Euromedia24 on Play Store Euromedia24 on App Sore
BNB

$870.47

BTC

$113082

ADA

$0.868816

ETH

$4608.63

SOL

$213.76

31 °

Yerevan

20 °

Moscow

45 °

Dubai

20 °

London

26 °

Beijing

23 °

Brussels

16 °

Rome

23 °

Madrid

BNB

$870.47

BTC

$113082

ADA

$0.868816

ETH

$4608.63

SOL

$213.76

31 °

Yerevan

20 °

Moscow

45 °

Dubai

20 °

London

26 °

Beijing

23 °

Brussels

16 °

Rome

23 °

Madrid

Եվրոպական երկրները քննարկում են Գրենլանդիայում ՆԱՏՕ-ի զորքերի տեղակայման հարցը


Մեծ Բրիտանիայի կառավարությունը բանակցություններ է վարում եվրոպացի դաշնակիցների հետ Գրենլանդիայում ՆԱՏՕ-ի զորքերի հնարավոր տեղակայման վերաբերյալ՝ հույս ունենալով, որ դա կհամոզի ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփին հրաժարվել կղզու անեքսիայի գաղափարից։«Արմենպրես»-ի հաղորդմամբ` այս մասին գրում է The Telegraph-ը։Ըստ լրատվամիջոցի՝ այս գաղափարը քննարկվել է հունվարի 8-ին Բրյուսելում ՆԱՏՕ-ի դաշնակիցների հանդիպման ժամանակ։ Հանդիպման մասնակիցները եվրոպական դաշնակիցների հրամանատարությանը հանձնարարել են քննարկել, թե ինչ միջոցներ կարելի է ձեռնարկել Արկտիկայի անվտանգությունն ապահովելու համար։

Ըստ The Telegraph-ի աղբյուրների՝ հնարավոր գործողությունը գտնվում է նախնական պլանավորման փուլում։ Այն կարող է ներառել զորքերի լիարժեք տեղակայում՝ Գրենլանդիան Ռուսաստանի և Չինաստանի սպառնալիքներից պաշտպանելու համար, ինչպես նաև սահմանափակ ժամանակով զորավարժությունների, հետախուզական տվյալների փոխանակման, ռազմական կարողությունների զարգացման և պաշտպանական ծախսերի վերաբաշխման համադրություն։Ցանկացած գործողություն, հավանաբար, կիրականացվի ՆԱՏՕ-ի հովանու ներքո և կլինի առանձին Բալթյան երկրներում և Լեհաստանում գործող առաքելություններից։Ըստ The Telegraph-ի աղբյուրների՝ Մեծ Բրիտանիայի վարչապետ Քիր Սթարմերը «չափազանց լուրջ» է վերաբերվում Արկտիկայում Ռուսաստանի և Չինաստանի սպառնալիքին և համաձայն է, որ անհրաժեշտ են գործողություններ։

Աղբյուրները նաև հայտնում են, որ բրիտանական զինված ուժերը արդեն պատրաստվում են ավելի ակտիվ դեր ստանձնել տարածաշրջանի անվտանգության ապահովման գործում։Ավելին, The Telegraph-ը տեղեկացել է, որ Եվրամիությունը մշակում է ամերիկյան ընկերությունների դեմ պատժամիջոցների ծրագրեր, եթե Թրամփը մերժի ՆԱՏՕ-ի ուժեր տեղակայելու առաջարկը։ Meta-ն, Google-ը, Microsoft-ը և X-ը, ինչպես նաև ամերիկյան բանկերն ու ֆինանսական ընկերությունները կարող են բախվել Եվրոպայում իրենց գործունեության սահմանափակումների։Ավելի վաղ՝ ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը հայտարարել է, որ Միացյալ Նահանգները պետք է տիրապետի Գրենլանդիային, որպեսզի ապագայում Ռուսաստանը կամ Չինաստանը չգրավեն ռազմավարական կարևոր և ռեսուրսներով հարուստ այդ տարածքը։ 

