Euromedia24 on Play Store Euromedia24 on App Sore
BNB

$870.47

BTC

$113082

ADA

$0.868816

ETH

$4608.63

SOL

$213.76

31 °

Yerevan

20 °

Moscow

45 °

Dubai

20 °

London

26 °

Beijing

23 °

Brussels

16 °

Rome

23 °

Madrid

BNB

$870.47

BTC

$113082

ADA

$0.868816

ETH

$4608.63

SOL

$213.76

31 °

Yerevan

20 °

Moscow

45 °

Dubai

20 °

London

26 °

Beijing

23 °

Brussels

16 °

Rome

23 °

Madrid

Խաղամոլության դեմ նախագիծը՝ կանաչ լույս սև շուկայի համար. «Ժողովուրդ»


«Ժողովուրդ» թերթը գրում է.

«Ազգային ժողովն առաջին ընթերցմամբ ընդունեց Հայկ Սարգսյանի ներկայացրած՝ «Խաղային գործունեության կարգավորման մասին» օրենքում լրացումներ և փոփոխություններ կատարելու փաթեթը։ Նախագիծը, ըստ էության, կարող է կանաչ լույս վառել խաղային ոլորտի սև շուկայի ավելի լայն տարածման համար։

Այսօր արդեն ակնհայտ է, որ չլիցենզավորված օպերատորները Հայաստանում օր օրի մեծացնում են իրենց ներկայությունն ու մասնաբաժինը։ Սա նշանակում է, որ ավելանում է այն քաղաքացիների թիվը, որոնք խաղադրույքներ են կատարում չվերահսկվող հարթակներում։ Այդ կայքերը դուրս են պետական վերահսկողությունից, հետևաբար չունեն պատասխանատվության, թափանցիկության և խաղացողների պաշտպանության այն մեխանիզմները, որոնք պարտադիր են լիցենզավորված օպերատորների համար։Այլ կերպ ասած՝ չլիցենզավորված հարթակները կարող են գործել գրեթե առանց որևէ սահմանափակման՝ ընդհուպ մինչև շահած գումարները չվճարելը։ Իսկ քաղաքացին, նման իրավիճակում հայտնվելով, գործնականում զրկված է իրավական պաշտպանության արդյունավետ մեխանիզմներից, քանի որ պետական մարմինները հաճախ պարզապես հնարավորություն չունեն հետամուտ լինելու այդ օպերատորներին։Օրենսդրական փոփոխությունների մի շարք դրույթներ, ըստ էության, լրացուցիչ խթան կարող են դառնալ քաղաքացիներին լիցենզավորված դաշտից դեպի սև շուկա մղելու համար։
Նախագծով առաջարկվում է արգելել խաղային գործունեության շրջանակում կազմակերպվող խաղերին այն քաղաքացիների մասնակցությունը, որոնք օգտվում են պետական բյուջեի ֆինանսավորմամբ կամ համաֆինանսավորմամբ իրականացվող սուբսիդավորման որևէ ծրագրից։Այս ձևակերպումը, թեև գեղեցիկ է հնչում, բայց իրականում սահմանափակվող անձանց շրջանակը կարող է չափազանց լայն լինել։ Խոսքը կարող է վերաբերել ոչ միայն սոցիալական աջակցության ծրագրերից օգտվողներին, այլև գյուղատնտեսական, բիզնես կամ այլ խթանիչ ծրագրերի շահառուներին։

Մինչդեռ այդ ծրագրերից շատերը սոցիալական անապահովության հետ կապ չունեն և ունեն տնտեսական զարգացման կամ խրախուսման նպատակ։ Այսինքն՝ սոցիալապես անապահով խավը չէ միայն։Բացի այդ, նպաստը, կենսաթոշակը, սոցիալական աջակցությունը և, օրինակ, եկամտային հարկի վերադարձի ծրագիրը նույն նպատակին չեն ծառայում։ Առաջինները միտված են քաղաքացիների սոցիալական և կենսական կարիքների ապահովմանը, իսկ եկամտային հարկի վերադարձի ծրագիրն ունի հստակ տնտեսական բաղադրիչ՝ խթանելով շինարարության զարգացումն ու բնակֆոնդի թարմացումը Հայաստանում։

Նախագծի մեկ այլ դրույթով առաջարկվում է արգելել խաղերին մասնակցությունը կենսաթոշակային տարիքը լրացած այն քաղաքացիներին, որոնց եկամտի միակ աղբյուրը նշանակված կենսաթոշակն է։Սակայն միայն կենսաթոշակ ստանալու փաստը որևէ կերպ չի նշանակում, որ անձը սոցիալապես անապահով է։ Բացի այդ, նախագծում հստակ չէ, թե ինչ մեխանիզմով և որ մարմնի կողմից պետք է պարզվի՝ տվյալ անձն ունի՞ այլ եկամուտ, թե՞ ոչ։ Պետք է հաշվի առնել նաև, որ բազմաթիվ կենսաթոշակառուներ ունեն խնայողություններ, որոնք կարող են տնօրինել իրենց հայեցողությամբ, այդ թվում՝ խաղադրույք կատարելով։ Սա անվերահսկելի տիրույթ է։Այս սահմանափակումը կարող է հակառակ արդյունք տալ․ լիցենզավորված կազմակերպություններում խաղադրույք կատարելու հնարավորություն չունենալով՝ այդ անձինք կարող են տեղափոխվել չլիցենզավորված, այսինքն՝ սև շուկայի հարթակներ։

Առավել խնդրահարույց է նախագծի այն դրույթը, որով քաղաքացիների՝ խաղերին մասնակցության թույլատրելի չափ է սահմանվում յուրաքանչյուր տարվա համար հայտարարագրված տարեկան եկամտի 20 տոկոսը։Այս մոտեցման վերաբերյալ առարկություններ ունի նաև կառավարությունը։ Կառավարության դիրքորոշմամբ՝ պետք է ձեռնպահ մնալ խաղերին մասնակցության թույլատրելի չափը տարեկան հայտարարագրված եկամտի նկատմամբ տոկոսային հարաբերակցությամբ սահմանելուց, քանի որ դրա գործնական կիրառումը ներկայումս ևս խնդրահարույց է և վաղաժամ։ Տարեկան եկամտի վրա հիմնված սահմանափակումը կարող է չարտացոլել անձի իրական ֆինանսական կարողությունները։

Հնարավոր են դեպքեր, երբ անձը տվյալ տարում հայտարարագրված եկամուտ չունի, սակայն ունի զգալի խնայողություններ։Ռիսկն ակնհայտ է․ հայտարարագրման գործող մեխանիզմի պայմաններում հարյուր հազարավոր քաղաքացիների հայտարարագրված եկամուտները կարող են զրոյական լինել՝ օրինակ՝ գյուղատնտեսությամբ զբաղվողների, զբաղվածություն չունեցողների կամ անկանոն եկամուտ ունեցող անձանց դեպքում։ Արդյունքում նրանց մասնակցությունը խաղերին կարող է սահմանափակվել՝ անկախ փաստացի ֆինանսական վիճակից։Այս իրավիճակն էլ, իր հերթին, կարող է խթանել նույն քաղաքացիների տեղափոխումը լիցենզավորված դաշտից դեպի չվերահսկվող, չլիցենզավորված օպերատորներ։

Հատկանշական է, որ հենց այս՝ հատկապես տարեկան հայտարարագրված եկամտի 20 տոկոսի սահմանափակման ռիսկերի մասին խոսել և դեմ է արտահայտվել նաև ՊԵԿ-ը։Ստացվում է, որ ընդունվել է նախագիծ, որը կարող է նպաստել սև շուկայի ընդլայնմանն ու չլիցենզավորված օպերատորների դիրքերի ամրապնդմանը։Պատասխանատու խաղը շահումով խաղերի ոլորտի կարևոր բաղադրիչ է և լայնորեն կիրառվում է աշխարհի տարբեր երկրներում։ Սակայն դրա անվան տակ Հայաստանում ներկայումս առաջ է մղվում մի օրենսդրական նախագիծ, որը կարող է բերել ոչ թե ոլորտի վերահսկելիության բարձրացման, այլ, հակառակը՝ չվերահսկվող խաղային շուկայի ընդլայնման։

Մինչդեռ ակնհայտ է՝ հնարավոր չէ խոսել խաղամոլության դեմ պայքարի կամ պատասխանատու խաղի մասին և միաժամանակ անտեսել սև շուկայի խնդիրը։Հիշեցնենք, որ խաղադրույքների ծավալները վերջին 8 տարիների ընթացքում խայտառակ մեծացել են՝ 4.3 մլրդ-ից դառնալով մոտ 8 տրիլիոն»։

Մանրամասները թերթի այսօրվա համարում։

Լրահոս

Բեռլինի մերձակայքում Mercedes-Benz-ի աշխատակիցները աշխատավարձերի շուրջ վեճի պատճառով երկժամյա գործադուլ են հայտարարել
Կրակովում զանգվածային հրաձգությունից նոր մանրամասներ
Ռուսաստանի 10 շրջան ենթարկվել է հարձակման․ Ռոստովի մարզում կամուրջ է վնասվել
Նրանք չեն կողմնորոշվում այդ թեմայով. Պեսկովը՝ անվտանգության համաձայնագրի մասին
Վարազդատ Լալայանը բրոնզե մեդալ նվաճեց
88 տարեկանում մահացել է Porsche-ի հիմնադրի թոռը՝ Գերհարդ Պորշեն
Որտե՞ղ է 2027 թվականի Կարմիր Կրակի Այծի տարին նշելու լավագույն վայրը
«Մարտավարության փոփոխությունը չի փրկի». Իրանը սպառնացել է չեզոքացնել ամերիկյան անօդաչուները
Կարևոր
Զգուշացում. Տավուշի մարզում գործարկվելու է էլեկտրաշչակ
Իսրայելում կձևավորվի նոր կառավարություն. Նեթանյահուն պարտվել է
Ինչպիսի՞ եղանակ է սպասվում Հայաստանում
Կրակովում զանգվածային հրաձգությունից հետո Վարշավայի փողոցներում բետոնե արգելապատնեշներ են տեղադրվում
Նոյեմբերի 15-ից ձմեռային անվադողերով երթևեկելը պարտադիր պահանջ է. ՆԳՆ
Զախարովան հակադարձել է Ալեն Սիմոնյանին՝ հիշեցնելով 2020թ. նոյեմբերի 9-ի հայտարարությունը և Պրահան
Լա լիգա. «Ռեալ»-ը 3:0 հաշվով հաղթել է «Վալենսիա»-ին՝ հավասարվելով առաջատարին`«Բարսելոնա»-ին
Կարևոր
Թուրքիայի ԱԳՆ-ն շնորհավորել է Ադրբեջանին՝ Արցախի օկուպացիայի վեցերորդ տարեդարձի կապակցությամբ
Կարևոր
Հայաստանի ռազմավարական ապագան կքննարկվի Բրատիսլավայում կայանալիք միջազգային համաժողովում
Իրանում մահապատժի են ենթարկել անկարգությունների ժամանակ հարձակումների գործով դատապարտված երեք մարդու
Կրակովում ոստիկանությունը կրակ է բացել դանակով զինված տղամարդու ուղղությամբ՝ զանգվածային հրաձգությունից 12 ժամ անց
CNN. UFC-ի ղեկավար Դանա Ուայթը հրաժարվել է դառնալ Թրամփի մամուլի քարտուղարը

Լրացուցիչ նորություններ

...

ԱՄՆ-ում տղամարդուն ձերբակալել են Pokémon քարտերի համար խանութի մոտ վեցամյա դստերն առանց հսկողության թողնելու համար

Զախարովան արձագանքել է Ալեն Սիմոնյանի՝ 2020թ․ պատերազմի վերաբերյալ հայտարարություններին

ԹՐԻՓՓ-ից մինչև պատմական հայրենիք, 5000 դոլար՝ կյանքի դիմաց. Զելենսկին կհրաժարվի՞ Դոնբասից

ՀՔԾ–ից՝ Ավանի թաղապետ. Խունդկարյանը ՍԴ-ում փոխել է իրավիճակը

Շինծու գործեր, կանխորոշված որոշումներ. քաղաքական հետապնդման դասական ձեռագիրը. «Փաստ»

Համախմբման նոր ալիք. ո՞վքեր են միավորվում ընդդիմության հայտարարության շուրջ. «Փաստ»

«Արդարադատության» նոր ստանդարտը. ինչպես բանտարկել բոլորին և ապրել «երջանիկ». «Փաստ»

Փաշինյանը վա-բանկ է գնում․ «Հրապարակ»

Բացառիկ. Խունդկարյանը ՍԴ-ում փոխել է իրավիճակը. գերլարված վիճակ նախագահի ընտրությունների ժամանակ․ «Ժողովուրդ»

«Հրապարակ»․ Մեզ այնտեղ չեն սպասում

Եթե բռունցքով են հարվածում, պատասխանը պետք է լինի բռունցքով, մի բան էլ քիչ էր մեր արածը․ Գրիգորյան

Ինչո՞ւ և որքա՞ն գումար է Հայաստանի տնտեսությունից ուղղվել Վրաստանում խոշոր ակտիվների ձեռքբերմանը․ «Արդշինբանկը» խուսափում է ուղիղ պատասխանից

Թուրքիայում նախկին նախարարի ձերբակալություն, Իրանի հարցով բանակցություններ, Gallup, գազ և Տիգրանաշեն

Ես դուրս եմ եկել փողոց, իշխանությունն ինձ վրա կրակել է․ թո՛ղ սպասեն ժողովրդի պատասխանին

Մադայն Սալեհ. ժայռերի մեջ փորագրված նաբաթեական քաղաքը

Թրամփի պարտությունը՝ Պուտինի շա՞նսը․ բանագնացը՝ Վաշինգտոնում, Եվրոպայում՝ լրտեսական սկանդալ

Փարսյանի դեմ հաղորդում տվող են փնտրում․ Աննախադեպ նիստ է եղել

«Հրապարակ»․ Մանրամասներ «արտակարգ հավաքից»

Աթոռի համար՝ մետրո․ Ավինյանն ակտիվացել է իշխանական մրցակիցների ֆոնին․ «Ժողովուրդ»

«Իրավունք». Առաջիկա օրերին նոր աղմկոտ ձերբակալություններ են սպասվում