Euromedia24 on Play Store Euromedia24 on App Sore
BNB

$870.47

BTC

$113082

ADA

$0.868816

ETH

$4608.63

SOL

$213.76

31 °

Yerevan

20 °

Moscow

45 °

Dubai

20 °

London

26 °

Beijing

23 °

Brussels

16 °

Rome

23 °

Madrid

BNB

$870.47

BTC

$113082

ADA

$0.868816

ETH

$4608.63

SOL

$213.76

31 °

Yerevan

20 °

Moscow

45 °

Dubai

20 °

London

26 °

Beijing

23 °

Brussels

16 °

Rome

23 °

Madrid

Գուրգեն Մելքոնյանը հրաժեշտ է տալիս պատգամավորական մանդատին. Սկանդալներն ու ունեցվածքի շարժը՝ պաշտոնավարման ընթացքում. «Ժողովուրդ»



«Ժողովուրդ» օրաթերթը գրում է. «Նոր գումարման Ազգային ժողովում Գուրգեն Մելքոնյանը չի լինի։ Խորհրդարանական ընտրությունների արդյունքներով «Քաղաքացիական պայմանագիր» կուսակցությունը ստացել է 64 մանդատ, իսկ նա ՔՊ նախընտրական ցուցակում զբաղեցնում էր 149-րդ հորիզոնականը, ինչն ինքնաբերաբար բացառում է նրա մուտքը նոր խորհրդարան։Աղմկահարույց հայտարարություններ և սկանդալներԳուրգեն Մելքոնյանի պատգամավորական գործունեությունը լի էր բազմաթիվ աղմկահարույց միջադեպերով և էմոցիոնալ գնահատականներով, որոնք մշտապես հայտնվում էին մամուլի ուշադրության կենտրոնում։ԱԺ ՔՊ-ական պատգամավոր, «նախկիններից ավելի նախկին» Գագիկ (Գուրգեն) Մելքոնյանը NEWS.am-ի հետ զրույցում Տավուշում 4 գյուղերի տարածքները Ադրբեջանին հանձնելու մասին հայտարարել էր՝ Նիկոլ Փաշինյանը հանձնող չի, իր հանձնելով չի։ Եվ հավելել է․«Այդ գյուղերը ադրբեջանական գյուղեր են, ինչքա՞ն պետք է ասես, որ մարդու ուղեղը մտնի։ Դա ադրբեջանական տարածք է։


Ասում են՝ Փաշինյանը Տավուշի գյուղերը հանձնում է։ Բայց դրանք Տավուշի գյուղերը չեն»։Որդու պաշտոնանկությունը և Դավիթ Տոնոյանի տեսակցությունըՀիշեցնենք, որ պատգամավորի որդին ևս հայտնվեց սկանդալի կենտրոնում և հեռացվեց պաշտոնից։ Արդարադատության նախարար Գրիգոր Մինասյանի հրամանով «Երևան-Կենտրոն» քրեակատարողական հիմնարկի պետ Արման Մելքոնյանն ազատվեց զբաղեցրած պաշտոնից։

«Ժողովուրդ» օրաթերթը դեռևս 2023 թվականի նոյեմբերի 11-ին գրել էր, որ ծառայողական լիազորությունները վերազանցելու համար Արդարադատության նախարարության «Երևան-Կենտրոն» ՔԿՀ-ի պետ, արդարադատության գնդապետ Արման Մելքոնյանի նկատմամբ կիրառվել է «խիստ նկատողություն» կարգապահական տույժը։

