Euromedia24 on Play Store Euromedia24 on App Sore
BNB

$870.47

BTC

$113082

ADA

$0.868816

ETH

$4608.63

SOL

$213.76

31 °

Yerevan

20 °

Moscow

45 °

Dubai

20 °

London

26 °

Beijing

23 °

Brussels

16 °

Rome

23 °

Madrid

BNB

$870.47

BTC

$113082

ADA

$0.868816

ETH

$4608.63

SOL

$213.76

31 °

Yerevan

20 °

Moscow

45 °

Dubai

20 °

London

26 °

Beijing

23 °

Brussels

16 °

Rome

23 °

Madrid

Ի՞նչ ունեցվածք և եկամուտներ ունի Համբարձում Մաթևոսյանը. «Ժողովուրդ»

«Ժողովուրդ» օրաթերթը գրում է.


««Ժողովուրդ» օրաթերթը ուսումնասիրել է ՀՀ շրջակա միջավայրի նախարար Համբարձում Մաթևոսյանի՝ տարբեր տարիներին ներկայացրած հայտարարագրերը՝ հասկանալու, թե ինչ գույք, դրամական միջոցներ, եկամուտներ և պարտավորություններ է ունեցել պաշտոնյան պետական տարբեր պաշտոններ զբաղեցնելու ընթացքում։ Համբարձում Մաթևոսյանը մասնագիտական գործունեությունը սկսել է արտերկրում։


2011-2012 թվականներին աշխատել է ԱՄՆ Կալիֆոռնիայի Գրոսմոնտ քոլեջի միջազգային ուսանողական բաժնի համակարգող, 2013-2014 թվականներին՝ Ուկրաինայի Դոնեցկ քաղաքի «Կերամռեսուրս» ՍՊԸ-ում՝ Եվրոպական շուկայի պատասխանատու, իսկ 2013-2015 թվականներին եղել է Ուկրաինայի Դոնեցկ քաղաքում Հայաստանի Հանրապետության պատվավոր հյուպատոսի խորհրդական։


2016-2018 թվականներին զբաղեցրել է Հայաստանի ամերիկյան համալսարանի հումանիտար և հասարակական գիտությունների ֆակուլտետի կառավարիչ, ընդհանուր կրթության գծով խորհրդականի պաշտոնը։ 2018-2021 թվականներին եղել է Արմավիրի մարզպետ, 2021-2022 թվականներին՝ ՀՀ փոխվարչապետ, 2023-2025 թվականներին՝ վարչապետի գլխավոր խորհրդական, իսկ 2025 թվականի հուլիսի 16-ից նշանակվել է շրջակա միջավայրի նախարար։ Նա «Քաղաքացիական պայմանագիր» կուսակցության անդամ է։ 2025 թվական 2025 թվականի տարեկան հայտարարագրի համաձայն՝ Համբարձում Մաթևոսյանը համասեփականության իրավունքով տնօրինում է Երևանում մեկ բնակարան։ Նա բնակարանի 1/2 բաժնեմասի սեփականատերն է, որը ձեռք է բերել 2017 թվականի մայիսի 17-ին՝ գնման եղանակով։ Նախարարը շարունակում է ունենալ «Փայտամշակ» ՓԲԸ-ի նկատմամբ 11.7 տոկոս տոկոսադրույքով հիփոթեքային փոխառություն։


Տարեսկզբին դրա մնացորդը կազմել է 29 մլն 845 հազար 410 դրամ, իսկ տարեվերջին՝ 29 մլն 393 հազար 829 դրամ։ Նույն չափով՝ 29 մլն 393 հազար 829 դրամ, հայտարարագրվել է նաև բնակարանի հիփոթեքային վարկի մայր գումարի մնացորդը։ Բանկային հաշիվներում տարվա սկզբին առկա է եղել 1 մլն 354 հազար 203 դրամ, իսկ տարեվերջին՝ 9 մլն 291 հազար 947 դրամ։ Կանխիկ դրամական միջոցները տարվա սկզբին և ավարտին կազմել են 2 մլն դրամ։ 2025 թվականի ընթացքում նախարարի ընդհանուր եկամուտը կազմել է 24 մլն 908 հազար 788 դրամ։ Դրանից 15 մլն 259 հազար 717 դրամը ստացվել է Շրջակա միջավայրի նախարարությունից՝ որպես աշխատավարձ, 6 մլն 715 հազար 800 դրամը՝ վարչապետի աշխատակազմից ստացած աշխատավարձ, իսկ 2 մլն 933 հազար 271 դրամը՝ եկամտային հարկի վերադարձի շրջանակում։


