Euromedia24 on Play Store Euromedia24 on App Sore
BNB

$870.47

BTC

$113082

ADA

$0.868816

ETH

$4608.63

SOL

$213.76

31 °

Yerevan

20 °

Moscow

45 °

Dubai

20 °

London

26 °

Beijing

23 °

Brussels

16 °

Rome

23 °

Madrid

BNB

$870.47

BTC

$113082

ADA

$0.868816

ETH

$4608.63

SOL

$213.76

31 °

Yerevan

20 °

Moscow

45 °

Dubai

20 °

London

26 °

Beijing

23 °

Brussels

16 °

Rome

23 °

Madrid

«Հրապարակ». Մանվել Փարամազյանը Առուշ Առուշանյանի հետքերով է գնում



«Հրապարակ» թերթը գրում է. 

Երբեմնի ընդդիմադիր գործիչ, Վահե Հակոբյանի ղեկավարած «Վերածնվող Հայաստան» կուսակցության հիմնադիր, Քաջարանի քաղաքապետ Մանվել Փարամազյանն էլ իր ընկերոջ` Առուշ Առուշանյանի նման նետվել է իշխանությունների գիրկը եւ անգամ կարկառուն ՔՊ-ականների ծնունդներին ու հարսանիքներին է մասնակցում: Սյունիքում 21 թվականին Նիկոլ Փաշինյանի համար կազմակերպած «ջերմ ընդունելությունից» եւ «սյունյաց ողջույններից» հետո նա առաջինն էր, որ ուշքի եկավ եւ կարմիր վարդերի մեծ փնջով դիմավորեց Աննա Հակոբյանին, ինչը հնարավորություն ընձեռեց, որ մնա, պաշտոնավարի եւ ԶՊՄԿ-ի մատակարարումների գործում էլ մեծ մասնակցություն ունենա: Բայց պարզվում է՝ ՔՊ-ական իշխանությունը դեռ մահակը նրա գլխից չի հեռացրել․ դեռեւս 2021 թվականին նրա դեմ նախաձեռնված քրեական վարույթները չեն փակվել: Թեեւ առաջին ատյանի դատարանը նրան արդարացրել է, բայց դատախազությունը բողոքարկել է դատավճիռը, եւ դատաքննությունը նոր փուլ է մտել։ Ի դեպ, սա էլ է մտածված ձեռագիր` դատարաններն արդարացնում են, դատախազությունը բողոքարկում է, բայց պարզվում է` «անզոր» է, ի վերջո՝ «հաղթում է արդարությունը», եւ իշխանության հետ ջերմ հարաբերություններ հաստատած անձն ազատվում է պատժից, ինչպես եղավ Առուշ Առուշանյանի դեպքում:

Ինչ վերաբերում է Փարամազյանի նկատմամբ հարուցված գործերին, ապա դրանցից առաջինը վերաբերում է Քաջարան համայնքի սեփականություն հանդիսացող հողամասերի օտարման գործընթացում հայտնաբերված խարդախություններին, առանձնապես խոշոր չափերով կաշառք ստանալուն եւ ընտրողների ազատ կամքի իրականացմանը խոչընդոտելուն, ինչի պատճառով նա 2021 թվականին նույնիսկ կալանավորվել էր, իսկ հետո ազատ արձակվել` 50 միլիոն դրամ գրավի դիմաց։ Ի դեպ, շատ ավելի մեղմ մեղադրանքներով Վանաձորի նախկին քաղաքապետը 2․5 տարի նստեց: Առաջին ատյանի Հակակոռուպցիոն դատարանը նրան անմեղ է ճանաչել այս մեղադրանքներով, վերացրել խափանման միջոցը եւ վերադարձրել 50 միլիոն դրամ գրավը, դատախազությունը հետագայում բողոքարկել է դատավճիռը։

Մենք «Դատալեքս» դատական-տեղեկատվական համակարգից տեղեկացանք, որ Հակակոռուպցիոն վերաքննիչ դատարանն անփոփոխ է թողել առաջին ատյանի արդարացման որոշումը։ Այնուհետեւ գլխավոր դատախազ Աննա Վարդապետյանը վճռաբեկ բողոք է տարել վերաքննիչի որոշման դեմ, որն այս տարվա հուլիսի 20-ին ընդունվել է վարույթ. առաջիկայում վճռաբեկը պետք է որոշի այս գործով Մանվել Փարամազյանի ճակատագիրը։ Կարծում ենք՝ այն նույնը կլինի, ինչ եղավ Գորիսի քաղաքապետի դեպքում․ արդարացումը կմնա ուժի մեջ:

Այս մեղադրանքին զուգահեռ, նրա անունը շոշափվում էր նաեւ 2020 թվականի պատերազմի օրերին տեղի ունեցած մարդու առեւանգման եւ բռնության վերաբերյալ մի քրեական գործում, որը քննվում է արդեն շուրջ 6 տարի։ Մանվել Փարամազյանին եւ 4 անձի՝ Մարատ Ստեփանյանին, Խորեն Միրզոյանին, Բաբկեն Համբարձումյանին եւ Լեւոն Համբարձումյանին մեղադրում են այն բանի համար, որ նրանք նախնական համաձայնությամբ, բռնության գործադրմամբ առեւանգել էին Շավարշ Մարգարյանին: Այս քրեական գործը եւս երկար ճանապարհ է անցել։ Առաջին ատյանի դատարանում մեղադրյալներն արդարացվել են, կրկին դատախազության բողոքի հիման վրա Վերաքննիչ քրեական դատարանը բեկանել է առաջին ատյանի դատավճիռը եւ գործն ուղարկել նույն դատարան՝ նոր քննության։ Գործի վերաբերյալ փորձեցինք զրուցել մեղադրյալներ Մարատ Ստեփանյանի եւ Խորեն Միրզոյանի պաշտպան Հովսեփ Սարգսյանի հետ: Նա ասաց, որ իրենք վերաքննիչի որոշումը բողոքարկել են վճռաբեկ դատարան, որը վարույթ չի ընդունել․ «Հիմա Գորիսի դատարանում անցել ենք հիմնական դատալսումների՝ Հրաչ Դաջունցի վարույթում»։ Տեղեկացանք նաեւ, որ դատարանն այս գործով Փարամազյանի նկատմամբ կիրառված բացակայելու արգելքը փոխել է գրավով, որպեսզի Քաջարանի ղեկավարն անարգել ելումուտ ունենա, մեկնի արտերկիր։

Գլխավոր դատախազությունը մի վարույթ էլ Փարամազյանի դեմ սկսել էր ապօրինի գույքի բռնագրավման կարգով` 2024 թվականին դիմել են դատարան եւ պահանջել են Մանվել Փարամազյանից եւ նրան փոխկապակցված անձանցից՝ հօգուտ պետության բռնագանձել շուրջ 1 միլիարդ դրամի ապօրինի ծագում ունեցող գույք եւ դրամական միջոցներ: Այս քաղհայցը Հակակոռուպցիոն քաղաքացիական դատարանում է, դեռ քննվում է։

Առավել մանրամասն թերթի այսօրվա համարում


Լրահոս

Կիմ Չեն Ընը պատի տակ նախանձում է, մտածում է՝ «արա Кто этот Никол?». Զոհրաբյան
Արցախցիների աջակցության չափը կնվազի. Գազային լարվածություն, աղետ ու խաղաղության նոր շրջադարձ
40 օր է անցել, ինչո՞ւ ապահովագրական վճարների փոխհատուցումը դեռ չի տրվել. Մնացականյանը՝ Գեւորգ Պապոյանին
Ի՞նչ են ուզում այս մարդիկ, որ Հայաստանը հարևանների հետ նորմալ հարաբերություններ չունենա՞․ Փաշինյան
Աժ-ն ԹՐԻՓՓ-ը վավերացրեց. Ուկրաինայից Թուրքիա․ միջազգային լարվածություն
Միջուկային սպառնալիք, միաբևեռ աշխարհի վերջ ու պատերազմի կոչեր․ պայթյունավտանգ իրավիճակ աշխարհում
Արթուր Բաղդասարյանի և նրա հետ փոխկապակցված 7 անձի գույքի վրա կալանք է դրվել
Կոնկրետ ինչ տարածքներ է ներառում TRIPP նախագիծը․ ինչո՞ւ չեք հրապարակում քարտեզները
Միրզոյան․ Ադրբեջանն ասում է՝ մինչև ձեր Սահմանադրությունը չփոխվի, չենք ստորագրի
Լրտեսական ցանցի համար կարո՞ղ է քննիչ հանձնաժողով ստեղծվի. Չի կարելի. Փաշինյան-ՔՊ-ականի զրույցը
ՈՒՂԻՂ․ Նիկոլ Փաշինյանը պատասխանում է պատգամավորների հարցերին
Թող քաղաքական հետապնդումները դադարեցվեն, հետո խոսենք հնարավոր գործողությունների մասին. Վարդևանյան
Թրամփը չեղարկել է ԱՄՆ-ում նավթի և գազի արդյունահանումից մեթանի արտանետումների սահմանափակումները
Կարևոր
COP17-ի կենտրոնում․ հանուն բնության և կենսաբազմազանության պահպանման
Վարդևանյան․ Իշխանություն լինելը հեշտ չէ․ ձեր գործը մարդկանց խնդիրները լուծելն է, ոչ թե հաղթանակներ վերագրելը
ԱՄՆ-ում երեք եղբայրներ դատապարտվել են 30 տարվա ազատազրկման՝ տասնյակ կանանց բռնաբարելու համար
Հերթական անգամ կառավարության սարքած բորշչն ենք տեսնում, ԱԳՆ-ի վրա առևտրի «բանծիկ» ինչի կպցրիք
Աննկարագրելի է՝ դու և ընկերդ դառնում եք Աշխարհի առաջնության չեմպիոն և մեդալակիր, երազանքը կատարվեց
Պապոյան․ Ռուսական ոսկին Հայաստանով անցել է ԱՄԷ, բայց մենք ոչինչ չենք շահել
Կարևոր
Մոսկվան և Երևանը պատրաստվում են փոխել դեսպաններին․ ովքեր կփոխարինեն Կոպիրկինին և Արսենյանին

Լրացուցիչ նորություններ

...

Արցախցիների աջակցության չափը կնվազի. Գազային լարվածություն, աղետ ու խաղաղության նոր շրջադարձ

Աժ-ն ԹՐԻՓՓ-ը վավերացրեց. Ուկրաինայից Թուրքիա․ միջազգային լարվածություն

Արմեն Գրիգորյանը չի թաքցնում դժգոհությունը․ Անդրանիկ Քոչարյանը խարդավանքներ է հրահրում

34 մլն դրամ կանխիկ, 7,9 մլն դրամ աշխատավարձ․ Մանվել Գրիգորյանի սանիկը ՔՊ-ի համայնքապետն է․ Ժողովուրդ

«Հրապարակ»․ Փաշինյանը խուճապի է մատնել թիմակիցներին

Անդրանիկ Քոչարյանը չի հաշտվում նոր կարգավիճակի հետ․ խարդավանքներ է հրահրում․ «Ժողովուրդ»

«Հրապարակ»․ Արմեն Գրիգորյանը չի թաքցնում դժգոհությունը

ՔՊ-ն պատրաստվում է ՏԻՄ ընտրություններին․ ո՞ր համայնքներում է պայքար սպասվում․ «Ժողովուրդ»

Կալանավորվել է զինկոմ․ Սուրեն Պապիկյանի երկրորդ դեղին քարտը

Կատարվել են 1 տասնյակ հարցաքննություններ․ իրականացվում են գաղտնի քննչական գործողություններ

«Հրապարակ»․ ՔՊ-ից կմիանա՞ն ընդդիմությանը

«Հրապարակ»․ Զինկոմ է կալանավորվել

6-7 ամիս անորակ խողովակներ են տեղադրել, քաղաքապետարանը չի նկատել, Ավինյանի անգործության հետևանքները․ «Ժողովուրդ»

«Հրապարակ»․ Պապիկյանի երկրորդ դեղին քարտը

«Հրապարակ»․ Գագիկ Խաչատրյանի առողջական վիճակը վատացել է

Ժողովրդավարության դիակի վրա տոնվող «հաղթանակը». «Փաստ»

Զենքի ազատ վաճառքը կխստացվի՞․ կրակոցներն ու զինված միջադեպերը չեն դադարում․ «Ժողովուրդ»

Կալանավոր է փախել դատարանից. Ֆրանսիան միջուկայինով է ուզում զսպել Ռուսաստանին

Պուտինի և Թրամփի միջև ներկայումս նոր զրույց նախատեսված չէ. Պեսկով

Բրյուսելի խանութները փակվել են՝ սպասելով անկարգությունների նոր ալիքի