Բանն այն է, որ օգոստոսի 1-ին, երբ ԱԱԾ մեկուսարանից պաշտպանության նախկին նախարար Դավիթ Տոնոյանին տեղափոխել էին Ազգային ժողովի քննիչ հանձնաժողովի նիստին, ճանապարհին Դավիթ Տոնոյանը խնդրել էր ուղեկցողներին, որ թույլ տան կարճ տեսակցել մորը, հետո շարունակել ճանապարհը դեպի Ազգային ժողով։ Տոնոյանին ուղեկցող ծառայողները կապ էին հաստատել վերադասի հետ, որը թույլ էր տվել՝ Տոնոյանը գնա տուն ու տեսակցի մորը՝ պայմանով, որ ոչ ոք չիմանա։ Այս հանդգնության համար ՔԿՀ ծառայության պետ Սերգեյ Ատոմյանը ազատվեց պաշտոնից, իսկ արդարադատության նախարար Գրիգոր Մինասյանն էլ տեղեկացրեց, որ «Ժողովուրդ» օրաթերթի հրապարակումից հետո նախարարության վերահսկողական վարչությունը դեպքի վերաբերյալ 07.08.2023 թվականին ծառայողական քննություն է սկսել։

Դրանից բացի, 2023 թվականի դեկտեմբերին լրատվամիջոցներում տեղեկություններ տարածվեցին, որ ուսումնական հաստատություններից մեկում պատգամավորի թոռը դանակահարել է իր համակուրսեցուն։ Այս միջադեպը լայն արձագանք գտավ, թոռը տարվել էր Քննչական կոմիտե՝ հարցաքննության։ Սակայն հետո գործը կարճվեց։

Գեներալ Մելքոնյանը հայտնի է նաև իր կտրուկ և էմոցիոնալ գնահատականներով։ Իր հարցազրույցներից մեկում նա այս տարվա սկզբին հայտարարել էր, որ պատգամավորական մանդատից զրկվելու դեպքում կգնա տուն՝ «պոմիդոր կաճեցնի»։Ունեցվածքի դինամիկան պատգամավոր դառնալուց հետոՊատգամավոր դառնալուց հետո Գուրգեն Մելքոնյանի անշարժ գույքի քանակը մնացել է անփոփոխ, սակայն կտրուկ աճել են նրա պաշտոնական եկամուտները՝ տարեկան մոտ 6 միլիոնից հասնելով 13.4 միլիոն դրամի։ Միևնույն ժամանակ, նրա մոտ եղած՝ տասնյակ միլիոնների հասնող կանխիկ դրամական միջոցները տարիների ընթացքում զգալիորեն նվազել են՝ վերածվելով բանկային ավանդների և այլ ծախսերի։

Գուրգեն Մելքոնյանի հայտարարագրերը՝ տարիների կտրվածքով

Պաշտոնը ստանձնելու օրվա դրությամբ

Գուրգեն Մելքոնյանը 2021 թվականին պաշտոնը ստանձնելու օրվա դրությամբ հայտարարագրել էր երկու անշարժ գույք՝

• Երևանում՝ Մալաթիա-Սեբաստիա վարչական շրջանում գտնվող բնակարան, որը ձեռք էր բերվել 1997 թվականին,

• Արմավիրի մարզի Հայկաշեն համայնքում հողամաս։

Նաև՝ 22 մլն դրամ կանխիկ միջոց։Այդ ժամանակ նա չէր հայտարարագրել մեքենա, արժեթղթեր, ներդրումներ կամ ընկերություններում մասնակցություն։

2021 թվական2021 թվականի տարեկան հայտարարագրի համաձայն՝ Մելքոնյանն ունեցել է մեկ բնակարան Երևանում, իսկ տարվա ընթացքում կանխիկ գումարը 22 մլն դրամից աճել է մինչև 25 մլն դրամ։

Նրա եկամուտը կազմել է 6 մլն 163 հազար 220 դրամ։Եկամուտները ձևավորվել են՝• ՀՀ պաշտպանության նախարարությունից ստացած կենսաթոշակից՝ 2 մլն 760 հազար դրամ,

• Ազգային ժողովի աշխատակազմից ստացած աշխատանքի վարձատրությունից՝ 3 մլն 403 հազար 220 դրամ։2022 թվական2022 թվականին Մելքոնյանի հայտարարագրում արդեն առկա էին 5 անշարժ գույք։

Նա նշել էր՝

• Արմավիրի Հայկաշեն համայնքում երկու հողամաս՝ ձեռք բերված 2006 թվականին նվիրատվությամբ,

