Euromedia24 on Play Store Euromedia24 on App Sore
BNB

$870.47

BTC

$113082

ADA

$0.868816

ETH

$4608.63

SOL

$213.76

31 °

Yerevan

20 °

Moscow

45 °

Dubai

20 °

London

26 °

Beijing

23 °

Brussels

16 °

Rome

23 °

Madrid

BNB

$870.47

BTC

$113082

ADA

$0.868816

ETH

$4608.63

SOL

$213.76

31 °

Yerevan

20 °

Moscow

45 °

Dubai

20 °

London

26 °

Beijing

23 °

Brussels

16 °

Rome

23 °

Madrid

«Հայաստան» խմբակցությունում կրքերը թեժանում են. Աղվան Վարդանյանը՝ ներքին դժգոհությունների կենտրոնում․ «Ժողովուրդ»


Ընդդիմադիր դաշտում, ինչպես պարզվում է, իրավիճակը այնքան էլ համերաշխ չէ, որքան այն ներկայացվում է հանրությանը։ «Ժողովուրդ» օրաթերթի տեղեկություններով՝ վերջին շաբաթներին լուրջ լարվածություն է հասունացել «Հայաստան» խմբակցության ներսում, իսկ հակասությունների առանցքում հայտնվել է պատգամավոր Աղվան Վարդանյանը։

Մեր աղբյուրների փոխանցմամբ՝ Վարդանյանի և խմբակցության պատգամավոր Մեսրոպ Մանուկյանի հարաբերությունները զգալիորեն սրվել են։ Բանն այն է, որ դեռևս խորհրդարանական ընտրություններից առաջ և ընտրական գործընթացի ընթացքում Վարդանյանը թիմակիցների հետ քննարկել է Մանուկյանի վերաբերյալ տարբեր տեղեկություններ, նրա մասին պատմել տարաբնույթ դրվագներ և փոխանցել ներքին բնույթի ինֆորմացիա, որոնք բացասաբար կարող էին ազդել Մանուկյանի քաղաքական կարիերայի վրա։Սակայն, ինչպես պնդում են մեր զրուցակիցները, այդ խոսակցությունների մի մասը հասել է հենց Մեսրոպ Մանուկյանին։

Արդյունքում երկու պատգամավորների միջև ձևավորվել է փոխադարձ անվստահության մթնոլորտ, որը ժամանակի ընթացքում վերածվել է բացահայտ լարվածության։ Բայց սա ներքին հակասությունների միայն մի մասն է։«Ժողովուրդ» օրաթերթի տեղեկություններով՝ խմբակցության որոշ ներկայացուցիչներ դժգոհ են նաև Աղվան Վարդանյանի՝ պատգամավորական մանդատ ստանձնելու որոշումից։

Նրանք համարում են, որ Վարդանյանն իր խոստումը պետք է պահեր ու մանդատից հրաժարվեր:Հիշեցնենք, որ մինչև Ազգային ժողովի ընտրությունները Վարդանյանը հրապարակային հայտարարություն էր արել, ըստ որի՝ եթե Նիկոլ Փաշինյանը կրկին ընտրվի վարչապետ, ինքը պատգամավորական մանդատ չի վերցնի։ Սակայն ընտրություններից հետո Վարդանյանը ոչ միայն չհրաժարվեց մանդատից, այլև շարունակեց իր գործունեությունը խորհրդարանում։ Մեր աղբյուրների պնդմամբ՝ հենց այս քայլն է դարձել խմբակցության ներսում դժգոհությունների հիմնական պատճառներից մեկը։

Որոշ թիմակիցներ դա գնահատում են որպես նախընտրական հայտարարությունից հետքայլ, ինչը վնասել է ներքին վստահության մթնոլորտը։ Այս ամենը տեղի է ունենում մի փուլում, երբ ընդդիմադիր դաշտը փորձում է վերակազմավորվել և հանդես գալ որպես իշխանությանը հակակշիռ ուժ։

Սակայն, դատելով ներքին զարգացումներից, ընդդիմության հիմնական խնդիրներից մեկը շարունակում է մնալ ոչ միայն իշխանության դեմ պայքարը, այլև սեփական շարքերում առաջացած հակասությունները հաղթահարելը։


