Ամերիկյան Apple ընկերությունը նախատեսում է բարձրացնել իր արտադրանքի գները՝ հիշողության չիպերի թանկացման պատճառով։ Գների բարձրացումն անխուսափելի է, քանի որ հիշողության չիպերի արժեքի կտրուկ աճը զգալիորեն մեծացրել է ընկերության ծախսերը։ Apple-ը երկար ժամանակ փորձել է զերծ պահել սպառողներին այդ ազդեցությունից, սակայն այժմ դա արդեն հնարավոր չէ։
Դեռ հստակ չէ, թե երբ կբարձրանան գները, որքանով կթանկանան արտադրանքները և որ ապրանքատեսակներն են ընդգրկվելու փոփոխությունների շրջանակում։ Շահութաբերության ներկայիս մակարդակը պահպանելու համար Apple-ը կարող է հաջորդ սերնդի iPhone Pro սմարթֆոնի գինը բարձրացնել մոտ 270 դոլարով։