• մեկ հողամաս՝ ձեռք բերված 2000 թվականին,

• անհատական բնակելի տուն՝ տնտեսական շինություններով

,• Երևանում բնակարան։2022 թվականին նոր գույք ձեռք չի բերել և գույք չի օտարել։Կանխիկ գումարը տարվա սկզբի 25 մլն դրամից նվազել էր մինչև 4 մլն դրամ։

Տարեկան եկամուտը կազմել էր 8 մլն 510 հազար 374 դրամ՝ ամբողջությամբ Ազգային ժողովի աշխատակազմից ստացված աշխատավարձ։2023 թվականԳուրգեն Մելքոնյանի 2023 թվականի տարեկան հայտարարագրի համաձայն՝ պատգամավորի հիմնական ակտիվները մնացել են նույնը։

«Ժողովուրդ» օրաթերթի ուսումնասիրության համաձայն՝ այդ տարի նրա հայտարարագրում էական փոփոխություններ չեն արձանագրվել։2023 թվականի սկզբում և տարեվերջին պատգամավորի հայտարարագրում առկա են եղել նույն 5 անշարժ գույքերը՝• Արմավիրի մարզի Հայկաշեն համայնքում գտնվող երկու հողամաս, որոնք ձեռք են բերվել 2006 թվականի մարտի 10-ին՝ նվիրատվության եղանակով,

• Հայկաշենում գտնվող մեկ հողամաս, որը ձեռք է բերվել 2000 թվականի հունիսի 9-ին՝ գնման միջոցով,

• անհատական բնակելի տուն՝ տնտեսական շինություններով, որը ձեռք է բերվել 2007 թվականի դեկտեմբերի 29-ին,• Երևանում՝ Մալաթիա-Սեբաստիա վարչական շրջանում գտնվող բնակարան, որը ձեռք է բերվել 2004 թվականի դեկտեմբերի 17-ին։2023 թվականին Մելքոնյանը նոր անշարժ գույք չի ձեռք բերել և որևէ գույք չի օտարել։Բանկային հաշիվների մնացորդները տարվա ընթացքում փոփոխվել են։

Տարվա սկզբում նա ունեցել է՝

• 1 մլն 400 հազար դրամ,• 250 հազար դրամ,

• 0 ԱՄՆ դոլար։Տարվա վերջում բանկային հաշիվներում առկա գումարները կազմել են՝

• 2 մլն 361 հազար 198 դրամ,

• 180 հազար 643 դրամ,

• 2390 ԱՄՆ դոլար։ Բացի այդ, կանխիկ միջոցները տարվա սկզբի 4 մլն դրամից տարեվերջին դարձել են 4 մլն 800 հազար դրամ։2023 թվականին Գուրգեն Մելքոնյանի ընդհանուր եկամուտը կազմել է 10 մլն 655 հազար 160 դրամ։

2024 թվականԳուրգեն Մելքոնյանի 2024 թվականի հայտարարագրի համաձայն՝ նրա գույքային վիճակը ևս էական փոփոխություն չի կրել։«Ժողովուրդ» օրաթերթի ուսումնասիրությամբ՝ պատգամավորի հիմնական ակտիվները կրկին մնացել են նախկինում ձեռք բերված անշարժ գույքերը։2024 թվականի սկզբում նրա բանկային հաշիվներում եղել է՝

• 2 մլն 361 հազար 198 դրամ,

• 2390 ԱՄՆ դոլար,

• 180 հազար 643 դրամ։Տարվա վերջին մնացորդները կազմել են՝

• 601 հազար 492 դրամ,

• 2390 ԱՄՆ դոլար,

• 3 մլն դրամ։Կանխիկ գումարը տարվա սկզբի 4 մլն 800 հազար դրամից աճել է մինչև 4 մլն 950 հազար դրամ։2024 թվականին Մելքոնյանի հայտարարագրված եկամուտը կազմել է 10 մլն 929 հազար 544 դրամ։

