Euromedia24 on Play Store Euromedia24 on App Sore
BNB

$870.47

BTC

$113082

ADA

$0.868816

ETH

$4608.63

SOL

$213.76

31 °

Yerevan

20 °

Moscow

45 °

Dubai

20 °

London

26 °

Beijing

23 °

Brussels

16 °

Rome

23 °

Madrid

BNB

$870.47

BTC

$113082

ADA

$0.868816

ETH

$4608.63

SOL

$213.76

31 °

Yerevan

20 °

Moscow

45 °

Dubai

20 °

London

26 °

Beijing

23 °

Brussels

16 °

Rome

23 °

Madrid

Հայաստանում Եվրոպայի խորհրդի գրասենյակի ղեկավարի հետ քննարկվել են համագործակցության հեռանկարները. հանդիպում ԿԳՄՍՆ-ում


ՀՀ կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարար Ժաննա Անդրեասյանն ընդունել է Հայաստանում Եվրոպայի խորհրդի գրասենյակի ղեկավար Մաքսիմ Լոնգանգեի գլխավորած պատվիրակությանը:Հանդիպմանը ներկա է եղել նաև ԿԳՄՍ նախարարի տեղակալ Արթուր Մարտիրոսյանը:ԿԳՄՍ նախարարը, ողջունելով Մաքսիմ Լոնգանգեին, կարևորել է Հայաստան-Եվրոպայի խորհուրդ 2023-2026 թթ. գործողությունների ծրագրի արդյունավետ իրականացումը և նշել, որ այն օժանդակում է նաև ՀՀ-ԵՄ Համապարփակ և ընդլայնված գործընկերության համաձայնագրի հաջող կենսագործմանը՝ ի նպաստ ՀՀ-ում ժողովրդավարության և մարդու իրավունքների գերակայության:Ժաննա Անդրեասյանը կարևորել է կրթության, մշակույթի և սպորտի ուղղությամբ համագործակցության լայն հեռանկարներն ու շեշտել՝ այս ոլորտներն արդեն իսկ կարգավորվում են ռազմավարական փաստաթղթով, որոնցից մեկը՝ «ՀՀ կրթության՝ մինչև 2030 թվականի զարգացման պետական ծրագիրը», Ազգային ժողովի կողմից հաստատվել է որպես օրենք:Ժաննա Անդրեասյանը նաև շեշտել է, որ Հայաստանն ակտիվորեն ընդգրկված է ԵԽ մի շարք հարթակներում, այդ թվում՝ Եվրոպայի խորհրդի Կրթական քաղաքականության և ունակությունների ղեկավար կոմիտեում (CDPPE), Մշակութային ուղիներ (Cultural Routes) հարթակում, որոնք կնպաստեն Եվրոպայի խորհրդի հետ համագործակցության զարգացմանը և խորացմանը ԿԳՄՍ նախարարության համակարգման ոլորտներում:Հայաստանում Եվրոպայի խորհրդի գրասենյակի ղեկավար Մաքսիմ Լոնգանգեն, շնորհակալություն հայտնելով ընդունելության համար, նշել է, որ Եվրոպայի խորհրդի՝ Հայաստանի համար իրականացվող գործողությունների ծրագիրը քառամյա ռազմավարական ծրագրային փաստաթուղթ է, որն ուղղված է ՀՀ օրենսդրության, ժողովրդավարական հաստատությունների՝ մարդու իրավունքների, օրենքի գերակայության և ժողովրդավարության ոլորտներում եվրոպական չափանիշներին հետագա համապատասխանեցմանը։ Լոնգանգեն նաև ընդգծել է, որ Հայաստանը կարևոր գործընկեր է, և հարաբերությունների զարգացումն ու խորացումն իրենց առաջնահերթություններից է: Անդրադառնալով համատեղ իրականացվող ծրագրերին՝ կողմերը քննարկել են «Հայ երեխաների իրավունքների պաշտպանությունը հետպատերազմյան համատեքստում» ԵԽ ծրագրի մանրամասները, որով նախատեսվում է իրականացնել կարիքների գնահատում և երեխաներին սոցիալ-հոգեբանական աջակցություն տրամադրող մասնագետների վերապատրաստումներ:Ժաննա Անդրեասյանը, ընդգծելով ծրագրի կարևորությունը, տեղեկացրել է, որ 2023 թվականի սեպտեմբերից ՀՀ բոլոր դպրոցներում հոգեբանի հաստիք է ներդրվել, գործում են նաև Հանրապետական մանկավարժահոգեբանական և տարածքային մանկավարժահոգեբանական աջակցության կենտրոնները, սակայն մարտահրավերային իրավիճակները պահանջում են նոր ջանքեր, ինչպես նաև վերապատրաստման նոր ծրագրեր՝ այս կառույցների կարողությունների զարգացման նպատակով: Նշվել է, որ հիմնական ուշադրությունն ուղղվելու է ԼՂ-ից բռնի տեղահանված հատկապես այն երեխաներին, որոնք մնացել են առանց ընտանեկան և ծնողական խնամքի:Կողմերը քննարկել են նաև «Մարդու սոցիալական իրավունքների ամրապնդումը Հայաստանում» ծրագրին, ինչպես նաև ՄԿՈՒ ոլորտում համագործակցության հեռանկարներին, մասնավորապես՝ համընդհանուր ներառականության, աշխատանքի վրա հիմնված ուսուցման և այլ ուղղություններով համագործակցությանն առնչվող հարցեր:Նախարար Ժաննա Անդրեասյանը տեղեկացրել է, որ օրերս Ազգային ժողովում ընդունվել է «Մասնագիտական կրթության և ուսուցման մասին» օրենքը, որում, ի թիվս մի շարք բարեփոխումների, հստակեցվել են մասնագիտական կրթության և ուսուցման բնագավառում պետական քաղաքականության սկզբունքները և անձի կրթության իրավունքի պետական երաշխիքները: Հանդիպման ընթացքում կողմերն անդրադարձել են նաև երիտասարդական քաղաքականության ոլորտում համագործակցության հեռանկարներին, ինչպես նաև երկկողմ հետաքրքրություն ներկայացնող այլ հարցերի:

Լրահոս

ՀՀ տարածքում ավտոճանապարհներն անցանելի են
500 տարվա մեջ առաջին անգամ՝ Ռազմածովային ուժերի հրամանատարին պաշտոնանկ են արել
Մոսկվայում կրկնակի սպանության մեջ կասկածվող Թեյմուրազ Գոգիաշվիլիի մոտ գտել են չորս ինքնաձիգ և նռնակներ
Կարևոր
Աննա Հակոբյանը պատասխանել է Աշոտյանին․ Մտքովս չէր անցել 2031-ին վարչապետի թեկնածություն առաջադրել (տեսանյութ)
Այնթափի դպրոցը սգում է աշակերտուհու մահը
Գերմանիան Ուկրաինային ավելի քան 1 միլիարդ եվրոյի ռազմական աջակցություն է հատկացնում
Ո՞ր հիվանդությունների դեմ պայքարում է օգտակար սերկևիլը․ քչերը գիտեն
Գերմանիայի կանցլերը Կիևում դիմել է Պուտինին
Իտալիայում Գարդա լճի ճամբարում խոշոր հրդեհ է բռնկվել. տուժել է 24 մարդ
Քանի դեռ խաղաղությունը հնարավոր չէ բանակցությունների ճանապարհով հաստատել, ՌԴ-ն կպայքարի իր ողջ ուժով. Պեսկով
Կաշպիրովսկու ընտանիքը գաղտնի կպահի նրա գերեզմանի տեղը
Սպանվել է Վրաստանից արտահանձնված Ռուսաստանի քաղաքացին, որը մեղադրվում էր թմրամիջոցների հետ կապված հանցագործությունների մեջ
66-ամյա վարորդը «DAF» մակնիշի բեռնատարով Շերամի փողոցում վրшերթի է ենթարկել 2 կին հետիոտնի
Իրկուտսկի ալյումինի գործարանում դիմակների ռեժիմ է հայտարարվել․ վտանգավոր վարակի կասկած կա
Բարսելոնայում գրանցվել է առնվազն վերջին 20 տարվա ամենաանձրևոտ օրը
Մարդասպանները վերադառնում են հանցագործության վայր. Մարիա Զախարովա
Թրամփ. Իրանը ստիպված կլինի ընտրել «հեշտ կամ դժվար ճանապարհ»
ՔՊ–ական պատգամավորներն այցելել են ադրբեջանցու կրակոցից վիրավորված սյունեցի կնոջը
Արարատ Միրզոյանը մեկնում է Իրան
Եվրոպայի կեսը հայտնվել է ծայրահեղ շոգի ճիրաններում․ «Copernicus»-ն ամփոփել է ամռան գլխավոր ռեկորդները

