Euromedia24 on Play Store Euromedia24 on App Sore
BNB

$870.47

BTC

$113082

ADA

$0.868816

ETH

$4608.63

SOL

$213.76

31 °

Yerevan

20 °

Moscow

45 °

Dubai

20 °

London

26 °

Beijing

23 °

Brussels

16 °

Rome

23 °

Madrid

BNB

$870.47

BTC

$113082

ADA

$0.868816

ETH

$4608.63

SOL

$213.76

31 °

Yerevan

20 °

Moscow

45 °

Dubai

20 °

London

26 °

Beijing

23 °

Brussels

16 °

Rome

23 °

Madrid

«Դպրոցների փակման այս ամբողջ գործընթացը կապված է ծախսերի հետ. այդ ուսուցիչների 90 տոկոսից ավելին կորցնելու է իր աշխատանքը». «Փաստ»

«Դպրոցների փակման այս ամբողջ գործընթացը կապված է ծախսերի հետ. այդ ուսուցիչների 90 տոկոսից ավելին կորցնելու է իր աշխատանքը». «Փաստ» «Փաստ» օրաթերթը գրում է. «Հայաստանում շուրջ 1400 դպրոցների մեկ երրորդը՝ 400-ից մի քիչ ավելին, հարյուրից քիչ աշակերտ ունի։


400-ից առանձնացրել են մոտավորապես կեսը՝ մոտ 230-ը, և նախատեսել բյուջետային խնայողություններ կատարել։ Դպրոցների փակման այս ամբողջ գործընթացը կապված է ծախսերի հետ։


Ծախսերն օպտիմալացնելու նկատառմամբ մտածել են, որ կարելի է բոլոր երեխաներին տանել և կենտրոնացնել մի քանի դպրոցներում»,-«Փաստի» հետ զրույցում ասում է «ՀայաՔվեի» կրթամշակութային հանձնախմբի համակարգող, կրթության ոլորտի փորձագետ Ատոմ Մխիթարյանը, երբ անդրադառնում ենք մարզերում դպրոցների փակման՝ կառավարության որոշմանը։ Նա բերում է կոնկրետ օրինակներ։ «Ամենաաղետալի վիճակը Սյունիքում և Շիրակում է։


Շիրակի մարզի Ամասիա խոշորացված համայնքում բնակավայրերի թիվը 26 է։ Վերջին յոթ տարվա ընթացքում այդ 26 բնակավայրից արդեն յոթում դպրոցները փակվել են։ Այս պահի դրությամբ գործում է 19 գյուղի դպրոց, իսկ մնացած յոթի աշակերտները հաճախում են հարևան գյուղերի դպրոցները։


Հիմա այս ծրագրով նախատեսվում է այդ 19 գյուղի դպրոցներից թողնել ընդամենը չորսը, ինչը նշանակում է, որ մնացած 15 դպրոցների աշակերտները ևս սկսելու են հաճախել հարևան գյուղերի դպրոցներ։ Սա ուղղակի անթույլատրելի է։ Դա նշանակում է կորցնել այդ բնակավայրերը, որովհետև այն յոթ գյուղում, որտեղ արդեն դպրոցները փակվել են, բնակչությունը նվազել է, մոտավորապես կիսվել է։


Շատերն ուղղակի ընտանիքներով Ամասիայից տեղափոխվել են Գյումրի։ Ասում ենք՝ այս պրոցեսն արագացվելու է, եթե մնացած բնակավայրերում ևս դպրոցները փակվեն։ Դպրոցները փակելու հիմնավորումն, ըստ էության, ֆինանսական է, որովհետև փոքր թվաքանակով աշակերտների պարագայում շատ ուսուցիչներ ենք ունենում, և նրանք վարձատրվում են ամբողջ դրույքով։


Համապատասխան որոշման համաձայն՝ 2023 թվականից սկսած, եթե անգամ աշակերտների, դասարանների թիվը քիչ է լինում, ուսուցիչները, միևնույնն է, պետք է ամբողջ դրույքով վարձատրվեն, և դա փոքր դպրոցների ծախսերը մեծացրել է։ Կարծում ենք, որ ավելի լավ է շատ ծախս անել, դպրոցը պահել, քան այն փակել։


Ուսուցիչներից բացի, դպրոցն ունի լրացուցիչ աշխատակազմ, որոնք ևս կորցնելու են իրենց աշխատանքը։ Թվերի լեզվով խոսենք։ 229 փակվող դպրոցում հիմա աշխատում է 2310 ուսուցիչ, իսկ օժանդակ աշխատակազմը՝ մոտ 2400 մարդ։ Այդ 229 դպրոցում սովորող աշակերտների թիվը մոտ 8700 է։ Ստացվում է, որ քանդվելու են այս ենթակառուցվածքները։ Ասվում է, որ ուսուցիչներին կտեղափոխեն հարակից գյուղերի դպրոցները, բայց պարզ է, որ նրանց կարիքն այդ դպրոցներում այնքան էլ չի լինելու։


Փակվող դպրոցներից տեղափոխվող աշակերտները համալրելու են եղած դասարանները, նրանց համար նոր դասարան չի բացվելու։ Սա նշանակում է, որ ուսուցիչների զգալի մասը՝ 90 տոկոսից ավելին, կորցնելու է իր աշխատանքը։


Սրա հետևանքով սոցիալական հարցերն էլ են բարդանալու, հատկապես սահմանամերձ և բարձր լեռնային բնակավայրերում»,-նկատում է մեր զրուցակիցը։ «ՀայաՔվեն» ունի իր առաջարկը, թե ինչ պետք է անել։ «Մեր առաջարկը հետևյալն է՝ ձեռք չտալ տարրական և միջին դպրոցին։ Եթե անգամ 20, 30 աշակերտ է, միևնույնն է, պահպանել տարրական և միջին դպրոցը, այսինքն՝ մինչև 9-րդ դասարանը երեխաները պարտադիր դպրոց հաճախեն իրենց բնակավայրում։ Իսկ ավագ դպրոցի պարագայում նույնիսկ արդյունավետ է կենտրոնացնելը։


Դա հնարավորություն կտա երեխաներին հոսքերով դասարաններ հաճախել մեծ բնակավայրերում։ Կարելի է կազմակերպել այդ կենտրոնացումը, օպտիմալացումը ավագ դպրոցների պարագայում։ Զարգացած երկրներում ավագ դպրոցը՝ «High school»-ը, կազմակերպում են կենտրոնացված, որը հնարավորություն է տալիս երեխաներին մասնագիտական ընտրություն կատարել, նաև նախապատրաստում նրանց բուհական կյանքին։


Դժվար է երեխայի համար փոքր գյուղի դպրոցից միանգամից հայտնվել համալսարանում և շատ մեծ միջավայրում։ Լավ կլինի, որ այդ միջանկյալ հատվածը երեխաներն անցկացնեն խոշորացված ավագ դպրոցներում: Այդպիսով՝ նաև կրթության արդյունավետությունը կբարձրանա։


Այս դեպքում ոչ թե 229 դպրոց կփակվի, կկենտրոնանա, ասենք, 50 դպրոցում, այլ խոշոր ավագ դպրոցներ կլինեն, ինչը շատ լավ հնարավորություններ կտա մեր երեխաներին։ Լեզուների ուսուցում կիրականացվի, իրար հետ կշփվեն, և կրթության որակը կբարելավվի»,-հավելում է փորձագետը։ Դպրոցին հաջորդում է բուհական կրթությունը, որտեղ ամեն տարի արձանագրում ենք ուսանողների թվի նվազում՝ տարբեր պատճառներով պայմանավորված։


Եվ եթե մի քանի մասնագիտացումների մասով պահանջարկը մեծ է, ապա շատ են նաև այնպիսինները, որոնք առհասարակ դադարել են գրավիչ լինել երիտասարդների համար, իսկ պետության համար կարևոր է այդ մասնագիտություններին տիրապետող մասնագետներ ունենալը։


Մխիթարյանն ասում է՝ բուհական, համալսարանական կրթության առումով պետք է գնանք ռադիկալ փոփոխությունների։ «Նախ՝ պետք է վերացնել ընդունելության քննությունները ընդհանրապես, և ընդունելությունը թողնել համալսարաններին, ինչպես դա զարգացած երկրներում են անում։


Համալսարանները հայտարարում են այն նվազագույն շեմը, որով դիմորդը դպրոցական քննությունների կամ հավաքած կրեդիտների հիման վրա կարող է ընդունվել բուհեր։ Երկրորդ՝ պետական ուսումնական հաստատություններում կրթությունը պետք է դարձնել անվճար, այն է՝ պետական պատվերով։ Սա շատ մեծ գումարների հետ կապված չէ։


Վերջին տասը տարվա ընթացքում 100 հազարից ուսանողների թիվն իջել է մինչև 70-75 հազարի, նրանցից մոտ տասը հազարը պետպատվերով է սովորում, հինգտասը հազարը՝ ոչ պետական բուհերում։ Ստացվում է՝ 55-60 հազար ուսանողի վարձավճարի մասին ենք խոսում։ Տարեկան մոտավորապես 25-30 միլիարդ դրամի մասին է խոսքը։


Եթե այն համեմատում ենք տարեկան պարգևավճարների չափի հետ, որ մոտավորապես 7 միլիարդ դրամ է, ստացվում է, որ կարելի է մի քանի տարի պարգևավճարներ չտալ քաղաքական պաշտոնյաներին, և դրանով կփակվի մեր բուհերում անվճար կրթություն տալու հարցը։ Ձգտում ունեցող երեխաներ ունենք հատկապես փոքր բնակավայրերի դպրոցներում, և հատկապես այդ դպրոցների շրջանավարտներն են, որ չեն կարողանում իրենց ցանկալի ուսումը ստանալ Երևանում՝ բուհերում, որովհետև սոցիալական խնդիրներ ունեն, կամ նույնիսկ, եթե ընդունվում են բուհ, ստիպված են լինում զուգահեռ աշխատել, որպեսզի կարողանան ուսման համար վճարել։


Կրթությանը հատկացվում է մեր ՀՆԱ-ի չնչին՝ ամենաշատը մինչև 3 տոկոսը։ Նորմալ երկրներում 7, 8, 10 տոկոս է։ Անհրաժեշտ է մեծացնել պետական բյուջեի՝ կրթության ոլորտի ծախսերը։ ՀՆԱ-ի 5 տոկոսն առնվազն պետք է հատկացնել կրթությանը։ Կարծում եմ՝ առաջիկա ընտրություններին ընդառաջ բոլոր այն մարդիկ, որոնք մտահոգված են կրթության հարցերով, պետք է պահանջեն, որ քաղաքական բոլոր կուսակցությունները, որոնք մասնակցում են ընտրություններին, իրենց ծրագրերում ունենան ՀՆԱ-ի առնվազն 5 տոկոսը կրթությանը հատկացնելու հարցը։


Այդ պարագայում բոլոր խնդիրները կլուծենք մեկ-երկու տարվա ընթացքում»,-ասում է նա։ Իշխանությունների՝ կրթության ոլորտում կատարած նորամուծություններից մեկը դարձավ ուսուցիչների ատեստավորումը։ Փորձագետի խոսքով, ժամանակը ցույց տվեց դրա անարդյունավետությունը։


«Ատեստավորման գործընթացին մասնակցած ուսուցիչների կյանքում էական որևէ բան չի փոխվում, կրթության որակը շարունակում է անկում ապրել, և ի հայտ են գալիս մեր հասարակությանը բնորոշ վատ երևույթներ, մասնավորապես՝ կոռուպցիան։ Շատ դեպքերում սուբյեկտիվ կազմված թեստերը հանգեցնում են նրան, որ թեստեր կազմողները որոշ խողովակներով հնարավորություն են ունենում ուսուցիչներին նախապես տրամադրել թեստերը, կարելի է ասել՝ վաճառում են դրանք։


Դա ակնհայտ դարձավ վերջերս մի օրինակի վրա։ Թեստերում տպագրական սխալ կար։ Օրինակ՝ խնդրի պատասխանը պետք է լիներ 100, բայց 10 է տպագրվել, և պարզվեց, որ մասնակից ուսուցիչների ուղիղ կեսը պատասխանը 10 էր գրել։ Երկրորդ վատ երևույթը, որն ի հայտ եկավ, մասնակից և բարձր բալեր հավաքած ուսուցիչները սկսեցին գումարով պարապել մյուս ուսուցիչների հետ։


Ուսուցիչները, որոնք պատրաստվում են գնալ ատեստավորման, փնտրում և գտնում են այն ուսուցիչներին, որոնք հաղթահարել են ատեստավորումը բարձր բալերով, վճարում են նրանց, որպեսզի պարապեն նրանց մոտ և կարողանան այդ թեստերը հաղթահարել։ Դա արդեն շատ տարածված երևույթ է, և այս ամբողջը, ցավոք, որևէ ազդեցություն կրթության որակի վրա չի ունենում։


Ստացվում է՝ ուսուցիչները պարապում են, որպեսզի հաղթահարեն թեստերը, այն ժամանակը, որ նրանք տրամադրում են դրան, չեն տրամադրում իրենց մասնագիտական զարգացմանը, ուսումնական պլանների կազմմանը, երեխաների հետ աշխատանքին, այսինքն՝ հակառակ էֆեկտ է ունենում։


Այս արատավոր համակարգն արդեն արմատավորվում է մեր հասարակության մեջ՝ փողով և պարապելով այդ ամբողջն անել՝ ի հաշիվ իրական կրթության»,եզրափակում է Ատոմ Մխիթարյանը։


ԼՈՒՍԻՆԵ ԱՌԱՔԵԼՅԱՆ


Մանրամասները՝ «Փաստ» օրաթերթի այսօրվա համարում

Լրահոս

ՀՀ-ն չպիտի ՌԴ-ի հաշվին գնա ԵՄ․ Էդուարդ Աղաջանյան
Ո՞ւմ երեխաների ու բարեկեցության հաշվին եք ինքնիշխան․ Հայկ Ֆարմանյա
ԽԾԲ-ների առաջ հերթ եք կանգնացում, ատեստավորված ուսուցիչները հերթ են կանգնում, որ իմանան՝ դաբրո ունե՞ն
ՈւՂԻՂ. Ազգային ժողովում հայտարարությունների ժամ է
Պարոն Խաչատրյանը խայտառակություն էր համարում ոչ թե բովանդակությունը, այլ մատով խոսալը
Պատգամավորի երդման տեքստի ժամանակ ոտքի չկանգնեցիք, հիմա մանրամասն քննարկում եք տեքստի ամեն մի բառը
Մոսկվան հակադարձում է Հայաստանին․ ՀԱՊԿ-ը զորավարժություն է անցկացնում՝ առանց ՀՀ-ի
ՌԴ ռազմաբազայի այլընտրանքը չի երևում․ Գալուզինի կոշտ ուղերձը ՀՀ-ին
Ֆաշիստական ելույթ ունեցաք, դուք երիտբոլշևիկներ եք․ Վարդանյանը՝ Եղոյանին
ՀՀՇ-ի ծիլերից ծնվեց մեկը, որը իր խոսույթով չի տարբերվում թուրքերից․ Խաչատրյանը՝ Եղոյանին
Դուք դասական երիտբոլշևիկ եք՝ և՛ երիտասարդ եք, և՛ բոլշևիկ եք. Արման Եղոյան
Չե՞ք ուզում հրաժարական տալ, որ արժանի ԱԺ նախագահ ընտրենք. Էդգար Ղազարյան
Ոնց կարելի է խոսել քաղաքական ուժի վերացման մասին ու ծափահարություններ հնչել. Լիլիթ Գալստյան
Ընդդիմադիր նախկին պատգամավոր Մխիթար Զաքարյանը ՔՊ-ի թեկնածո՞ւ. ով է լինելու Մեղրու համայնքապետը
Ի՞նչ խնդիր ունեք մեր սեռի հետ հարգելի ընդդիմադիր տղամարդիկ․ Հասմիկ Մինասյան
Եթե ՌԴ-ի ռազմաբազան ՀՀ-ից հանելու ցանկություն կունենան, կքննարկենք հարցը․ Վահագն Ալեքսանյան
Չինաստանը կոչ է անում ԱՄՆ-ին դադարեցնել տիեզերքում սպառազինությունների կուտակումը
Ո՞վ է ապահովագրել Հայկ Սարգսյանին․ Ռոմանոս Պետրոսյանի սանիկը պաշտոն կստանա
Առուշ Առուշանյանի հետ ՔՊ-ն գործարքի՞ է գնացել. լրագրողը՝ Ալեքսանյանին
Դպրոցաշինությունը ուղեղ չունենալու հետևա՞նք է՝ ինչպես պնդում էր ձեր առաջնորդ Սամվել Կարապետյանը

