Euromedia24 on Play Store Euromedia24 on App Sore
BNB

$870.47

BTC

$113082

ADA

$0.868816

ETH

$4608.63

SOL

$213.76

31 °

Yerevan

20 °

Moscow

45 °

Dubai

20 °

London

26 °

Beijing

23 °

Brussels

16 °

Rome

23 °

Madrid

BNB

$870.47

BTC

$113082

ADA

$0.868816

ETH

$4608.63

SOL

$213.76

31 °

Yerevan

20 °

Moscow

45 °

Dubai

20 °

London

26 °

Beijing

23 °

Brussels

16 °

Rome

23 °

Madrid

Հակասությունների, դիմադրությունների և «համագործակցության» տարածաշրջանային լաբիրինթոսը. «Փաստ»


«Փաստ» օրաթերթը գրում է.

Եթե տարիներ առաջ Թուրքիան ասոցացվում էր որպես Արևմուտքի կցորդ ՆԱՏՕ-ի անդամ պետություն, ապա ներկայում լիովին այլ իրավիճակ է։ Թուրքիան փաստացի դարձել է ինքնուրույն դերակատար, որը բազմավեկտոր արտաքին քաղաքականություն է վարում՝ փորձելով իր ազդեցությունը տարածել տարբեր ուղղություններով։ Ու այս հարցում Անկարան օգտագործում է սեփական երկրի առանցքային աշխարհագրական դիրքը, քանի որ այն գտնվում է Արևելքի ու Արևմուտքի, Հյուսիսի ու Հարավի խաչմերուկում, իսկ Սև ծով մտնող նեղուցները գտնվում են թուրքական վերահսկողության ներքո։

Եվ ուշագրավ է այն իրողությունը, որ արևմտյան ռազմաքաղաքական խմբավորման անդամ լինելով հանդերձ՝ Թուրքիան մի շարք ուղղություններով համագործակցում է Ռուսաստանի հետ նույնիսկ այնպիսի ուղղություններով, ինչպիսիք են ռազմական ու ատոմային էներգիայի ոլորտները։ Բայց պետք է նկատի ունենալ, որ ռազմաստրատեգիական առումով այս երկու երկրները մրցակիցներ են միմյանց։ Ու վաղ թե ուշ նրանց շահերը մի շարք կարևորագույն հարցերում ուղղակի բախվելու են։ Իսկ հակասությունների սրացման համար կան բոլոր պայմանները, քանի որ Անկարան շարունակում է ռազմատեխնիկական աջակցություն ցուցաբերել Ուկրաինային, բայց դրա հետ մեկտեղ ցանկանում է միջնորդի դերակատարություն ստանձնել։ Դրանով է պայմանավորված, որ ՌԴ արտգործնախարար Լավրովը հայտարարում է, թե Ռուսաստանը զարմացած է Ուկրաինայում միջնորդական ծառայություններ մատուցելու Թուրքիայի պատրաստակամությամբ այն դեպքում, երբ Անկարան շարունակում է Կիևի հետ համագործակցությունը ռազմատեխնիկական ոլորտում։ Թուրքիայի ու Ռուսաստանի շահերի հակասությունը տեսանելի է նաև Սիրիայի հարցում։ Մոսկվան աջակցում է Ասադի ղեկավարած կառավարությանը, իսկ Թուրքիան ոչ միայն աջակցում է հակաասադյան ուժերին, այլև թուրքական զորքերը քրդական անջատողականների դեմ պայքարի անվան տակ պարբերաբար ներխուժում են Սիրիայի տարածք ու դուրս չեն գալիս։ Ռուսաստանի և Թուրքիայի հարաբերությունների հատման կետ կարող է դառնալ նաև Հարավային Կովկասը։ Թուրքիային հաջողվել է ամբողջությամբ հաստատվել Ադրբեջանում, իսկ Վրաստանում մեծ է թուրքական կապիտալի ազդեցությունը։ Մնում է, որ Թուրքիան հաստատվի նաև Հայաստանում ու դուրս մղի Ռուսաստանին Հարավային Կովկասից։ Ուստի, Ռուսաստանը պետք է միշտ նկատի ունենա այս հանգամանքն իր արտաքին քաղաքականությունը կառուցելիս։

Մյուս կողմից՝ Թուրքիան նպատակ ունի նաև տարածաշրջանից դուրս մղել Իրանին։ Պատահական չէ, որ Իրանը պարբերաբար հայտարարում է, թե դեմ է տարածաշրջանի երկրների ճանաչված սահմանների փոփոխությանը և կանխում է, այսպես կոչված, «Զանգեզուրի միջանցքի» բացումը։ Թեհրանի շահերին դեմ է պանթուրքական ծրագրերի իրականացումը, որը կարող է ճանապարհ բացել զգալի թյուրքախոս բնակչություն ունեցող Իրանի քայքայման համար։ Թուրքիայի ու Իրանի մրցակցությունը պայմանավորված է նաև մահմեդական աշխարհում գերակա դիրքեր ստանձնելու ձգտումների հանգամանքով։ Ու, ընդհանրապես, Իրանում խոր անվստահություն կա Թուրքիայի վարած քաղաքականության նկատմամբ։ Պատահական չէ, որ վերջերս Թեհրանը հայտարարեց, թե Թուրքիան նախագահ Ռաիսիի ուղղաթիռի որոնումների ժամանակ ավելի շատ փորձել է գովազդել իր ԱԹՍ-ն, քան օգնել։

Թուրքիան փորձում է դուրս գալ նաև Արևմուտքի նախանշած սահմաններից, բայց, միևնույն ժամանակ, ցանկանում է օգտվել արևմտյան ռազմաքաղաքական բլոկի անդամ լինելու իր լծակներից։ Ընդհանրապես, Թուրքիան տեխնոլոգիաներ ձեռք բերելու տեսանկյունից ցանկանում է Արևմուտքից օգուտներ ստանալ։ Անկարան ձգտում է առաջին հերթին ձեռք բերել ռազմական տեխնոլոգիաներ, ապա դրա հիման վրա ստեղծել իր ռազմարդյունաբերությունն ու գերժամանակակից զենքերը։ Նկատի ունենանք, որ արևմտյան տարբեր տեխնիկական մասեր ձեռք բերելու արդյունքում էր, որ թուրքական ընկերությանը հաջողվեց ստեղծել «Բայրաքթար» ԱԹՍ-ները, գովազդել դրանք ու վաճառել տասնյակ երկրների։ Բայց խնդիրը լուրջ է հատկապես կործանիչ ավիացիայի հարցում։ Թուրքական F-16 կործանիչներն արդեն հին են, քանի որ ժամանակակից աշխարհում ռազմական տեխնոլոգիաները մեծ արագությամբ զարգանում են։Ռուսական C-400 հակահրթիռային համակարգեր ձեռք բերելու ադյունքում ԱՄՆ-ը Թուրքիային դուրս է թողել F 35 կործանիչների ծրագրից, այնինչ Վաշինգտոնում խնդիր չեն տեսնում Հունաստանին այդ կործանիչների տրամադրման հարցում, ինչի արդյունքում ուժերի հարաբերակցությունը փոխվում է հօգուտ Հունաստանի։

 Ուստի, Թուրքիան փորձում է մի կողմից՝ ԱՄՆ-ից ձեռք բերել F-16 արդիականացված կործանիչներ, իսկ մյուս կողմից էլ՝ եվրոպական Eurofighter Typhoon կործանիչներ։ Սակայն եվրոպական ծագման կործանիչները ձեռք բերելու հարցում առանցքային է դրանց կառուցման ծրագրի շրջանակներում ընդգրկված բոլոր երկրների՝ Իսպանիայի, Իտալիայի, Մեծ Բրիտանիայի ու Գերմանիայի համաձայնությունը։ Գերմանիայի կանցլեր Օլաֆ Շոլցը հայտարարում է, որ Թուրքիային հնարավոր Eurofighter կործանիչներ մատակարարելու նախագիծը մշակվել է Բրիտանիայի կողմից և գտնվում է վաղ փուլում։ Շոլցի խոսքերից կարելի է ենթադրել, որ Գերմանիան թույլ չի տալիս, որ գործարքի իրականացման հարցում առաջխաղացում տեղի ունենա։ Խնդիրն այն է, որ Գերմանիան ու Թուրքիան մի շարք հարցերում տարաձայնություններ ունեն։ Այդ տարաձայնությունները վերաբերում են քրդական խնդրին, Հունաստանի թեմային ու Գազայում ընթացող պատերազմին։ Գաղտնիք չէ, որ Գերմանիան աջակցում է Իսրայելին, իսկ երբ Թուրքիան նոր կործանիչներ ձեռք բերի, կարող է խնդիրներ ստեղծել նաև Իսրայելի համար։ Այնպես որ, ժամանակի ընթացքում Թուրքիայի աճող հավակնությունները տարբեր կողմերից դիմադրության են հանդիպում։ ԱՐԹՈՒՐ ԿԱՐԱՊԵՏՅԱՆ

