղաղ բնակավայրեր։

 


Պատերազմին նախորդող շաբաթներին շփման գծում պարբերաբար արձանագրվում էին հրադադարի ռեժիմի խախտումներ։ Լեռնային Ղարաբաղի պաշտպանության բանակի տվյալներով՝ սեպտեմբերի երկրորդ շաբաթվա ընթացքում Ադրբեջանը հրադադարի ռեժիմը խախտել էր ավելի քան 300 անգամ, երրորդ շաբաթում՝ 295, իսկ սեպտեմբերի 20-26-ն ընկած ժամանակահատվածում՝ 330 անգամ։

 


Ռազմական գործողությունները տևեցին 44 օր։ Երկու կողմերն ունեցան հազարավոր զոհեր և վիրավորներ։

 


Պատերազմի հետևանքով Ադրբեջանին հաջողվեց գրավել Արցախի Հադրութի շրջանը, Շուշին, ինչպես նաև Ղարաբաղին հարակից՝ հայկական վերահսկողության տակ գտնվող հարավային շրջանները։

 


Նոյեմբերի 9-ին Ռուսաստանի, Հայաստանի և Ադրբեջանի ղեկավարների ստորագրած եռակողմ հայտարարությամբ հրադադար հաստատվեց։ Ադրբեջանին անցան Քարվաճառի, Ակնայի և Լաչինի շրջանները՝ բացառությամբ Լաչինի միջանցքի, Հադրութի շրջանի մի շարք տարածքներ, ինչպես նաև Ասկերանի և Մարտակերտի շրջանների որոշ գյուղեր։ Արցախի և Ադրբեջանի շփման գծի ու Լաչինի միջանցքի երկայնքով տեղակայվեցին ռուս խաղաղապահներ։

 


44-օրյա պատերազմից հետո ձևավորված իրավիճակը պահպանվեց մինչև 2023 թվականի սեպտեմբերի 19-ը, երբ Ադրբեջանը նոր հարձակում սկսեց ավելի քան ինը ամիս շրջափակման մեջ գտնվող Արցախի վրա։ Դրանից հետո Արցախն ամբողջությամբ հայաթափվեց, իսկ տարածքն անցավ Ադրբեջանի վերահսկողության տակ։

 


Այսօր էլ հայկական կողմը գերիներ ունի Բաքվի բանտերում։ Նրանց թվում են նաև 2023 թվականին Արցախի հայաթափումից հետո գերեվարված Արցախի ռազմաքաղաքական ղեկավարության ներկայացուցիչները։

 


Սեպտեմբերի 27-ին Հայաստանը հիշում է 44-օրյա պատերազմում հայրենիքի պաշտպանության համար ընկածներին։ Սպասվում է, որ պետական այրերը կայցելեն «Եռաբլուր» զինվորական պանթեոն՝ հարգանքի տուրք մատուցելու նրանց հիշատակին։

 


