Իրանահայ երգիչ Անդին աջակցություն է հայտնել Իրանում ցույցերի մասնակիցներին։ Նա Ֆեյսբուքի իր էջում լուսանկար է հրապարակել՝ «Իրանը» գրկած և կից գրել․
«Համերաշխությունս եմ հայտնում Իրանի քաջարի ժողովրդին»։
Հիշեցնենք` Իրանում բողոքի զանգվածային ակցիաներ են անցկացվում դեկտեմբերի 28-ից։ Դժգոհության հիմնական պատճառները փոխարժեքի տատանումներն են ու գների բարձրացումը։ Սակայն ավելի ուշ Իրանի մի շարք քաղաքներում բողոքի ակցիաները վերաճել են ոստիկանության հետ բախումների, իսկ կարգախոսները ստացել քաղաքական բնույթ՝ ընդդեմ Իրանում առկա քաղաքական կարգի:








