Euromedia24 on Play Store Euromedia24 on App Sore
BNB

$870.47

BTC

$113082

ADA

$0.868816

ETH

$4608.63

SOL

$213.76

31 °

Yerevan

20 °

Moscow

45 °

Dubai

20 °

London

26 °

Beijing

23 °

Brussels

16 °

Rome

23 °

Madrid

BNB

$870.47

BTC

$113082

ADA

$0.868816

ETH

$4608.63

SOL

$213.76

31 °

Yerevan

20 °

Moscow

45 °

Dubai

20 °

London

26 °

Beijing

23 °

Brussels

16 °

Rome

23 °

Madrid

Մահացել է ՀՀ վաստակավոր ճարտարապետ, ճարտարապետության դոկտոր, պրոֆեսոր Մուրադ Հասրաթյանը

ՀՀ կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարությունը խոր վշտով տեղեկացնում է, որ հունվարի 15-ին 91 տարեկանում կյանքից հեռացել է ճարտարապետության պատմաբան, ՀՀ ԳԱԱ արվեստի ինստիտուտի տնօրենի խորհրդական, Ճարտարապետության բաժնի երկարամյա վարիչ, ՀՀ ԳԱԱ թղթակից անդամ, ՀՀ վաստակավոր ճարտարապետ, ՀՀ պետական մրցանակի դափնեկիր, ճարտարապետության դոկտոր, պրոֆեսոր Մուրադ Հասրաթյանը։


Մուրադ Հասրաթյանը ծնվել է 1935 թվականի հունիսի 20-ին Երևանում՝ անվանի պատմաբան-բանասեր, ՀՍՍՀ գիտության վաստակավոր գործիչ Մորուս (Մարգար) Հասրաթյանի ընտանիքում:


Միջնակարգ դպրոցը Ոսկե մեդալով ավարտելուց հետո՝ 1952 թվականին ընդունվել է Երևանի Կ. Մարքսի անվան պոլիտեխնիկական ինստիտուտի շինարարական ֆակուլտետի ճարտարապետության բաժանմունք, որը գերազանցությամբ ավարտել է 1958-ին և աշխատանքի անցել «Երևաննախագիծ» ինստիտուտում: Նրա նախագծերով Երևանում կառուցվել են բնակելի և վարչական շենքեր, դպրոցներ:


1964 թվականին Մ. Հասրաթյանն աշխատանքի է անցել ՀՍՍՀ ԳԱ արվեստի ինստիտուտում՝ որպես կրտսեր գիտաշխատող, 1971-1976 թթ.՝ գիտքարտուղար, 1979-1985 թթ.՝ Պատմության և մշակույթի հուշարձանների համահավաքի բաժնի վարիչ, 1988-2026 թթ.՝ Ճարտարապետության բաժնի վարիչ, 2026-ից՝ տնօրենի խորհրդական:


1969 թ. Մ. Հասրաթյանը պաշտպանել է «Սյունիքի XVII-XVIII դդ. ճարտարապետական համալիրները» թեմայով թեկնածուական, իսկ 1993-ին՝ «Հայաստանի XV-XIX դ. սկզբի ճարտարապետությունը» թեմայով դոկտորական ատենախոսությունները: 2003-ին ստացել է պրոֆեսորի գիտական կոչում, իսկ 2006-ին ընտրվել ՀՀ ԳԱԱ թղթակից անդամ:


Մ. Հասրաթյանի շուրջ երկու տասնյակ գրքերը, բազմաթիվ բրոշյուրներն ու հարյուրավոր գիտական հոդվածները լույս են տեսել Հայաստանում, Ռուսաստանում, Ֆրանսիայում, Ավստրիայում, Իտալիայում, Գերմանիայում, Նիդերլանդներում, Լեհաստանում, Կանադայում, Ճապոնիայում և այլուր:


Մ. Հասրաթյանը ճարտարապետության այն եզակի պատմաբանն է, որը ուսումնասիրել և հրատարակել է հայ ճարտարապետության ամբողջական պատմությունը՝ սկզբնավորումից մինչև մեր օրերը (“Очерк армянской архитектуры”, “Essai sur l’architecture arménienne”, 1985, Մոսկվա, “Histoire de l’architecture arménienne des origines à nos jours”, 2010, Լիոն ևն): Ծանրակշիռ է Մ. Հասրաթյանի ներդրումը հատկապես ուշ միջնադարի («Սյունիքի XVII-XVIII դարերի ճարտարապետական համալիրները», 1973) և վաղ միջնադարի (“Армянская архитектура раннего христианства”, “Early Cristian Architecture of Armenia”, 2000, Մոսկվա) հայկական ճարտարապետության, Արցախի ճարտարապետության («Հայկական ճարտարապետության Արցախի դպրոցը», 1992), ճարտարապետական առնչությունների (հայ-բյուզանդական, հայ-սիրիական, հայ-իրանական, հայ-վրացական) ուսումնասիրության գործում:


Պրոֆեսոր Հասրաթյանը երկար տարիներ դասավանդել է Երևանի պետական համալսարանում, Երևանի գեղարվեստի պետական ակադեմիայում, Երևանի ճարտարապետության և շինարարության ազգային համալսարանում՝ իր փորձն ու գիտելիքը փոխանցելով ապագա ճարտարապետներին ու մշակութաբաններին:


Մ. Հասրաթյանը պարգևատրվել է ՀՀ մշակույթի նախարարության ոսկե մեդալով, ՀՀ ԿԳՄՍՆ ոսկե հուշամեդալով, ՀՀ վարչապետի Հուշամեդալով, ՀՀ ԳԱԱ Վաստակագրով, արժանացել ՀՀ վաստակավոր ճարտարապետի պատվավոր կոչման, ՀՀ պետական մրցանակի ու ՀՀ ԳԱԱ Թորոս Թորամանյանի անվան մրցանակի:


Մուրադ Հասրաթյանի հոգեհանգստի արարողությունը տեղի կունենա հունվարի 19-ին՝ 17:30-19:30, Կոնդի Սուրբ Հովհաննես եկեղեցում։


Վերջին հրաժեշտը՝ հունվարի 20-ին՝ 11:30-13:00, Կոնդի Սուրբ Հովհաննես եկեղեցուց։

Լրահոս

Իրանի գերագույն առաջնորդը կոշտ ուղերձ է հղել. Խուզարկություններ՝ ընդդիմադիրների տներում
Երկրորդ անգամ վերընտրվելը՝ 5000 մարդու կյանք արժեցավ․ հիմա երրորդ անգամ ինչքա՞ն պիտի արժենա
Դագաղով պար․ Պերուի անսովոր հուղարկավորությունները շոկի մեջ են գցել մարդկանց
Չորս տարի է՝ գոռում են՝ մի ստորագրությամբ դուրս կգանք ՀԱՊԿ-ից, չեն անում, գուցե Ալիևը չի թողնում
«Սաֆարովների դեմ» օրենք ենք ընդունելու, որ չլցվեն մեր երկիր, 240 կմ նվիրել են, ձայն էլ չեն հանում
Ձուկը գլխից ա հոտում, գլուխը պիտի նորմալ լինի, Փաշինյանը 1 ավտոբուսի չափ իշխանություն ունի հիմա
Մի օր Ալիևը որ զարթնեց ու «Գյոլչայի» մասին հիշեց, Փաշինյանի երդումների՞ն ենք հավատալու. Կարապետյան
Շատ դժվար է, եթե չասեմ՝ անհնար է ինձ մեղադրել Անդրանիկ Թեւանյանի հայացքների եւ գործունեության համակիրն ու աջակիցը լինելու մեջ. Աշոտյան
Պատերազմ բերող է, վախկոտ ու փոքրիկ ստախոս է, ով խաբում է մեր ժողովրդին․ Կարապետյանը՝ Փաշինյանի մասին
Hindustan Times. Մոդին կարգադրել է էներգետիկ անվտանգություն ապահովել Հնդկաստանում
Ուր էին ցանկանում ԱԱԾ–ականները տանել Անդրանիկ Թևանյանին
Նիկոլ Փաշինյան, դու իմ կլիենտն ես. Անդրանիկ Թևանյան
ՌԴ ԱԳՆ-ն կոշտ պատասխան է տվել ընտրություններին միջամտության մեղադրանքին
Ուզում են լիկվիդացնել. ՉԻ՛ ստացվելու. ՔՊ-ն կռիվ է տալիս՝ թալանը շարունակելու համար. Գևորգ Ստեփանյան
Փաշինյանը իբր հեգնում է. «Ինչի՞ են մենակ Ղարաբաղի հայերի հարցը բարձրացնում, բա Բաքվի, Սումգայիթի»
Հնարամիտ արցախցիները գտել են տարբերակը․ Օնիկ Գասպարյանն ընդհատակ է անցել
Սուտ եք ասում, ի՞նչ է նշանակում հանձնել եք Տիգրանաշենը, հարցը սահմանազատմամբ պիտի լուծվի
Ինչո՞ւ են իրավապահները խուզարկում Մարտուն Գրիգորյանի տունը
Նիկոլը բանդիտ է․ Երվանդ Բոզոյան
Կհրահրի բախումներ, որ չեղարկի ընտրությունները․ ի՞նչ սցենար է պատրաստում Փաշինյանը

