«Զվարթնոց» օդանավակայանում չեղարկվել է 3 չվերթ, իսկ ժամանող ևս 12 չվերթ ուշանում է:
Օդանավակայանից ստացված տեղեկությունների համաձայն՝ չեղարկումը վերաբերել է «NovAir» ավիաընկերության Կապան–Երևան ներքին չվերթին։ Բացի այդ, չեն իրականացվի երկու միջազգային ուղղություններ՝ «Flyone»-ի Հերակլիոն (Կրետե)–Երևան և «Shirak Avia»-յի Մոսկվա–Երևան չվերթները:
Միևնույն ժամանակ հետաձգվում են ժամանող մի շարք չվերթեր․ երեքական՝ Մոսկվայից և Միներալնիե Վոդիից, երկուսը՝ Կրասնոդարից, ինչպես նաև մեկական չվերթ Սոչիից, Թբիլիսիից, Սանկտ Պետերբուրգից ու Քիշնևից։








