ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը վստահեցրել է, որ չի հրաժարվել Իսրայելի վարչապետ Բենիամին Նեթանյահուին աջակցելուց, չնայած որոշակի հարցերի շուրջ նրանց տարաձայնություններին։
«Ոչ, բացարձակապես։ Մենք շատ լավ ենք շփվում նրա հետ», – ասել է ամերիկացի առաջնորդը ռադիոհաղորդավար Հյու Հյուիթի հետ հարցազրույցում՝ մեկնաբանելով լրատվամիջոցների այն հաղորդագրությունները, որ նա որոշել է այլևս չաջակցել Նեթանյահուին։
«Երբեմն ես համաձայն չեմ նրա հետ։ Եվ ես դա բացահայտ եմ ասում։ Եվ ես ճիշտ եմ։ Նա պատերազմական ժամանակների վարչապետ է։ Նա լավ է կատարում իր աշխատանքը», – ընդգծել է ամերիկացի առաջնորդը։ Թրամփը կարծում է, որ եթե ինքը կամ Նեթանյահուն չզբաղեցնեին իրենց պաշտոնները, «Իսրայելն այսօր գոյություն չէր ունենա» Իրանի գործողությունների պատճառով։








