Euromedia24 on Play Store Euromedia24 on App Sore
BNB

$870.47

BTC

$113082

ADA

$0.868816

ETH

$4608.63

SOL

$213.76

31 °

Yerevan

20 °

Moscow

45 °

Dubai

20 °

London

26 °

Beijing

23 °

Brussels

16 °

Rome

23 °

Madrid

BNB

$870.47

BTC

$113082

ADA

$0.868816

ETH

$4608.63

SOL

$213.76

31 °

Yerevan

20 °

Moscow

45 °

Dubai

20 °

London

26 °

Beijing

23 °

Brussels

16 °

Rome

23 °

Madrid

Իրավական պայքարի դիմաց՝ քաղաքական հաշվեհարդար և կալանք. «Փաստ»

Փաստ օրաթերթը գրում է.

Կոռուպցիայի կանխարգելման հանձնաժողովը (ԿԿՀ) մերժել է «ՀայաՔվե» հասարակական-քաղաքական միավորման համակարգող Ավետիք Չալաբյանի դիմումի հիման վրա Նիկոլ Փաշինյանի նկատմամբ վարքագծի կանոնների առերևույթ խախտման վերաբերյալ վարույթի հարուցումը։ Չալաբյանն իր դիմումով պահանջում էր արձանագրել գործող վարչապետի կողմից «Հանրային ծառայության մասին» օրենքի և պաշտոնատար անձանց Վարքագծի կանոնագրքի խախտումները, որոնց հիմքում ընկած էին նախընտրական քարոզարշավի ընթացքում Փաշինյանի հնչեցրած հրապարակային հայտարարություններն ու ընդդիմադիր գործիչների հասցեին ուղղված սպառնալից արտահայտությունները, ինչպես նաև խորհրդարանի ամբիոնից հնչեցված վիրավորական ձևակերպումները։

Հանձնաժողովը, սակայն, մերժել է վարույթների հարուցումը՝ պատճառաբանելով, թե քարոզարշավի ժամանակ վարչապետը գտնվել է արձակուրդում, իսկ հանրային ու պատգամավորական հարթակներից հնչող կոշտ հռետորաբանությունը տեղավորվում է քաղաքական խոսքի ազատության լայն սահմաններում։Այս ամենը, սակայն, ընդամենը մեկ դրվագ է Ավետիք Չալաբյանի և նրա կողմից համակարգվող «ՀայաՔվե» նախաձեռնության ծավալած գործունեության մեջ։

Հարկ է հիշեցնել, որ Ավետիք Չալաբյանն ու «ՀայաՔվե» միավորումը պարբերաբար տարբեր պաշտոնական դիմումներ, բողոքներ ու հարցապնդումներ են ուղղել պետական ամենատարբեր կառույցներին ու իրավապահ համակարգին՝ կապված պետական մարմինների ակնառու անգործության, թույլ տրված կամայականությունների և իշխանությունների օրինախախտումների հետ։ Նման քայլերով նրանք փորձել են կանխել համակարգային ապօրինությունները և ստիպել պետական մարմիններին գործել բացառապես իրենց լիազորությունների շրջանակներում։Բայց այս ընթացքը բախվեց պետական կառույցների անթաքույց դիմադրությանը. համապատասխան պետական կառույցները, փոխանակ կանխելու և սանձելու իշխանությունների կողմից դրսևորվող բռնատիրական բացահայտ ձգտումներն ու օրինախախտումները, գործնականում ստանձնեցին դրանք քողարկելու դերը։ Իրավական ճանապարհով արդարության հասնելու, պետական ապարատի անգործությունը վեր հանելու և համակարգի սխալները հետևողականորեն բարձրաձայնելու այս անդադար պայքարը, ի վերջո, ավարտվեց նրանով, որ արդեն հետընտրական փուլում Ավետիք Չալաբյանը կալանավորվեց։ Փաստացի, օրինականության վերականգնում պահանջող և ապօրինությունները բացահայտող քաղաքական գործչին մեկուսացնելով՝ համակարգը ևս մեկ անգամ ցույց տվեց, որ իրավական պետության սկզբունքները փոխարինվել են քաղաքական հաշվեհարդարի ու ճնշումների գործելաոճով, իսկ իրավապահ ու վերահսկողական կառույցները շարունակում են քողարկել իշխանական համակարգի բոլոր սայթաքումներն ու բռնաճնշումների փաստերը։



