Euromedia24–ի տեղեկություններով՝ հայտնաբերվել է 2025 թվականի դեկտեմբերի 11–ից համայնքային ոստիկանության Քանաքեռ-Զեյթունի բաժնի կողմից որպես անհետ կորած որոնվող 18-ամյա Միխայել Դոլգովի մարմինը։
ՀՀ Քննչական կոմիտեից Euromedia24–ի հետ զրույցում հաստատեցին տեղեկությունը․
«Դեպքի առթիվ նախաձեռնվել է քրեական վարույթ՝ Քրեական օրենսգրքի 162-րդ հոդվածի 1-ին մասով (ինքնասպանության հասցնելը)։ Նշանակվել է դիակի դատաբժշկական փորձաքննություն։ Կատարվում է նախաքննություն»,– հայտնեցին ՀՀ ՔԿ–ից։