Գումարը ամբողջությամբ ստացվել է Ազգային ժողովի աշխատակազմից՝ աշխատանքի վարձատրության և դրան հավասարեցված վճարումների տեսքով։2025 թվականԳուրգեն Մելքոնյանի վերջին հայտարարագրում՝ 2025 թվականի տվյալներով, կրկին էական փոփոխություններ չեն արձանագրվել։

Պատգամավորը պահպանել է նույն անշարժ գույքը, իսկ եկամուտները կազմել են ավելի քան 13 մլն դրամ։2025 թվականի սկզբում բանկային հաշիվներում ունեցել է՝• 601 հազար 492 դրամ, որը տարվա վերջում դարձել է 890 հազար դրամ,• 2390 ԱՄՆ դոլար, որը տարվա վերջում դարձել է 2500 ԱՄՆ դոլար,• 3 մլն դրամ, որը տարվա ընթացքում չի փոփոխվել։Տարվա ավարտին բանկային հաշիվների ընդհանուր մնացորդը կազմել է՝• 3 մլն 890 հազար դրամ,• 2500 ԱՄՆ դոլար։Կանխիկ միջոցները տարվա սկզբի 4 մլն 950 հազար դրամից նվազել են մինչև 4 մլն 100 հազար դրամ։2025 թվականին Գուրգեն Մելքոնյանի եկամուտը կազմել է 13 մլն 418 հազար 324 դրամ։Այսպիսով, Գուրգեն Մելքոնյանի՝ պատգամավոր եղած տարիների հայտարարագրերը ցույց են տալիս, որ 2021-2025 թվականներին նրա հիմնական գույքը մնացել է գրեթե անփոփոխ։ Փոփոխություններ հիմնականում արձանագրվել են եկամուտների և դրամական միջոցների չափերում։Եթե 2021 թվականին նա հայտարարագրել էր 22-25 մլն դրամ կանխիկ միջոցներ, ապա 2025 թվականին նրա ակտիվների հիմնական մասը կազմել են նախկինում ձեռք բերված 5 անշարժ գույքերը, բանկային միջոցները»։Մանրամասները՝ «Ժողովուրդ» օրաթերթի այսօրվա համարում:


Լրահոս

«Դուք ասում եք Ղարաբաղ, մենք՝ հայերս՝ Արցախ».Զոհրաբյանն ընթերցեց 13-ամյա Փաշինյանի բանաստեղծությունը (տեսանյութ)
Սեպտեմբերի 10-ից հետո կենդանակերպի երեք նշաններին մեծ փոփոխություններ են սպասվում. ո՞վ կհարստանա և կսիրահարվի
Սերբիայի նախագահը լուծարել է խորհրդարանը և հայտարարել է ընտրությունների ամսաթիվը
Հայկական կողմը հաստատել է. Միրզոյանն ու Բայրամովը կհանդիպեն
Ուկրաինան պետք է ականջ դնի խաղաղություն խոստացողներին. Զելենսկիի նախկին խոսնակ
Փաշինյանի օրոք ՌԴ-ն զիջումների չի գնա. Զատուլին. Իսրայելը փակում է Մեծ Բրիտանիայի հյուպատոսությունը (տեսանյութ)
Կարևոր
Բյուրեղավանի ջրում շեղումներ չեն հայտնաբերվել․ Ջրային կոմիտեի նախագահ
ԱԽ նախկին քարտուղարը՝ Policy and Management Consulting Group-ի ավագ խորհրդական
Թուրքիայում մասնավոր ինքնաթիռը արտակարգ վայրէջք է կատարել ծովում
ՈՒՂԻՂ․ ԱԺ ՏԿՇՄՊ հարցերի մշտական հանձնաժողովի արտահերթ նիստ
Times. Մեծ Բրիտանիայի օդանավակայաններում տեխնիկական խնդիրների պատճառով չեղարկվել է 1900 չվերթ
Ռուբիոն կարծում է, որ հնարավոր է արագ մշակել Ուկրաինայի հարցի կարգավորման ծրագիր
Որբացածների պապիկը արդարություն է պահանջում․ փաստաբանը դիմել է Փաշինյանին
Վարչապետի ընտանիքի հետ Նարեկ Նալբանդյանի բիզնեսների կապերն ուսումնասիրո՞ւմ եք. հարց ՊԵԿ նախագահին
Հայաստանը տեղյա՞կ էր եղել Ադրբեջանում ԱՄՆ և ադրբեջանցի պաշտոնյաների հանդիպումից․ Սարգիս Խանդանյան
Բաքվից նոր ազդակ. ի՞նչ է սպասվում Երևանին․ Ուկրաինան պատրաստ է փոխզիջումների. Զելենսկի
Գուտերեշը հույս ունի, որ ՄԱԿ-ը կարող է աշխարհը տանել դեպի առողջ ապագա
Դա բոլորիս պատվի խնդիրն է. մի քիչ թասիբ ունեցեք և տեր կանգնեք. Դավիթ Իշխանյանը՝ Բաքվի բանտից
Ծովինար Վարդանյանն ընտրվեց ԱԺ ֆինանսավարկային և բյուջետային հարցերի հանձնաժողովի փոխնախագահ
Պետական պարտքը հունիսի 30-ի դրությամբ 13 մլրդ 900 մլն դոլար է