Լրահոս

Փարիզում ցույցերն ավարտվել են ոստիկանության հետ բախումներով
ԱՄՆ-ում տղամարդուն ձերբակալել են Pokémon քարտերի համար խանութի մոտ վեցամյա դստերն առանց հսկողության թողնելու համար
Վանաձորում 35-ամյա վարորդը «Mercedes GLE»-ով վրաերթի է ենթարկել 54-ամյա հետիոտնին․ նա տեղում մաhացել է
Մեզ են միացել արդեն Արման Թաթոյանը, Արամ Սարգսյանը, Պարույր Հայրիկյանը և այլ հանրային գործիչներ
Զախարովան արձագանքել է Ալեն Սիմոնյանի՝ 2020թ․ պատերազմի վերաբերյալ հայտարարություններին
Միակ ուժը, որ մենք ունենք` հայ ժողովրդի աջակցությունն է
Ծանրամարտի ԱԱ. Էմմա Պողոսյանի և Լիանա Գյուրջյանի արդյունքները
Վաղվանից կսկսվեն իրազեկման ակցիաներ, որ հանրությանը ներկայացնենք Ալիևի սահմանադրության վտանգները
Կրակոցներ Լեհաստանի Կրակով քաղաքի կենտրոնում․ կան զոհեր և վիրավորներ
Գազայում տեղացած ուժեղ անձրևների պատճառով փախստականների ճամբարներում գտնվող 70,000 վրաններ ջրի տակ են անցել
Քա՛յլ արա, մերժի՛ր Նիկոլին ո՞ւ․․․չկա նրա հետ խոսելու ոչ մի բան․ Կարապետյանց
Իրանը և Միացյալ Նահանգները շարունակում են բանակցություններ վարել, մեր գործերը լավ են ընթանում. Թրամփ
Միջին միջանցքը Հարավային Կովկասով դեպի Թուրքիա տանող առանցքային երթուղի է․ Ֆիդան
ԹՐԻՓՓ-ից մինչև պատմական հայրենիք, 5000 դոլար՝ կյանքի դիմաց. Զելենսկին կհրաժարվի՞ Դոնբասից
Հայ շախմատիստները մասնակցում են Եվրոպայի առաջնությանը
Մասկն առաջարկել է արհեստական ​​ինտելեկտի սերվերները տեղափոխել տիեզերք
Բրազիլիայում մեքենան մխրճվել է հագուստի խանութի մեջ
Ապարան համայնքի ղեկավարի թեկնածուի դեմ՝ գույքի բռնագանձման հայց. նրա թիմակիցների հայտարարագրերում եկամուտներ չկան. Հետք
Մասկը խոստովանել է իր սերը Չինաստանի նկատմամբ
70 տարի մեզ կերակրել են խաբկանքով, թե պետք է Ռուսաստանի պոչը բռնենք, այլապես թուրքը մեզ կուտի

Լրացուցիչ նորություններ

...

ԱՄՆ-ում տղամարդուն ձերբակալել են Pokémon քարտերի համար խանութի մոտ վեցամյա դստերն առանց հսկողության թողնելու համար

Զախարովան արձագանքել է Ալեն Սիմոնյանի՝ 2020թ․ պատերազմի վերաբերյալ հայտարարություններին

ԹՐԻՓՓ-ից մինչև պատմական հայրենիք, 5000 դոլար՝ կյանքի դիմաց. Զելենսկին կհրաժարվի՞ Դոնբասից

ՀՔԾ–ից՝ Ավանի թաղապետ. Խունդկարյանը ՍԴ-ում փոխել է իրավիճակը

Շինծու գործեր, կանխորոշված որոշումներ. քաղաքական հետապնդման դասական ձեռագիրը. «Փաստ»

Համախմբման նոր ալիք. ո՞վքեր են միավորվում ընդդիմության հայտարարության շուրջ. «Փաստ»

«Արդարադատության» նոր ստանդարտը. ինչպես բանտարկել բոլորին և ապրել «երջանիկ». «Փաստ»

Փաշինյանը վա-բանկ է գնում․ «Հրապարակ»

Բացառիկ. Խունդկարյանը ՍԴ-ում փոխել է իրավիճակը. գերլարված վիճակ նախագահի ընտրությունների ժամանակ․ «Ժողովուրդ»

«Հրապարակ»․ Մեզ այնտեղ չեն սպասում

Եթե բռունցքով են հարվածում, պատասխանը պետք է լինի բռունցքով, մի բան էլ քիչ էր մեր արածը․ Գրիգորյան

Ինչո՞ւ և որքա՞ն գումար է Հայաստանի տնտեսությունից ուղղվել Վրաստանում խոշոր ակտիվների ձեռքբերմանը․ «Արդշինբանկը» խուսափում է ուղիղ պատասխանից

Թուրքիայում նախկին նախարարի ձերբակալություն, Իրանի հարցով բանակցություններ, Gallup, գազ և Տիգրանաշեն

Ես դուրս եմ եկել փողոց, իշխանությունն ինձ վրա կրակել է․ թո՛ղ սպասեն ժողովրդի պատասխանին

Մադայն Սալեհ. ժայռերի մեջ փորագրված նաբաթեական քաղաքը

Թրամփի պարտությունը՝ Պուտինի շա՞նսը․ բանագնացը՝ Վաշինգտոնում, Եվրոպայում՝ լրտեսական սկանդալ

Փարսյանի դեմ հաղորդում տվող են փնտրում․ Աննախադեպ նիստ է եղել

«Հրապարակ»․ Մանրամասներ «արտակարգ հավաքից»

Աթոռի համար՝ մետրո․ Ավինյանն ակտիվացել է իշխանական մրցակիցների ֆոնին․ «Ժողովուրդ»

«Իրավունք». Առաջիկա օրերին նոր աղմկոտ ձերբակալություններ են սպասվում