ԱՄՆ հարավային հրամանատարության տվյալներով՝ Միացյալ Նահանգները Կարիբյան ծովում հարվածել է թմրանյութեր տեղափոխող նավի։
«Հետախուզությունը հաստատել է, որ նավը նավարկել է Կարիբյան ծովում թմրանյութերի ապօրինի շրջանառության հայտնի երթուղիներով և օգտագործվել է թմրանյութերի ապօրինի շրջանառության համար», - ասվում է հրամանատարության X էջում հրապարակված գրառման մեջ։
Հայտարարության մեջ նշվում է, որ հարվածի հետևանքով զոհվել է երեք մարդ։ Ամերիկացի զինծառայողներ չեն վիրավորվել։








