Euromedia24 on Play Store Euromedia24 on App Sore
BNB

$870.47

BTC

$113082

ADA

$0.868816

ETH

$4608.63

SOL

$213.76

31 °

Yerevan

20 °

Moscow

45 °

Dubai

20 °

London

26 °

Beijing

23 °

Brussels

16 °

Rome

23 °

Madrid

BNB

$870.47

BTC

$113082

ADA

$0.868816

ETH

$4608.63

SOL

$213.76

31 °

Yerevan

20 °

Moscow

45 °

Dubai

20 °

London

26 °

Beijing

23 °

Brussels

16 °

Rome

23 °

Madrid

Ինչ է սպասվում օգոստոսի 2-ին. կիրակի օրը կընտրեն ԱԺ նախագահ. «Ժողովուրդ»



«Ժողովուրդ» օրաթերթը գրում է. ««Ժողովուրդ» օրաթերթն արդեն տեղեկացրել էր, որ օգոստոսի 2-ին՝ ժամը 10:00-ին, կգումարվի Հայաստանի Հանրապետության Ազգային ժողովի 9-րդ գումարման առաջին նիստը: Մինչև Ազգային ժողովի նախագահի ընտրությունը ԱԺ անդրանիկ նիստը կվարի խորհրդարանի ամենատարեց պատգամավոր Կնյազ Հասանովը՝ ինչպես պահանջում են Սահմանադրությունն ու «Ազգային ժողովի կանոնակարգ» սահմանադրական օրենքը։Առաջին նիստի ամենակարևոր կազմակերպչական հարցերից մեկը լինելու է Հաշվիչ հանձնաժողովի ձևավորումը։ Հանձնաժողովը կընտրվի խմբակցությունների առաջարկով, պատգամավորների քվեարկությամբ, իսկ դրա կազմում ներկայացված կլինեն ինչպես իշխանությունը, այնպես էլ ընդդիմությունը՝ խորհրդարանում խմբակցությունների համամասնությանը համապատասխան։

Հենց այս մարմինն է հետագայում կազմակերպելու և ամփոփելու Ազգային ժողովում անցկացվող գաղտնի ու բաց քվեարկությունների արդյունքները։ Նրա լիազորությունները պահպանվում են խորհրդարանի ամբողջ գումարման ընթացքում։Դրանից հետո պատգամավորները կանցնեն քաղաքական ամենակարևոր ընտրություններին՝ կընտրեն Ազգային ժողովի նախագահին, ապա՝ Ազգային ժողովի փոխնախագահներին, որոնցից մեկը պետք է լինի ընդդիմադիր պատգամավոր։ Քվեարկությունների արդյունքները կհաշվարկի արդեն ընտրված Հաշվիչ հանձնաժողովը։

Օգոստոսի 2-ի նիստում կընտրվեն նաև մշտական հանձնաժողովների նախագահները։ Հանձնաժողովների ղեկավար պաշտոնների բաշխումն իրականացվում է խորհրդարանական ուժերի միջև Դ’Օնթի (D’Hondt) բանաձևով, ինչի արդյունքում յուրաքանչյուր խմբակցություն ստանում է իրեն հասանելիք հանձնաժողովների ղեկավարումը՝ ըստ մանդատների քանակի։ ՔՊ-ն՝ 9, ՈւՀ-ն՝ 2, Հայաստանը՝ 1 հանձնաժողովների նախագահներ։Եթե մինչև այդ կառավարությունը խորհրդարան ներկայացնի կառավարության կառուցվածքի փոփոխությունների նախագիծ, ապա այն ևս կարող է ընդգրկվել առաջին նիստի օրակարգում և քննարկվել հենց նույն օրը։ Հակառակ դեպքում առաջին նիստի օրակարգը հիմնականում կսահմանափակվի խորհրդարանի ղեկավար մարմինների ձևավորմամբ։Միևնույն ժամանակ, հանրության մի մասի սպասումներին հակառակ, օգոստոսի 2-ին վարչապետի ընտրություն կամ կառավարության ներկայացում չի լինելու։

Սահմանադրական ընթացակարգը հստակ է․ խորհրդարանում մեծամասնություն կազմած խմբակցությունը վարչապետի թեկնածուի վերաբերյալ որոշում է ընդունում և այն ներկայացնում Հանրապետության նախագահին։

Նախագահը նշանակում է վարչապետին, որից հետո վարչապետը հնգօրյա ժամկետում ձևավորում է կառավարությունը։ Կառավարության կազմավորումից հետո վարչապետը 20-օրյա ժամկետում Ազգային ժողով է ներկայացնում կառավարության ծրագիրը, իսկ խորհրդարանը պարտավոր է այն քննարկել և 7 օրվա ընթացքում քվեարկությամբ հավանություն տալ կամ մերժել։

Այսպիսով, օգոստոսի 2-ի նիստը լինելու է ոչ թե կառավարության ծրագրի կամ վարչապետի քաղաքական ելույթի, այլ նոր խորհրդարանի ինստիտուցիոնալ ձևավորման նիստը։ Այդ օրը կձևավորվեն այն մարմիններն ու պաշտոնները, որոնք առաջիկա հինգ տարիներին կազմակերպելու են Ազգային ժողովի ամբողջ աշխատանքը, իսկ գործադիր իշխանության ձևավորման գործընթացը կշարունակվի արդեն դրանից հետո՝ Սահմանադրությամբ սահմանված փուլերով»։


Լրահոս

Թրամփը հայտարարել է, որ ԶԼՄ-ները Լոս Անջելեսի և Սան Դիեգոյի վրա հարվածների մասին իր խոսքերը համատեքստից կտրել են
Ռուսաստանը համաձայն է Ռուբիոյի՝ Ուկրաինայում կարգավորման հեռանկարների գնահատականի հետ. Պեսկով
Թրամփի վարչակազմը դադարեցրել է Microsoft-ի մասնակցությունը գրին քարտերի տրամադրման ծրագրին
Թուրքիան մտադիր չէ զորք ուղարկել Եմեն` ռազմական գործողություններին մասնակցելու համար. Ֆիդան
ԱՄՆ-ն ու Եվրոպայի մի շարք երկրներ ոչ միայն աջակցում, այլև խմբավորումներ են ստեղծում. Գեներալ Եվկուրով
Էս ամենը ողբերգական հետևանք կարող էր ունենալ․ Փաշինյանի շանտաժն իր արդյունքը տալիս է․Վարդանյան (տեսանյութ)
Դանիան առանց մարդկանց համաձայնության դիպֆեյքերի տարածման դեմ օրենք է մշակում
Փաշինյանը կհանդիպի Ալիևին և Պուտինին. ՌԴ ՊՆ-ն հայտնել է Խարկովի ևս մեկ բնակավայրի գրավման մասին Չտեսանյութ)
Կաշպիրովսկու մարմինը կարող են Ուկրաինա հասցնել ԵՄ երկրների տարածքով. Shot
Ֆրանսիայում բողոքի ցույցերը խաթարել են 375 ավագ դպրոցների աշխատանքը
Ֆիդան. Մեքքայի համաձայնագիրը հնարավորինս շուտ կներառվի խորհրդարանի օրակարգում
Իրանի ԱԳՆ-ը հայտարարել է Թեհրանի և Վաշինգտոնի միջև բանակցությունների շարունակության մասին
Անվտանգության տեսախցիկները դարձել են ընդդիմության դեմ քարոզչական գործիք․ Քոչարյան
Մեքսիկայի ռինգի ողբերգությունը, Aramco-ի հրդեհներն ու մերկ Թրամփի արձանը
ՀՀ-ն քննարկում է նոր ատոմակայանի հարցը. Պուտինը ինքն իրեն նվեր մատուցեց․ Զելենսկի
Շաքիի կրակոցը, Ալիևի նոր պահանջներն ու Մոսկվայի զգուշացումը․ ինչի՞ է գնում Երևանը
Փաշինյանը ձախողեց Շաքիի փորձությունը․ ընդդիմությունը խոստանում է «խաղաղություն առանց զիջումների»
Ադրբեջանցի զինվորը հասավ հայկական տներ ու կրակեց․ սա՞ է սովորական հանցագործությունը
Սահմանը խախտած ադրբեջանցին կդատապարտվի և պատիժը կկրի ՀՀ օրենքներին համապատասխան
Լևոն Քոչարյան․ իշխանությունների նախաձեռնած գործընթացը եկեղեցու դեմ հակասահմանադրական է

Լրացուցիչ նորություններ

...

Մարզպետները տաքուկ տեղ են փնտրում. Ով է զբաղեցնելու ՀՖՖ նախագահի աթոռը

Հայկ Սարգսյանը պատժվեց խոսելու համար. ՔՊ-ին քննադատելը պատժելի է. «Ժողովուրդ»

«Ադրբեջանցի զինծառայողը, որը հանցագործություն է կատարել Հայաստանի տարածքում, պետք է կանգնի հայկական դատարանի առջև». «Փաստ»

ՆԳՆ-ում արգելել են օգտվել «Ծնողական ժամ»-ից. ներքին հրահանգ կա՞. «Ժողովուրդ»

Ժամկետի կրճատում. ի՞նչ փոփոխություններ կլինեն ագրոպարենային ոլորտին տրամադրվող վարկերի ծրագրում. «Փաստ»

ՔՊ-ից հեռացված Ավետիք Օրդյանը 2010 թվականին ազատազրկման է դատապարտված է եղել. «Ժողովուրդ»

«Հրապարակ». Հայկ Սարգսյանն այդքանով չի պրծնելու

«Հրապարակ»․ Բանտում քաղաքապետ է «աշխատում»

Ո՞ր երկրի քաղաքացի է Եղիշե Մելիքյանը և ինչու որդին բանակում չի ծառայում. «Ժողովուրդ»

«Հրապարակ». Մարզպետները տաքուկ տեղ են փնտրում

Շաքիի դեպքից հետո Փաշինյանը պատասխաններ է պահանջում․ Պահանջում են ԱԱԾ տնօրենի հրաժարականը

«Հրապարակ»․ ՔՊ-ում նախապես «պարապել» էին կռվի համար

ԱԱԾ-ից մինչև ՊՆ. Շաքիի դեպքից հետո Փաշինյանը պատասխաններ է պահանջում. «Ժողովուրդ»

«Հրապարակ»․ Ովքեր են նոր խորհրդարանի աքացի տվողները

«Հրապարակ»․ Նիկոլ Փաշինյանը հատ-հատ ստուգելու է

«Հրապարակ»․ ԱԱԾ տնօրենի հրաժարականն են ուզում

Նախաքննությունն ավարտվել է. ի՞նչ է սպասվում Հովիկ Աբրահամյանի եղբորը․ «Ժողովուրդ»

«Հրապարակ»․ Հայ-ռուսական հարաբերություններն ասֆալտի վրա էլ են ազդել

Իշխանությունը կզբաղվի «Ուժեղ Հայաստան»-ի պատգամավորների օգնականներով. ՔՊ-ն չի հանդուրժի. «Ժողովուրդ»

Պաշտոնանկություններ՝ զորամասերում․ Ինչ է որոշել դատարանը Գագիկ Բեգլարյանի համար