Լրահոս

Կարևոր
Ի՞նչ անենք, թողնենք գնանք, բա հետո՞. նոր ուժեր են պետք ԱԺ-ում. Փաշինյան
Թորոսյան․ հիփոթեքային աջակցության չափը կդառնա 1 մլն դրամ՝ անկախ երեխայի կարգաթվից
500 կմ ճանապարհի նորոգումը հասցնու՞մ ենք էս տարի. Փաշինյանը՝ Խուդաթյանին
Փաշինյան․ մարդիկ ավելի մեծ վստահությամբ են դիմում Քննչական կոմիտեին
ՈՒՂԻՂ. Նիկոլ Փաշինյանը պատասխանում է լրագրողների հարցերին
Հայկ Սարգսյանը պատժվեց խոսելու համար. ՔՊ-ին քննադատելը պատժելի է. «Ժողովուրդ»
«Ադրբեջանցի զինծառայողը, որը հանցագործություն է կատարել Հայաստանի տարածքում, պետք է կանգնի հայկական դատարանի առջև». «Փաստ»
ՆԳՆ-ում արգելել են օգտվել «Ծնողական ժամ»-ից. ներքին հրահանգ կա՞. «Ժողովուրդ»
Ժամկետի կրճատում. ի՞նչ փոփոխություններ կլինեն ագրոպարենային ոլորտին տրամադրվող վարկերի ծրագրում. «Փաստ»
ՔՊ-ից հեռացված Ավետիք Օրդյանը 2010 թվականին ազատազրկման է դատապարտված է եղել. «Ժողովուրդ»
«Հրապարակ». Հայկ Սարգսյանն այդքանով չի պրծնելու
«Հրապարակ»․ Բանտում քաղաքապետ է «աշխատում»
Ո՞ր երկրի քաղաքացի է Եղիշե Մելիքյանը և ինչու որդին բանակում չի ծառայում. «Ժողովուրդ»
«Հրապարակ». Մարզպետները տաքուկ տեղ են փնտրում
Ֆիցոն Եվրոպայի համար ծանր աշուն ու ձմեռ է կանխատեսել՝ վառելիքի շուկայի պատճառով
ԱԺ 6 պատգամավոր հոկտեմբերի 14-16-ը կմեկնի Սանկտ Պետերբուրգ
Սաուդյան Արաբիայում երկու օդանավակայանների վրա հարձակումների հետևանքով երեք մարդ է զոհվել
Աբովյան համայնքում փորձարկվելու են էլեկտրական շչակներ
Իրանը կշարունակի դիմադրությունն ու բանակցությունները՝ ժողովրդի իրավունքները պաշտպանելու համար. Փեզեշքիան
Իրաքը կսկսի նավթ արտահանել Սիրիայի միջոցով՝ շրջանցելով Հորմուզի նեղուցը

Լրացուցիչ նորություններ

...

Հայկ Սարգսյանը պատժվեց խոսելու համար. ՔՊ-ին քննադատելը պատժելի է. «Ժողովուրդ»

«Ադրբեջանցի զինծառայողը, որը հանցագործություն է կատարել Հայաստանի տարածքում, պետք է կանգնի հայկական դատարանի առջև». «Փաստ»

ՆԳՆ-ում արգելել են օգտվել «Ծնողական ժամ»-ից. ներքին հրահանգ կա՞. «Ժողովուրդ»

Ժամկետի կրճատում. ի՞նչ փոփոխություններ կլինեն ագրոպարենային ոլորտին տրամադրվող վարկերի ծրագրում. «Փաստ»

ՔՊ-ից հեռացված Ավետիք Օրդյանը 2010 թվականին ազատազրկման է դատապարտված է եղել. «Ժողովուրդ»

«Հրապարակ». Հայկ Սարգսյանն այդքանով չի պրծնելու

«Հրապարակ»․ Բանտում քաղաքապետ է «աշխատում»

Ո՞ր երկրի քաղաքացի է Եղիշե Մելիքյանը և ինչու որդին բանակում չի ծառայում. «Ժողովուրդ»

«Հրապարակ». Մարզպետները տաքուկ տեղ են փնտրում

Շաքիի դեպքից հետո Փաշինյանը պատասխաններ է պահանջում․ Պահանջում են ԱԱԾ տնօրենի հրաժարականը

«Հրապարակ»․ ՔՊ-ում նախապես «պարապել» էին կռվի համար

ԱԱԾ-ից մինչև ՊՆ. Շաքիի դեպքից հետո Փաշինյանը պատասխաններ է պահանջում. «Ժողովուրդ»

«Հրապարակ»․ Ովքեր են նոր խորհրդարանի աքացի տվողները

«Հրապարակ»․ Նիկոլ Փաշինյանը հատ-հատ ստուգելու է

«Հրապարակ»․ ԱԱԾ տնօրենի հրաժարականն են ուզում

Նախաքննությունն ավարտվել է. ի՞նչ է սպասվում Հովիկ Աբրահամյանի եղբորը․ «Ժողովուրդ»

«Հրապարակ»․ Հայ-ռուսական հարաբերություններն ասֆալտի վրա էլ են ազդել

Իշխանությունը կզբաղվի «Ուժեղ Հայաստան»-ի պատգամավորների օգնականներով. ՔՊ-ն չի հանդուրժի. «Ժողովուրդ»

Պաշտոնանկություններ՝ զորամասերում․ Ինչ է որոշել դատարանը Գագիկ Բեգլարյանի համար

Կստեղծվի ռազմական գործողությունների հետևանքով անհայտ կորած անձանց միասնական ռեեստր. «Փաստ»