Լրացուցիչ նորություններ

...

«Հրապարակ»․ «Չեստ» տալու ձևը Պապիկյանը փոխել է

«Հրապարակ». Իշխանության թիրախում կրկին Վանաձորն է,  ընտրությունները հետաձգում են

«Հրապարակ»․ Փաշինյանն ասել էր, որ իր արձանը պետք է Բաքվում կանգնեցնեն

«Ժողովուրդ». Փաշինյանը Արմեն Գրիգորյանի համար նոր պաշտոն է փնտրում․ ո՞ր երկրում է նրան ուզում «տեղավորել» վարչապետը

«Հրապարակ»․ Մասիսում զտարյուն ՔՊ-ականների դեֆիցիտ է, համայնքապետացու չեն գտնում

«Իրավունք». «Ուժեղ Հայաստանը» որոշել է խորհրդարանում ներկայանալ յուրովի

«Ժողովուրդ». 11.5 մլն դրամ եկամուտ, 3 անշարժ գույք, Nissan և Mercedes-Benz․ ինչ ունի Սիսիանի համայնքապետը

«Ժողովուրդ». Գեղարքունիքում կաշառքի գործով ձերբակալված վարչության պետի շուրջ նոր մանրամասներ

«Իրավունք». «Գնամ ՌԴ` գամ, նոր վերջնական կուրսը կհասկանանք, հիմա ո՛չ էս կողմ, ո՛չ էն կողմ». Փաշինյանը՝ թիմակիցներին

Ի՞նչն է խանգարում հրապարակել 44-օրյա պատերազմի զոհերի անունները

Եկեղեցին քեֆատեղի էլ կդարձնեն, խորանն էլ միտինգատեղիի հետ կխառնեն. «Փաստ»

«Հրապարակ». Ատեստացիայի ժամանակ ուշաթափվել է

Ի՞նչն է խանգարում հրապարակել նահատակների ու անհետ կորածների ցանկը՝ անուն առ անուն. «Փաստ»

«Հրապարակ»․ Մարզպետներին Փաշինյանը «տոկի է տվել»

«Հրապարակ»․ Իշխանականները հարսանիքներից աչք չեն բացել

Երևանի քաղաքապետարանը պատրաստվում է սկսել «Լամբադա» կամրջի հիմնանորոգումը․ «Ժողովուրդ»

«Հրապարակ»․ Բնակչությունը նվազում է, իսկ ընտրողների թիվը՝ աճում

Ռուսաստանը կարող է անցնել առավելագույն չոր, կոշտ քաղաքականության. «Փաստ»

«Հրապարակ»․ էդքան վախեցող տղու տե՞սք ունեմ. Ինչո՞ւ է Թարթիկյանը հրաժարական տվել

Խոսո՞ւմ եք ձեր ընտանի կենդանու հետ․ գիտնականները պարզել են՝ ինչ է դա նշանակում