Լրահոս

Առաջիկայում նոր ձերբակալություններն ու կալանավորումներն անխուսափելի են լինելու․ Պողոսյան
Տիգրանաշենն ու Արծվաշենը մի քիչ աջ ու ձախ տանելով՝ հնարավո՞ր է տեղափոխել․ հարց՝ Թովմասյանին
Եթե մենք վատ էինք կառավարում, թող պարզեն՝ իրենց օրոք ինչու է երկու խոշոր հրդեհ եղել․ Ղազինյան
Խաչատրյանը՝ Մեսրոպյանին․ Որքա՞ն է կազմում արևային էլեկտրակայանների միջին եկամտաբերությունը
ՀԷՑ-ի վերցրած վարկերի տոկոսները կարող են սակագնի վրա բացասական ազդեցություն ունենալ. Մեսրոպյան
ՀՀԿ–ն «Կառուցող» դաշինքի կազմում կմասնակցի Մասիսի ընտրություններին. թեկնածուն Դավիթ Համբարձումյանն է
Հայաստանյան կառույցների շարքում ամենաբարձր վարկանիշն ունի Հայ Առաքելական Եկեղեցին․ Gallup
Էրդողանը՝ Ադրբեջանում, Պուտինը՝ իրանցի պաշտոնյայի հետ. պարտքի աճ, թանկացումներ, ՀՀ-ն ու ՀԱՊԿ-ը
Տիգրանաշենն ու Արծվաշենը մի քիչ աջ ու ձախ տանելով՝ հնարավո՞ր է տեղափոխել․ հարց՝ Թովմասյանին
Բաղդադում էլ շատ խուրմա կա, հետո՞. Խաչատրյանը՝ Պապոյանին
Կան ընկերություններ, որոնց այլևս հնարավոր չէ օգնել․ Պապոյանը՝ կաթնամթերքի շուկայի մասին
Փարսյանի դեմ հաղորդում տվող են փնտրում․ Աննախադեպ նիստ է եղել
Կարևոր
Վլադիմիր Վարդանյանն ընտրվել է Սահմանադրական դատարանի նախագահ
ՌԴ-ի հետ տնտեսական վեճ ունենք, բայց խնդիրները լուծվում են. Պապոյան
Եկեղեցու ֆինանսական միջոցների կառավարման հարցը պետք է իրավական լուծում ստանա
5-ամյա երեխան ընկել է 3-րդ հարկից. 11-ամյա երեխային կոնֆետ են հյուրասիրել, գիտակցությունը կորցրել է
Նիկոլ Փաշինյանը ելույթ է ունեցել «Համաշխարհային հայկական գագաթնաժողով 2026»-ում
Փաշինյանը տեղական ձուկը զզվելի է համարում, ես էլ ստիպված շպրոտներով էի բավարարվում․ Խաչատրյան
Ֆինանսների նախարարը շարունակում է ներկայացնել գերատեսչությունների բյուջեները
Թրամփը սահմանափակումներ է դրել Օվալաձև գրասենյակի ապագա փոփոխությունների վրա

Լրացուցիչ նորություններ

...

Փարսյանի դեմ հաղորդում տվող են փնտրում․ Աննախադեպ նիստ է եղել

«Հրապարակ»․ Մանրամասներ «արտակարգ հավաքից»

Աթոռի համար՝ մետրո․ Ավինյանն ակտիվացել է իշխանական մրցակիցների ֆոնին․ «Ժողովուրդ»

«Իրավունք». Առաջիկա օրերին նոր աղմկոտ ձերբակալություններ են սպասվում

«Հրապարակ»․ Գեւորգ Հարությունյանին տեղափոխել են Գագիկ Ծառուկյանի մենախուց

«Իրավունք». Սարգսյան եղբայրները չեն մասնակցի ավագանու ընտրություններին

«Հրապարակ»․ Փակվել են բազմաթիվ գործարաններ և ընկերություններ

«Հրապարակ»․ Աննախադեպ նիստ է եղել

Թրամփը հայտարարել է տիեզերքի ուսումնասիրության առաջատար դառնալու նպատակի մասին

Ջրհեղեղ Ջորջիայում. փրկարարները ավելի քան 30 մարդու են տարհանել

Գագիկ Բեգլարյանի կալանքը 2 ամսով երկարացվել է

ՀՀ-ի տարածքով իրենց հարցերն են լուծում, իսկ Հայաստանը մնում է մի կողմում․ Աբրահամյան

Փողոց դուրս գալու հարց չի քննարկվել․ Սուրենյանցը բացահայտել է ընդդիմության փակ հավաքի մանրամասները

Իրանը հրապարակել է Ադրբեջանի ՀՕՊ քարտեզը․ ընդդիմության դեմ՝ իրավապահներով, Սահմանադրության՝ իր գծով

Տորնադո, պայթյուններ, ավիավթար ու բախումներ․ աշխարհի ամենաթեժ կադրերը

Հ1-ի ղեկավարության գլխին «ամպեր են կուտակվում». ովքե՞ր են հրաժարական պահանջողները. «Փաստ»

Իշխանությունն անհանգիստ է ԹՐԻՓՓ-ի համար. «Հրապարակ»

Կմասնակցի Երեւանի ընտրություններին․ «Հրապարակ»

«Ժողովուրդ». Շաքիի դեպքերն ու ՀԱՊԿ-ի հետ հարաբերությունները՝ փակ քննարկումների օրակարգում

«Հրապարակ»․ ԱԱԾ պադվալում շինարարություն են անում, ի՞նչ են կառուցում