2024 թվական 2024 թվականի հայտարարագիրը ներկայացնելու պահին Համբարձում Մաթևոսյանը զբաղեցնում էր վարչապետի գլխավոր խորհրդականի պաշտոնը։ Տարվա սկզբի և ավարտի դրությամբ նա շարունակել է ունենալ Երևանի բնակարանի 1/2 բաժնային սեփականությունը, որը ձեռք է բերել 2017 թվականի մայիսի 17-ին։ Տարվա ընթացքում անշարժ գույք չի ձեռք բերել և չի օտարել։ Հայտարարագրվել է «Փայտամշակ» ՓԲԸ-ի նկատմամբ 11.7 տոկոս տոկոսադրույքով փոխառությունը, որի մնացորդը տարվա վերջում կազմել է 29 մլն 845 հազար 410 դրամ։


Բանկային հաշիվներում տարվա սկզբին եղել է 2 մլն 955 հազար 948 դրամ, իսկ տարեվերջին՝ 1 մլն 354 հազար 203 դրամ։ Կանխիկ միջոցների մասով տարվա սկզբին հայտարարագրվել էր 20 հազար ԱՄՆ դոլար և 5 մլն դրամ, իսկ տարվա վերջում դրանք փոխարինվել են 2 մլն դրամ կանխիկով։ 2024 թվականի ընդհանուր եկամուտը կազմել է 10 մլն 193 հազար 100 դրամ, որից 9 մլն 517 հազար 412 դրամը՝ վարչապետի աշխատակազմից ստացած աշխատավարձ, իսկ 675 հազար 688 դրամը՝ եկամտային հարկի վերադարձ։


Հիփոթեքային վարկի մայր գումարի մնացորդը տարվա վերջում կազմել է 29 մլն 845 հազար 410 դրամ։ 2023 թվական Պաշտոնը ստանձնելու հայտարարագրով Համբարձում Մաթևոսյանի բանկային հաշվում առկա է եղել 4 մլն 425 հազար 828 դրամ։ Բացի այդ, պաշտոնը ստանձնելու պահին հայտարարագրվել է 5 մլն դրամ և 20 հազար ԱՄՆ դոլար կանխիկ միջոց։ 2022 թվական (պաշտոնը դադարեցնելու հայտարարագիր) Փոխվարչապետի պաշտոնը թողնելու օրվա հայտարարագրով Համբարձում Մաթևոսյանի բանկային հաշիվներում ունեցել է 4 մլն 76 հազար 219 դրամ։


Կանխիկ միջոցները կազմել են 5 մլն դրամ և 20 հազար ԱՄՆ դոլար։ Եկամուտների համաձայն՝ ՀՀ կառավարությունից աշխատանքի վարձատրության տեսքով ստացել է 21 մլն 306 հազար 644 դրամ։ 2021 թվական 2021 թվականի տարեկան հայտարարագրի համաձայն՝ բանկային հաշիվներում տարվա սկզբին առկա է եղել 3 մլն 337 հազար 689 դրամ, իսկ տարեվերջին՝ 7 մլն 125 հազար 391 դրամ։ Կանխիկ դրամական միջոցները տարվա սկզբին կազմել են 3 մլն 800 հազար դրամ և 20 հազար ԱՄՆ դոլար, իսկ տարեվերջին՝ 5 մլն դրամ և նույն՝ 20 հազար ԱՄՆ դոլարը։


2021 թվականի ընթացքում Համբարձում Մաթևոսյանի ընդհանուր եկամուտը կազմել է 15 մլն 490 հազար 428 դրամ։ Դրանից 12 մլն 780 հազար 91 դրամը ստացել է Արմավիրի մարզպետարանից, իսկ 2 մլն 710 հազար 337 դրամը՝ ՀՀ կառավարությունից՝ աշխատանքի վարձատրության տեսքով»։

