ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը չի կարող պատկերացնել, որ Միացյալ Նահանգները և Իրանը չստորագրեն ռազմական գործողությունները դադարեցնելու մասին համաձայնագիր։ «Դա կարվի։ Եվ ես չեմ կարող պատկերացնել, որ դա տեղի չի ունենա։ Նրանք դա ուզում են նույնքան, որքան ես։
Կամ նույնիսկ ավելի շատ», - ասել է ամերիկացի առաջնորդը՝ Սպիտակ տանը լրագրողների հետ զրույցում մեկնաբանելով Իրանի հետ համաձայնագրի հեռանկարները։ Թրամփը կրկին ենթադրել է, որ ստորագրումը կարող է տեղի ունենալ արդեն այս շաբաթավերջին։