Լրացուցիչ նորություններ

...

Աննա Հակոբյանը պատասխանել է Աշոտյանին․ Մտքովս չէր անցել 2031-ին վարչապետի թեկնածություն առաջադրել (տեսանյութ)

Արարատ Միրզոյանը մեկնում է Իրան

19 հայերի շարունակվող կալանքը հրատապ հումանիտար խնդիր է․ ՄԱԿ-ում ՀՀ ներկայացուցիչ

ՀՀ կառավարության անդամները երդվեցին

«Սահմանին ծառայություն չիրականացվի՝ ամեն ինչ էլ կլինի»․ Հակոբյանը՝ ադրբեջանցու ներխուժման մասին

Զենքով կին Ֆրանսիայում, հեղեղ՝ Իսպանիայում. սարսափելի կադրեր Եվրոպայից

ՀՀ սահմանը հատել է մեկ ադրբեջանցի. Ադրբեջանի ռազմական բյուջեն կհասնի 5,2 միլիարդ դոլարի

Ի՞նչ իրավունքով է պատգամավորը քննելու եկեղեցականին․ քաղաքագետի մեկնաբանությունը

Ֆիցոն հիվանդության պատճառով չեղյալ է հայտարարել Սլովակիայի ազատագրման հետ կապված տոնակատարություններին իր մասնակցությունը

Սյունիքում կրակոց, եկեղեցու ճգնաժամ, ՆԱՏՕ-ում նոր փակուղի․ ինչ է կատարվում Հայաստանում

Եկեղեցու հարցը հասավ ԱԺ. Ալիևը կարող է անժամկետ ղեկավարել

Ադրբեջանցի զինվորը ո՞նց 20 կմ խորացավ, մտավ գյուղ. բա որ գնդակահարե՞ր այդ ընտանիքին

Միջուկային սպառնալիք Կալինինգրադում, Թրամփը՝ Իրանի մասին, Չինաստանի հետ բախում

Փաշինյանը եկեղեցու հարցը հանձնում է Արման Եղոյանին․ հաջորդ շաբաթ հանձնաժողովը կմեկնարկի աշխատանքը

Վոլգոգրադում՝ հզոր պայթյուններ, ԱՄՆ-ում՝ հսկա վթար, ինքնաթիռում՝ ջրհեղեղ․ ցնցող կադրեր

Զինծառայող է մահացել. Եվրոպային կենդանի-կենդանի խժռում են. Թրամփ

Իշխան Սաղաթելյան․ «Վերջին երկու ամսում ՀՀ արտաքին պարտքն աճել է 1.174 մլրդ դոլարով»

Արման Եղոյանը կգլխավորի եկեղեցու ճգնաժամը քննող ԱԺ հանձնաժողովը

Իրենք Առինջում են կարողանում մարդ ձերբակալել, Շաքիում` չի ստացվում. Էդգար Ղազարյան

Ի՞նչ քննիչ հանձնաժողով, պատգամավորը պիտի՞ որոշի եկեղեցու հարցերը. աբսուրդ է այս ամենը.Մանուկյան (տեսանյութ)