Euromedia24 on Play Store Euromedia24 on App Sore
BNB

$870.47

BTC

$113082

ADA

$0.868816

ETH

$4608.63

SOL

$213.76

31 °

Yerevan

20 °

Moscow

45 °

Dubai

20 °

London

26 °

Beijing

23 °

Brussels

16 °

Rome

23 °

Madrid

BNB

$870.47

BTC

$113082

ADA

$0.868816

ETH

$4608.63

SOL

$213.76

31 °

Yerevan

20 °

Moscow

45 °

Dubai

20 °

London

26 °

Beijing

23 °

Brussels

16 °

Rome

23 °

Madrid

Գնացել ու «դրսում» բողոքում է Եկեղեցուց և ընդդիմությունից. յուրատեսակ «հաշվետվություն». «Փաստ»

«Փաստ» օրաթերթը գրում է.


Տարիներ շարունակ միջազգային տարբեր ամբիոններից ընդդիմադիր գործիչները տարբեր հարցեր են բարձրաձայնել մեր երկրում այս կամ այն իշխանության կողմից ժողովրդավարության նորմերի խախտումների կամ այլ հարցերի վերաբերյալ:


Այդպես եղել է բոլոր նախկին նախագահների օրոք: Ու թեպետ դա բնական է, նույնիսկ այդ դեպքում, այն ընդդիմադիրները, որոնք որոշակի «կարմիր գծեր» են հատել «դրսում», արժանացել են սուր քննադատության: Սակայն տարիներ առաջ նույնիսկ ամենամղձավանջային երազում անգամ հնարավոր չէր տեսնել, որ պետության ղեկավարը կանգնի միջազգային որևէ ամբիոնի մոտ ու բողոքի, ավելի ստույգ՝ «բամբասի» Հայ առաքելական եկեղեցուց ու ընդդիմությունից:


Փաշինյանը երեկ դա էլ արեց: «Մեր եկեղեցու փաստացի պետի քաջալերմամբ՝ արքեպիսկոպոսներից մեկը Հայաստանում շարժում էր սկսել»,- Եվրոպական խորհրդարանում ելույթի ժամանակ ասել է Փաշինյանը: Այսինքն, նույնիսկ «դրսում» նա իրեն թույլ է տալիս օգտագործել «եկեղեցու փաստացի պետ», այլ ոչ թե Կաթողիկոս ձևակերպումը: Մշտապես հեգնական, դժգոհ, հարձակողական տոնով միջազգային հարթակներում Հայ եկեղեցու մասին խոսել են Ադրբեջանի ու Թուրքիայի պատվիրակները: Հիմա նրանց միացել է Հայաստանի «փաստացի պետը»:


Ընդ որում, նա չի էլ թաքցրել իր «զայրույթի» հիմնական պատճառը, այն է՝ Հայաստանում շարժում էր սկսվել՝ «պահանջելու համար ոչ միայն չիրականացնել սահմանազատում, այլև, ըստ էության, ակտիվացնել Ղարաբաղյան շարժումը»: Ավելին, նա հստակ ուղերձ է տալիս Եվրոպային, որ Ղարաբաղի հարցը փակ է, ու ինքը թույլ չի տալու վերաբացումը: Այստեղ, իհարկե, նա չի մոռացել բողոքել նաև «հոգևորականներին աջակցող ընդդիմադիրներից»:


Հասկանալի է, որ Եվրոպական խորհրդարանում յուրատեսակ «հաշվետվության» ժամանակ պետք է հնչեին «ԿԳԲ-ի գործակալներ», «պատերազմի կուսակցություն», «Հայաստանի նախկին ղեկավարներ», «ռուսաստանաբնակ և բելառուսամետ օլիգարխներ» արտահայտությունները՝ կորզելու եվրոչինովնիկների ծափահարությունները (հոտնկայս չէ, այնպես, մի թեթև քաջալերող՝ «ապրես, նստիր, հինգ):


Ըստ երևույթին, Նիկոլ Փաշինյանին շատ է ցավեցրել, որ իրենց հովանավորող եվրոպացիների մոտ հաճախ ընդդիմադիր գործիչները բողոքում են, թե որքան է նա Հայաստանը հեռացրել ժողովրդավարությունից:


Եվ ինքն էլ իր խոսքում հաստատում է դա. «Որոշ հոգևորականների ներգրավվածության թեմային չէի անդրադառնա, եթե չտեսնեի, թե ինչպես են այդ հոգևորականների էմիսարները և նրանց հետ փոխկապակցված որոշ լոբբիստական կազմակերպությունների ներկայացուցիչներ Եվրոպական խորհրդարանում և միջազգային հեղինակավոր այլ կառույցներում փորձում տարածել, թե Հայաստանի կառավարությունը սահմանափակում է խղճի ազատությունը, թե Հայաստանում բռնապետություն է հաստատվում, թե Հայաստանում կան քաղբանտարկյալներ»:


Չգիտենք՝ կոնկրետ ում նկատի ունի, բայց ով կամ ովքեր էլ այդ ամենը բարձրաձայնած լինեն, կարծես թե որևէ սուտ բան չեն ասել:


Մանրամասները՝ «Փաստ» օրաթերթի այսօրվա համարում

Լրահոս

Ընդդիմադիր դաշտում կոնսենսուս կա՝ թույլ չտալ Ալիևյան սահմանադրության ընդունումը Հայաստանում
Ալիևը պահանջեց և հասավ նրան որ Մինսկի խումբը լուծարվեց. Խաչատրյան
Եթե անգամ խաղաղության պայմանագիրը ստորագրվի Ալիևի կողմից, այն կյանքի չի կոչվի
ՈՒղիղ․ 2027 թ. պետական բյուջեի նախնական քննարկում. ԱԺ մշտական հանձնաժողովների համատեղ նիստ
Արժեզրկվում է հայրենիքի համար ցանկացած պայքար․ Բեգլարյան
Պետք է պայքարենք և մեր անվտանգ վերադարձի, և գերիների վերադարձի համար. Սիմոնյան
Օրվա խորհուրդ. Նոյեմբերի 9
Նոյեմբերի 9-ից հետո մենք չենք կարողացել վերաիմաստավորել ամեն ինչ, նույնն էլ հիմա է
Մանասյանը՝ ՄԻՊ ծրագրի 605.9 մլն դրամ հատկացումների մասին
Գազայում կոչ են արել մարդասիրական օգնություն ցուցաբերել փախստականներին՝ ճամբարներում հեղեղումների պատճառով
Թրամփ. Իրանը գործարք կկնքեր ԱՄՆ-ի հետ, եթե չլինեին Կոնգրեսի ընտրությունները
Ադրբեջանի նպատակը ոչ թե խաղաղությունն է, այլ մեր երկրին մաքսիմալ «քամելը»․ Աբրահամյան
Օդի ջերմաստիճանը կնվազի
Ալավերդի-Վանաձոր ավտոճանապարհին բախվել են «Ford Transit»-ը և «Audi»-ն․ կա 5 վիրավոր
Ինչ իրավիճակ է Լարսում
Բրազիլիայում ավտոմեքենան ընկել է լիճը. զոհվել է տասը մարդ, այդ թվում՝ հինգ երեխա
Բոլոր որոշումները պետք է կայացվեն Երևանում․ դա է հաջողելու բանաձևը. Հայրապետյան
Կարևոր
«Ժամանակներն ու իշխանավորները փոխվում են». Եզրաս արքեպիսկոպոսը հանդես է եկել ի պաշտպանություն Հայ եկեղեցու
Կարևոր
Այսօր Արթուր Ալեքսանյանի հարսանեկան արարողությունն է
Հայաստան է ժամանել Իրանի փոխնախագահը

Լրացուցիչ նորություններ

...

ԱՄՆ-ում տղամարդուն ձերբակալել են Pokémon քարտերի համար խանութի մոտ վեցամյա դստերն առանց հսկողության թողնելու համար

Զախարովան արձագանքել է Ալեն Սիմոնյանի՝ 2020թ․ պատերազմի վերաբերյալ հայտարարություններին

ԹՐԻՓՓ-ից մինչև պատմական հայրենիք, 5000 դոլար՝ կյանքի դիմաց. Զելենսկին կհրաժարվի՞ Դոնբասից

ՀՔԾ–ից՝ Ավանի թաղապետ. Խունդկարյանը ՍԴ-ում փոխել է իրավիճակը

Շինծու գործեր, կանխորոշված որոշումներ. քաղաքական հետապնդման դասական ձեռագիրը. «Փաստ»

Համախմբման նոր ալիք. ո՞վքեր են միավորվում ընդդիմության հայտարարության շուրջ. «Փաստ»

«Արդարադատության» նոր ստանդարտը. ինչպես բանտարկել բոլորին և ապրել «երջանիկ». «Փաստ»

Փաշինյանը վա-բանկ է գնում․ «Հրապարակ»

Բացառիկ. Խունդկարյանը ՍԴ-ում փոխել է իրավիճակը. գերլարված վիճակ նախագահի ընտրությունների ժամանակ․ «Ժողովուրդ»

«Հրապարակ»․ Մեզ այնտեղ չեն սպասում

Եթե բռունցքով են հարվածում, պատասխանը պետք է լինի բռունցքով, մի բան էլ քիչ էր մեր արածը․ Գրիգորյան

Ինչո՞ւ և որքա՞ն գումար է Հայաստանի տնտեսությունից ուղղվել Վրաստանում խոշոր ակտիվների ձեռքբերմանը․ «Արդշինբանկը» խուսափում է ուղիղ պատասխանից

Թուրքիայում նախկին նախարարի ձերբակալություն, Իրանի հարցով բանակցություններ, Gallup, գազ և Տիգրանաշեն

Ես դուրս եմ եկել փողոց, իշխանությունն ինձ վրա կրակել է․ թո՛ղ սպասեն ժողովրդի պատասխանին

Մադայն Սալեհ. ժայռերի մեջ փորագրված նաբաթեական քաղաքը

Թրամփի պարտությունը՝ Պուտինի շա՞նսը․ բանագնացը՝ Վաշինգտոնում, Եվրոպայում՝ լրտեսական սկանդալ

Փարսյանի դեմ հաղորդում տվող են փնտրում․ Աննախադեպ նիստ է եղել

«Հրապարակ»․ Մանրամասներ «արտակարգ հավաքից»

Աթոռի համար՝ մետրո․ Ավինյանն ակտիվացել է իշխանական մրցակիցների ֆոնին․ «Ժողովուրդ»

«Իրավունք». Առաջիկա օրերին նոր աղմկոտ ձերբակալություններ են սպասվում