Արգենտինան 0։2-ից հետո շրջեց խաղի ընթացքը և հաղթեց Եգիպտոսին
Արգենտինայի հավաքականը կամային հաղթանակ է տարել Եգիպտոսի նկատմամբ՝ 3։2 հաշվով
Խաղի ընթացքում 0։2 հաշվով պարտվելով՝ Մեսին և նրա թիմակիցները կարողացել են շրջել հանդիպման ընթացքը և հաղթանակ տանել։
Հաղթողների կազմում գոլեր են խփել Քրիստիան Ռոմերոն (79-րդ րոպե), Լիոնել Մեսին (83-րդ րոպե) և Էնցո Ֆերնանդեսը (90+2-րդ րոպե)։