Լրահոս

ԱԹՍ-ները հարվածել են «Յանդեքս»-ի տվյալների կենտրոնին․ մի շարք ծառայություններ դադարեցրել են աշխատանքը
Պիլոտային ծրագրի շրջանակում բանակային դիրքերում կառուցվում են ստացիոնար բաղնիքներ. Պապիկյան
ԱԹՍ-ների հարձակում՝ Սոչիի վրա․ անօդաչուների բեկորները ընկել օդանավակայանի և հյուրանոցների տարածքում
Կրակոցներ Երևանում․ կան վիրավորներ, զինված անձը վնասազերծվել է
Ինչ իրավիճակ է ՀՀ ճանապարհներին
Սահակաշվիլին 2008 թվականի պատերազմը անվանել է Ռուսաստանի «աղետալի պարտություն»
Ուկրաինային նոր նախագահ է պետք․ Թրամփ
Մահապատժից ողջ մնացած ամերիկուհին վերադարձվել է բանտ
Երկրի վրա մագնիսական փոթորիկ է սկսվել
Հայտնի է կանանց Հայաստանի ազգային հավաքականի մեկնարկային կազմն Ինդոնեզիայի դեմ խաղում
Ֆրանսիան հետաքննում է Thales-ի հնարավոր կոռուպցիոն գործարքները Ադրբեջանում
800-900 մլն դրամ է հատկացվել Երևանի տոնի միջոցառումներին․ նոր փոփոխություններ են սպասվում Երևանում
Փաշինյանից կարելի է սպասել ամենինչ, իսկ Եկեղեցու դեմ արշավը չունի որևէ հասարակական շահ․ Խուդոյան
Իրանը ԱՊՀ-ին համագործակցության նոր ձևաչափ է առաջարկում. Փեզեշքիան
Երկրաշարժից հետո Պանամայում գրանցվել է գրեթե 25 հետցնցում
800-900 մլն դրամ է հատկացվել Երևանի տոնի միջոցառումներին․ նոր փոփոխություններ են սպասվում Երևանում
Պակիստանը հրամայել է վտարել բոլոր աֆղան բժիշկներին
Զինծառայողի դի` հրազենային վնասվածքով․ Պուտինը Թրամփին է փոխանցել Իրանի դիրքորոշումը
Կիևում հրթիռի հարվածից վնասվել է ադրբեջանական ռեստորան
Հունգարիայում գրանցվել է վերջին 126 տարվա ամենաչոր ամառը

Լրացուցիչ նորություններ

...

800-900 մլն դրամ է հատկացվել Երևանի տոնի միջոցառումներին․ նոր փոփոխություններ են սպասվում Երևանում

Երկրաշարժից հետո Պանամայում գրանցվել է գրեթե 25 հետցնցում

Պակիստանը հրամայել է վտարել բոլոր աֆղան բժիշկներին

Զինծառայողի դի` հրազենային վնասվածքով․ Պուտինը Թրամփին է փոխանցել Իրանի դիրքորոշումը

Հայաստանը 240 մլն դոլար նոր վարկ կվերցնի. ԱԺ-ում արցախցիների հետ հանդիպում կկայանա.

«Հրապարակ». Հայաստանը 240 մլն դոլար նոր վարկ կվերցնի

«Հրապարակ». Սյունիքում կրկի՞ն ադրբեջանցիներ

«Հրապարակ». Դեսպանների հետ ակտիվ հանդիպումներ են սկսել

«Հրապարակ». Սրբազանի գործը մտել է փակուղի

Հոկտեմբերի 13-ին ԱԺ-ում արցախցիների հետ հանդիպում կկայանա․ ո՞վ է ընդունելու նրանց․ «Ժողովուրդ»

ՔՊ-ական Արփի Դավոյանը տուն առ տուն քարոզարշավ է անում Ստեփանավանում. «Ժողովուրդ»

«Հրապարակ». Կադրային բանկի անակնկալները

Ի՞նչ ունեցվածք ունի Ծառուկյանի գործով քննչական վարչության պետ Դավիթ Մանուչարյանը. «Ժողովուրդ»

ՀԷՑ-ի խոշոր վթարի պատճառը հին տրանսֆորմատո՞րն է․ փորձագետները մտահոգված են. «Ժողովուրդ»

Գերմանիան հնարավոր է սահմանափակումներ մտցնի ուղևորությունների վրա՝ Ռուսաստանում ենթադրյալ ժանտախտի բռնկման պատճառով

Փաշինյանը պարգևատրել է Ծառուկյանի գործը քննած վարչության պետին․ ԱԱԾ-ում ուրախ են

«Հրապարակ». Առաջին օրենսդրական նախաձեռնությունը

Կառավարությունը ԱԺ-ում երկուշաբթի արտահերթ նիստ է հրավիրել. ինչ են քննարկելու․ «Ժողովուրդ»

«Իրավունք». Տիրադավերը բացահայտումների շարք են սկսել

Ընդդիմադիր պատգամավորների օգնականները՝ ՔՊ թիրախում. նոր գործընթաց. «Ժողովուրդ»