Շվեյցարիան, հետևելով Եվրամիությանը, պատժամիջոցներ է կիրառել հինգ ֆիզիկական և չորս իրավաբանական անձանց, ինչպես նաև Ռուսաստանից ժամանած մոտ 40 նավերի նկատմամբ, հայտարարել է Շվեյցարիայի կառավարությունը։
«2026 թվականի հունվարի 12-ին Էկոնոմիկայի նախարարությունը փոփոխություններ կատարեց որոշման 8-րդ, 14-րդ, 15բ-րդ և 33-րդ հավելվածներում։ Արդյունքում, հավելվածներին ավելացվեցին հինգ ֆիզիկական և չորս իրավաբանական անձինք, ինչպես նաև 41 նավ», – ասվում է հայտարարության մեջ։
Որոշումն ուժի մեջ կմտնի հունվարի 13-ին, տեղական ժամանակով ժամը 23:00-ին:








