Պենտագոնը մտահոգված է ԱՄՆ-ի նկատմամբ Իսրայելի կողմից լրտեսության աճով, հաղորդում է NBC-ն՝ հղում անելով երկու գործող և մեկ նախկին ամերիկացի պաշտոնյաների։
«Պենտագոնը գնալով ավելի է մտահոգված ԱՄՆ-ի նկատմամբ Իսրայելի կողմից լրտեսության աճով և վերջերս հակահետախուզության սպառնալիքի մակարդակը Մերձավոր Արևելքում Ամերիկայի գլխավոր դաշնակցից բարձրացրել է մինչև ամենաբարձր մակարդակ», - նշվում է զեկույցում։ Հեռուստաալիքի աղբյուրների փոխանցմամբ՝ Պենտագոնը մտավախություն ունի, որ Իսրայելը «հատուկ ջանքեր է գործադրում» լրտեսելու ամերիկացի բարձրաստիճան պաշտոնյաներին՝ Մերձավոր Արևելքում հակամարտությունների վերաբերյալ Թրամփի վարչակազմի ներքին քննարկումների և որոշումների մասին տեղեկատվություն ստանալու համար։
Միևնույն ժամանակ, Վաշինգտոնում Իսրայելի դեսպանատան ներկայացուցիչը հեռուստաալիքին տված մեկնաբանության մեջ հերքել է ենթադրյալ լրտեսության մասին տեղեկատվությունը։