Լրացուցիչ նորություններ

...

Արցախի շուրջ 30 պետական և մասնավոր թանգարաններ ու հավաքածուներ հայտնվել են գnյաբանական uպառնալիքի պայմաններում

«Զոհ աստվածներին». պատահական զբոսանքը Նորվեգիայում հանգեցրել է սենսացիոն գտածոյի

Գիտնականները պարզել են, որ դեպրեսիայի պատճառը կարող է լինել նեանդերտալյան գեները

Գիտնականները բացատրել են «վեցերորդ զգայարանի» երևույթը

Գիտնականները սաթի մեջ հայտնաբերել են անսովոր սարդակերպ, որը թվագրվում է 35 միլիոն տարվա վաղեմությամբ

Գիտնականները պարզել են, որ յուրաքանչյուր մարդու ուղեղը «լարված» է երաժշտության հետ ծննդյան պահից

Գիտնականները պարզել են, որ պղպեղի տերևները կարող են դանդաղեցնել ճարպի նստեցումը

2026-ը կարևոր տարի է 6G և խելացի համակարգերի համար

ՆԱՍԱ-ն պատրաստում է տեխնոլոգիական բազա դեպի Մարս թռիչքների համար

«Մենք գրեթե աղետ ունեցանք»․ NASA-ի ուշացած խոստովանությունը

Գիտնականները զգուշացնում են ֆիթնես հավելվածների հոգեկան առողջության համար ռիսկերի մասին

Գիտնականները պարզել են, թե ինչպիսի քայլվածք է «բացահայտում» ինքնավստահ տղամարդուն

Գիտնականները հարաբերություններում հոգեոպաթիայի թաքնված նշան են հայտնաբերել

Գիտնականները գտել են շագանակագեղձի քաղցկեղի գեները «անջատելու» միջոց

Հայտնաբերվել են տարեցների շարժունակության համար վտանգավոր ապրանքներ

Գիտնականները զգուշացնում են վեյփինգի մահացու վտանգի մասին

Շիմպանզեները, ինչպես պարզվել է, ցուցաբերում են ռացիոնալ մտածողության նշաններ

Գիտնականներն առաջին անգամ ստեղծել են բյուրեղներ, որոնք հակասում են ֆիզիկայի օրենքներին

Գիտնականները զգուշացրել են էլեկտրական սկուտերների բարձր վտանգների մասին երեխաների համար

Հայտնաբերվել է ուղեղի վնասվածքը ախտանիշների ի հայտ գալուց առաջ հայտնաբերելու միջոց