Հավերժ փառք և խոնարհում հայրենիքի պաշտպանության համար ընկածների հիշատակին։

Լրահոս

Միջադեպ է տեղի ունեցել «Ճրագ Հոլլ» ռեստորանային համալիրում. կան վիրավորներ
«Զվարթնոց»-ից իրավապահները ռուսաստանյան «Լուդինգ»-ի համահիմնադիր Վարժապետյանին տարել են բաժանմունք. 24News
Ղազախստանն ու Թուրքիան նպատակ ունեն ամրապնդել «հավերժական բարեկամությունը»
Մարդիկ վարկերի տակ ճռռալու են․ Փաշինյանը շատ վտանգավոր բան ասեց, պետք է խելքի՛ գալ
Սփյուռքի ջախջախիչ մեծամասնությունը դեմ է Սահմանադրության փոփոխությանը. Բագրատունի
Ռանի կի Վավ. Հնդկաստանի ստորգետնյա աստիճանավոր ջրհորը
Փոքրիկ գեներալ և ապագա բժիշկ. Էդգարն ու Նուշիկը իրենց մեծ երազանքները բերեցին Արցախից
Կիմ Չեն Ընը պատի տակ նախանձում է, մտածում է՝ «արա Кто этот Никол?». Զոհրաբյան
Արցախցիների աջակցության չափը կնվազի. Գազային լարվածություն, աղետ ու խաղաղության նոր շրջադարձ
40 օր է անցել, ինչո՞ւ ապահովագրական վճարների փոխհատուցումը դեռ չի տրվել. Մնացականյանը՝ Գեւորգ Պապոյանին
Ի՞նչ են ուզում այս մարդիկ, որ Հայաստանը հարևանների հետ նորմալ հարաբերություններ չունենա՞․ Փաշինյան
Աժ-ն ԹՐԻՓՓ-ը վավերացրեց. Ուկրաինայից Թուրքիա․ միջազգային լարվածություն
Միջուկային սպառնալիք, միաբևեռ աշխարհի վերջ ու պատերազմի կոչեր․ պայթյունավտանգ իրավիճակ աշխարհում
Արթուր Բաղդասարյանի և նրա հետ փոխկապակցված 7 անձի գույքի վրա կալանք է դրվել
Կոնկրետ ինչ տարածքներ է ներառում TRIPP նախագիծը․ ինչո՞ւ չեք հրապարակում քարտեզները
Միրզոյան․ Ադրբեջանն ասում է՝ մինչև ձեր Սահմանադրությունը չփոխվի, չենք ստորագրի
Լրտեսական ցանցի համար կարո՞ղ է քննիչ հանձնաժողով ստեղծվի. Չի կարելի. Փաշինյան-ՔՊ-ականի զրույցը
ՈՒՂԻՂ․ Նիկոլ Փաշինյանը պատասխանում է պատգամավորների հարցերին
Թող քաղաքական հետապնդումները դադարեցվեն, հետո խոսենք հնարավոր գործողությունների մասին. Վարդևանյան
Թրամփը չեղարկել է ԱՄՆ-ում նավթի և գազի արդյունահանումից մեթանի արտանետումների սահմանափակումները

Լրացուցիչ նորություններ

...

Փոքրիկ գեներալ և ապագա բժիշկ. Էդգարն ու Նուշիկը իրենց մեծ երազանքները բերեցին Արցախից

COP17-ի կենտրոնում․ հանուն բնության և կենսաբազմազանության պահպանման

Կոնգոյում ավելի քան 10 000 մարդ է վարակվել էբոլայով, նրանց գրեթե կեսը մահացել է

Վաղը կդադարեցվի Լոռու մարզի՝ Այգեհատ և Օձուն գյուղերի ջրամատակարարումը

ՆԳՆ-ն հորդորում է ձմեռային անվադողեր ձեռք բերել

«Թրամփի որդու որսը Պուտինի մերձավորի հետ և ՀՀ քաղաքական աղմկահարույց լուրերը» (տեսանյութ)

Մաքուր Սևան՝ ապագա սերունդներին․ «Թովմասյան» հիմնադրամի բնապահպանական առաքելությունը (տեսանյութ)

Սպասվում է անձրև և ամպրոպ․ եղանակն՝ առաջիկա օրերին

ԱՄՆ դեսպանությունը զգուշացնում է վիզա ունեցողներին․ ստուգումները շարունակվում են

Ընտանիքներ են մտնում, սպառնում, շանտաժի ենթարկում, կալանավորում․ սա դեռ ընտրությո՞ւն է». Տիգրան Աբրահամյան

ՀՀ տարածքում ավտոճանապարհներն անցանելի են

Ջուր չի լինելու. Հասցեներ

ԿԸՀ-ում ստեղծվել է իրավիճակային վերլուծությունների կենտրոն

Շնաձկներ, փոթորիկներ ու ուժեղ հոսանքներ․ մարզուհին 111 օրում լողացել է 1448 կմ

Ծնողները մահացել են, 3 երեխաները հիվանդանոցում են. նոր մանրամասներ ողբերգական վթարից

5 տուժած, 2 զոհ․ ՃՏՊ՝ Երևան-Աշտարակ ավտոճանապարհին

Սյունիքի անտառներում կորած անչափահաս երեխաները գտնվել են

ՄԱԿ-ի Գլխավոր քարտուղարի օգնականը COP17-ի շրջանակում կժամանի Հայաստան

Վերին Լարսի ռուսական կողմում ավելի քան 800 բեռնատար է կուտակվել

Ավարտվել է 23․4 մլն դրամի փողերի լվացման դեպքերի առթիվ նախաձեռնված քրեական վարույթի նախաքննությունը