Euromedia24 on Play Store Euromedia24 on App Sore
BNB

$870.47

BTC

$113082

ADA

$0.868816

ETH

$4608.63

SOL

$213.76

31 °

Yerevan

20 °

Moscow

45 °

Dubai

20 °

London

26 °

Beijing

23 °

Brussels

16 °

Rome

23 °

Madrid

BNB

$870.47

BTC

$113082

ADA

$0.868816

ETH

$4608.63

SOL

$213.76

31 °

Yerevan

20 °

Moscow

45 °

Dubai

20 °

London

26 °

Beijing

23 °

Brussels

16 °

Rome

23 °

Madrid

Ի՞նչ է սպասվում հանցագործություն կոծկողներին իշխանափոխությունից հետո. «Փաստ»


«Փաստ» օրաթերթը գրում է.

Ինչպես արդեն տեղեկացրել ենք, դեռևս ապրիլի 19-ին «ՀայաՔվե» ազգային քաղաքացիական միավորման համակարգող Ավետիք Չալաբյանը պաշտոնապես դիմել էր ՀՀ կոռուպցիայի կանխարգելման հանձնաժողովին՝ պահանջելով «Պաշտոնատար անձի վարքագծի կանոնների խախտման» հիմքով վարույթ հարուցել ՀՀ վարչապետի պաշտոնը զբաղեցնող Նիկոլ Փաշինյանի նկատմամբ: Մեկ շաբաթ հետո հանձնաժողովը մերժել է վարույթ սկսել:Բազմաթիվ իրավաբաններ, փորձագետներ և քաղաքական գործիչներ պարբերաբար նշում են, որ այս կարգի հարցերում խնդիրը նույնիսկ Նիկոլ Փաշինյանը չէ, նրա պարագայում ամեն ինչ պարզ է, խնդիրը իրավապահ համակարգն է, որը փաստացի ոչ միայն աչք է փակում ակնհայտ ապօրինությունների վրա, այլև, ըստ էության, խրախուսում է դրանք, թեպետ ինքնին կոչված է պայքարել ապօրինությունների դեմ:Նախօրեին հայտնի դարձավ, որ Չալաբյանը պաշտոնապես նորից դիմել է ՀՀ կոռուպցիայի կանխարգելման հանձնաժողովին՝ պահանջելով պաշտոնատար անձի վարքագծի կանոնների խախտման վարույթ հարուցել ՀՀ վարչապետի պաշտոնը զբաղեցնող Նիկոլ Փաշինյանի նկատմամբ, որը մայիսի 18-ին Երևանի Արաբկիր վարչական շրջանում իրականացվող քարոզարշավի շրջանակներում գռեհիկ կերպով վիրավորել է իրեն մոտեցած քաղաքացուն, ինչպես նաև անթաքույց բռնության կոչեր հնչեցրել և սպառնալիքներ է տեղացել իր քաղաքական մրցակիցների նկատմամբ։

Մենք դիմեցինք Ավետիք Չալաբյանին՝ խնդրելով պարզաբանել, թե ինչու են նորից դիմել հանձնաժողովին՝ հաշվի առնելով, որ նախորդ անգամ վարույթ անգամ չի նախաձեռնվել, և ինչ ակնկալիքներ կան այս հանձնաժողովից և իրավապահ համակարգից ընդհանրապես:«Ինչ վերաբերում է նախորդ դիմումին, որը վարույթ չեն ընդունել, ապա քսան էջանոց փաստաթուղթ են կազմել, որը վերցրել ենք, ուսումնասիրել և ասել՝ ժողովուրդ ջան, Նիկոլ Փաշինյանի փաստաբանը չեք, այս փաստարկները չպետք է բերել վարույթը մերժելու համար։ Պետք է վարույթը, ընդհակառակը, հարուցեք, կողմերին հրավիրեք, լսեք, նոր եզրակացություններ անեք, ոչ թե առանց վարույթ հարուցելու եզրակացություններ անեք, որ կողմերից մեկը սխալ է։ Իրենց բողոք ենք ներկայացրել, այն ընդունել են»,-նշեց Ավետիք Չալաբյանը և հավելեց, որ, այո, բոլորն էլ համոզված են նրանում, որ այս իրավապահ համակարգը ոչ մի բան չի կարող անել:

«Բայց այստեղ մի նրբերանգ կա։ Պետք է ճնշումն իրավապահ համակարգի վրա պահել, որովհետև եթե իրենց չդիմես, հետո ասելու են՝ դիմեիք, մեզ ոչ մեկ չի դիմել, դրա համար ոչ մի բան չենք արել։ Լրիվ ուրիշ իրավիճակ է, երբ իրենց դիմում ես, իրենց վրա ճնշում գործադրում, հանրային հնչեղություն դրան տալիս, ստիպված են լինում թեկուզ ձևական, բայց ինչ-որ բան անել, և դա բոլոր դեպքերում ճնշում է նաև գործող իշխանության վրա։ Հաջորդը՝ այս բոլոր մարմինները, բնական է, ստեղծված են Փաշինյանի կողմից, լցված են Փաշինյանի կամակատարներով և իրականում հակված չեն որևէ լուրջ բան անելու։ Բայց երբ իրենց այս ձևով բացահայտում ես, նաև բերելու ես նրան, որ նրանից հետո, երբ Փաշինյանն իշխանազրկվի, դա հիմք է լինելու բոլոր այս մարմիններին և իրենց ղեկավար անձնակազմին համապատասխան իրավական պատասխանատվության ենթարկելու։ Մեր Քրեական օրենսգրքում կա հանցագործությունը կոծկելու հոդված։

Բազմիցս հաղորդումներ ենք ներկայացրել հանցագործության մասին դատախազություն, որն այդ հանցագործությունները կոծկել է։ Ուստի, շատ կարևոր է, որ իշխանափոխությունից հետո այն մարդիկ, որոնք պատասխանատու են այդ կոծկման համար, իսկ նրանք կոնկրետ մարդիկ են, որոնք թուղթ են ստորագրում, քեզ պատասխան են գրում և այլն, թե ինչու քրեական գործ չեն հարուցել, հիմարություններ են գրում այդ թղթերի մեջ, որոնք ստորագրում են, այդ մարդկանց կանչելու են, իրենց վրա քրեական գործ են հարուցելու։ Փաշինյանի հանցագործությունները կոծկողները Փաշինյանին հավասար պատասխանատու են։ Դրա համար, ովքեր կոծկել են դրանք, նրանք պատասխանատվության են ենթարկվելու։ Եվ ընդհակառակը՝ մարդիկ, ովքեր այս ընթացքում, օրինակ՝ դիմում են գրել, դուրս եկել դատախազությունից, քննչական կոմիտեից, որովհետև չէին ուզում համակերպվել այս իրավիճակի հետ, իշխանափոխությունից հետո վերականգնվելու են։

Թվում է, որ այս ամենն օգուտ չունի, բայց իրականում օգտակար է»,-նշում է «ՀայաՔվե» ազգային քաղաքացիական միավորման համակարգողը։Միևնույն ժամանակ շեշտում է այն հանգամանքը, որ տեղի ունեցած որոշակի իրադարձությունների մասին հաճախ ժամանակի ընթացքում մոռանում ենք։ Բայց երբ այս կարգի իրավական արձանագրում է կատարվում, փաստաթղթեր են ստեղծվում, մուտք արվում համակարգ, դրանք համակարգում պահվում են, և նրանից հետո, երբ իշխանափոխություն տեղի ունենա, բոլոր այդ իրավական փաստաթղթերը շատ ավելի հեշտ է լինելու ակտիվացնել, քան եթե այդ ամենը չլիներ. «Ամենապարզ օրինակն ասեմ. երկու տարի առաջ՝ մարտին, հաղորդում էինք տվել հանցագործության մասին՝ Կիրանցում ոստիկանական բռնությունների հետ կապված։ Երկու տարի է անցել, դրա մասին արդեն մոռացել ենք, որովհետև իրադարձություններն այնքան արագ են զարգանում, չես հասցնում հիշել՝ ուրիշ ի՞նչ է եղել։ Բայց պարզվում է՝ կոնկրետ այդ հաղորդումով վարույթ է հարուցվել, կան մեղադրյալներ, տուժածներ, վարույթը գնում է առաջ և այլն։ Սա ցույց է տալիս, որ պետք է հաղորդումներ ներկայացնել, հետամուտ լինել և փորձել, ի վերջո, այս ամբողջ քաոսը բերել իրավական հարթություն։ Եթե այս քաոսը չբերենք իրավական հարթություն, այն մեզ բոլորիս կուտի։ Շարունակաբար ապրելու ենք ապօրինի պետության մեջ, որտեղ կան մարդիկ, որոնք ասում են՝ այս ամենն անիմաստ է, մեկ է՝ ոչ մի բան չի փոխվելու։ Եթե ոչ մի բան չփոխվի, անընդհատ կապրենք նախնադարի մեջ։ Եթե ուզում ենք, ի վերջո, ապրել իրավական պետության մեջ, եղած իրավական համակարգը պետք է փորձենք աշխատեցնել։

Հե՞շտ է լինելու, ո՛չ, դիմադրելու է այդ համակարգը և այլն, բայց պետք է գործ անենք, որպեսզի իրավական պետություն դառնանք»։Ամփոփելով մեր զրույցը՝ Ավետիք Չալաբյանն ասում է. «Համարում ենք, որ մեր խնդիրներից մեկը մեր երկրում արդար հասարակարգի ձևավորումն է, և այդ տեսանկյունից իրավապաշտպանությունը դրա կարևոր էլեմենտներից մեկն է։ Ի դեպ, ասեմ՝ չի կարելի իրավապաշտպանության դաշտը թողնել սորոսականներին, որոնք այդ «իրավապաշտպանությունն» անում են, ընդհակառակը, պետության հիմքերը քանդելու համար»։

Լրահոս

Լիբանանը հայտնում է, որ Իսրայելի հարձակումների հետևանքով զոհվել է 3756 մարդ
BFMTV. «Շառլ դը Գոլ» ավիակիրը վերադառնում է Ֆրանսիա
Կանխվել է հրդեհի տարածումը
Լավրովը խոսել է Ուկրաինայի պատերազմի և տարածաշրջանային զարգացումների մասին
ԱՄՆ-Իրան հարաբերությունները վճռորոշ հանգրվանում են
Որպես անհետ կորած որոնվում է 1964թ. ծնված Կարապետ Մարգարյանը
Խոսքի սահմանափակումը իշխանությունը դարձրել է ռեպրեսիայի նոր միջոց․ փաստաբան
Reuters․ ԱՄՆ-ն և Իրանը մոտ են համաձայնության, սակայն Հորմուզի նեղուցի շրջանում լարվածությունը պահպանվում է
Եթե անգամ 3 տեղամասերում վերաքվեարկություն տեղի չունենա, ԲՀԿ-ն հաղթահարում է անցողիկության շեմը. քաղաքագետ
Իմ առաջադրվելու նպատակը Ս․ Կարապետյանի վարչապետ դառնալն է եղել, ոչ թե իմ՝ պատգամավոր դառնալը․ Ղազարյան
Բարձր ենք գնահատում ՄԹ շարունակական աջակցությունը Հայաստանում իրականացվող ժողովրդավարական բարեփոխումներին. Նիկոլ Փաշինյան
Ազատություն Արմեն Աշոտյանին, Արման Սահակյանին ու բոլոր քաղբանտարկյալներին. Շարմազանով
ԲՀԿ-ն դատարանում վիճարկում է ԿԸՀ-ի որոշումները
Իմ առաջադրվելու նպատակը Ս․ Կարապետյանի վարչապետ դառնալն է եղել, ոչ թե իմ՝ պատգամավոր դառալը․ Ղազարյան
Իրանը կարող է ուժ կիրառել Հորմուզում. ԵՄ նոր առաքելությունը՝ ՀՀ–ում
Արաղչի. Իրանը հաղթել է Միացյալ Նահանգներին մարտադաշտում
Reuters. ԱՄՆ-ը խոցել է Հորմուզի ուղղությամբ թռչող մի քանի իրանական անօդաչու թռչող սարքեր
Պենտագոնի շոկային ՉԹՕ տեսանյութը և աշխարհը ցնցող կադրերը
Պենտագոնը հաստատել է Հորմուզի նեղուցի ուղղությամբ թռչող իրանական ԱԹՍ-ների խոցման մասին լուրը
Մադյարը հայտարարել է, որ հրապարակային տեղեկատվություն կհրապարակի Օրբանի կառավարության «աղմկահարույց խաբեության» մասին