Լրացուցիչ նորություններ

...

Ո՞վ է ապահովագրել Հայկ Սարգսյանին․ Ռոմանոս Պետրոսյանի սանիկը պաշտոն կստանա

«Հրապարակ». Մխիթար Զաքարյանն ու Առուշ Առուշանյանը նույնը չեն, նրանց հանդեպ վերաբերմունքն էլ նույնը չէ

«Հրապարակ»․ Քրքրում են իր, եղբոր եւ հոր անցյալը

«Հրապարակ»․ Ռուսները սահմանափակում են իշխող կուսակցության եկամուտները

«Լավ եմ անում սաղիդ փուռն եմ տալիս». Ո՞վ է ապահովագրել Հայկ Սարգսյանին. «Իրավունք»

Եթե ձուկն ապրի ցամաքում... խաղաղությունը կվտանգվի՞. «Փաստ»

«Հրապարակ»․ Պետական ապարատում բունտ է հասունանում

ԱԱԾ-ի վրա հարձակված երիտասարդը Փաշինյանի սանիկի սանիկն է․ «Ժողովուրդ»

«Հրապարակ»․ Իջևանում հույսը Դաշնակցությունն է

Մարզերում նոր «օպերացիաներ» են սպասվում․ իրավապահները պատրաստվում են ընտրական թեժ շրջանին․ «Ժողովուրդ»

«Հրապարակ»․ Ռոմանոս Պետրոսյանի սանիկը պաշտոն կստանա

Տեղյա՞կ է Ժաննա Անդրեասյանը, որ հայ դպրոցականները հայատառ չեն գրում․ «Ժողովուրդ»

Փաշինյանը Տիգրանաշենի համար էսկալացիա՞ է պատրաստում

Ի՞նչ փոխհատուցում կտրամադրվի Արցախից բռնի տեղահանված և պետական ուսհաստատություններ ընդունված ուսանողներին. նախագիծ. «Փաստ»

«Հրապարակ»․ Փարիզը Փաշինյանին վերադարձրեց հակառուսական գծի մեջ

«Հրապարակ»․ Վայոց ձորում թեժ ընտրապայքար է սպասվում

Ընտրություններն անցան, «սերն» ու «սրտիկներն» էլ հետը. «Փաստ»

«Հրապարակ»․ Ովքեր են մտադիր առաջադրվել Գորիսում

Տեղերում տրամադրություններ են շոշափում. «Փաստ»

«Հրապարակ»․ Աբովյանում ՔՊ-ի երկրորդ թեկնածուն է հայտնվել