Լրացուցիչ նորություններ

...

Կընդունի, բայց չի շնորհավորի. Ժողովրդին համարում է կաշառակեր. կլինե՞ն դատական հայցադիմումներ

Սահմանադրական «ծուղակը» և սատելիտների ինստիտուտը. ինչպե՞ս պետք է իշխանությունները լուծեին արտաքին պարտադրանքների իրագործման մեխանիզմը. «Փաստ»

Ի՞նչ կլինի, եթե Ռուսաստանը չճանաչի Հայաստանի ընտրությունների արդյունքները. «Փաստ»

Ահռելի պաշարներ ենք կորցրել. հիմա ի՞նչ ենք ուզում. «Փաստ»

Ինչու՞ է նորընտիր խորհրդարանը ոչ լեգիտիմ. իրավական տեռորի և արդյունքների խմբագրման ժամանակագրությունը. «Փաստ»

Ընտրությունների գիշերը ծեծել են կալանավորներին. Վարդան Ղուկասյանը տեղը չի գտնում

«Հրապարակ»․ Ազգային ժողովի նախագահի պաշտոնի համար թեժ մարտեր են ընթանում

Կպետականացվի խաղողագործության և գինեգործության հիմնադրամի թվային համակարգը. «Ժողովուրդ»

Որոշ քաղաքական ուժերի «տունը կռիվ է ընկել». «Իրավունք»

Վարդան Ղուկասյանը տեղը չի գտնում. Ինչ է կատարվում նրա հետ. «Իրավունք»

ՔՊ-ում սրտատրոփ սպասում են ընտրությունների վերջնարդյունքներին․ «Հրապարակ»

Հղի կնոջ մասնակցությամբ միջադեպի քննությունը կարծես փակուղի է մտել. «Ժողովուրդ»

Բանակից առողջության հիմքով ազատում են իրենց որդիներին, ուղարկում սպորտի. նոր նախագիծ. «Ժողովուրդ»

Սասուն Միքայելյանին Հրազդանը պատժեց․ Առուշ Առուշանյանը շարունակում է հաշվեհարդարը

Պետական ապարատի ամենաազդեցիկ «ֆիգուրը» մնում է տեղում. «Փաստ»

«Հրապարակ»․ Սանկցիաները շարունակվում են, այլընրտանք չի գտնվում

Դավիթ Տոնոյանի գործը մոտենում է ավարտական փուլին. «Ժողովուրդ»

Շառաչուն ապտակ՝ «զորավար» Սուրեն Պապիկյանին. Շառաչուն ապտակ՝ «զորավար» Սուրեն Պապիկյանին

«Հրապարակ»․ Ադրբեջանում անհանգիստ են

«Հրապարակ»․ «Սրտիկի» համար՝ օրական 5 հազար դրամ