Լրահոս

Թեհրանը չի զիջում․ հարստացված ուրանը կմնա Իրանի տարածքում
Միացյալ Նահանգները հետաքննում է Իրանի հնարավոր կապը նավերի դեմ կիբեռհարձակումների հետ
Չինաստանն ու Ուզբեկստանը խորացնում են միջուկային էներգետիկ համագործակցությունը
Զելենսկին հաստատել է ռուսական նավին հասցված հարվածը․ Նորվեգիան դիմել է Կիևին
Մերցը հայտարարել է, որ Եվրոպան պատրաստ է բանակցել Ռուսաստանի հետ
Ուկրաինայի ԶՈւ հարվածների հետևանքով մեկ շաբաթում Ռուսաստանի 65 բնակիչ է զոհվել. Միրոշնիկ
Զանգվածային արտաքսում Ռուսաստանից. տասնյակ հազարավոր միգրանտներ են վտարվել
Վրաստանից զանգվածային արտաքսումները շարունակվում են․ նրանց թվում են նաև ՀՀ-ի քաղաքացիներ
Թուրքիայում կործանվել է AS-532 ռազմական ուղղաթիռը
Ստամբուլի արվարձանում մեկ օր շարունակ առյուծ էին որոնում, սակայն իշխանությունները հայտնել են, որ այն գոյություն չունի
Վանաձորում այսօր վրшերթի ենթարկված 8–ամյա երեխայի վիճակը ծայրահեղ ծանր է
ՆԳՆ ոստիկանները ավազակության մեղադրանքով հետախուզվողի են հայտնաբերել (տեսանյութ)
Կարևոր
Ընդդիմությունն առաջնորդվում է նոր քաղաքական փիլիսոփայությամբ․ քաղաքական մեկնաբանի դիտարկումը
Մոսկվայում կայացել է Օվերչուկի և Գրիգորյանի աշխատանքային հանդիպումը
Չինաստանը պատրաստվում է մինչև 2030 թվականը մարդ ուղարկել Լուսին
Սրբուհի Գալյանը չլիներ, հիմա նախարարը Արփի Դավոյանը կլիներ, կներկայացներ Սահամանդրության նախագիծը
Վերսալի պալատ․ թագավորական իշխանության բեմահարթակը
Վանաձորում 55-ամյա վարորդը «Opel Zafira»-ով վրաերթի է ենթարկել 8-ամյա երեխայի
Կարևոր
Հրապարակվել է քոլեջների մանկավարժական աշխատողների ատեստավորման ժամանակացույցը
Կարևոր
Ռուսաստանը որևէ լրացուցիչ արժեք չի տեսնում հակամшրտության կարգավորման բանակցություններում եվրոպացիների մասնակցությունից. Պեսկով

Լրացուցիչ նորություններ

...

Թեհրանը չի զիջում․ հարստացված ուրանը կմնա Իրանի տարածքում

Միացյալ Նահանգները հետաքննում է Իրանի հնարավոր կապը նավերի դեմ կիբեռհարձակումների հետ

Չինաստանն ու Ուզբեկստանը խորացնում են միջուկային էներգետիկ համագործակցությունը

Զելենսկին հաստատել է ռուսական նավին հասցված հարվածը․ Նորվեգիան դիմել է Կիևին

Մերցը հայտարարել է, որ Եվրոպան պատրաստ է բանակցել Ռուսաստանի հետ

Ուկրաինայի ԶՈւ հարվածների հետևանքով մեկ շաբաթում Ռուսաստանի 65 բնակիչ է զոհվել. Միրոշնիկ

Զանգվածային արտաքսում Ռուսաստանից. տասնյակ հազարավոր միգրանտներ են վտարվել

Վրաստանից զանգվածային արտաքսումները շարունակվում են․ նրանց թվում են նաև ՀՀ-ի քաղաքացիներ

Թուրքիայում կործանվել է AS-532 ռազմական ուղղաթիռը

Ստամբուլի արվարձանում մեկ օր շարունակ առյուծ էին որոնում, սակայն իշխանությունները հայտնել են, որ այն գոյություն չունի

Ռուսաստանը որևէ լրացուցիչ արժեք չի տեսնում հակամшրտության կարգավորման բանակցություններում եվրոպացիների մասնակցությունից. Պեսկով

ՌԴ-ն Վրաստանի և ՀՀ-ի հետ կապող Վրաստանի ռազմավիրական ճանապարհը փակ է ծանրաքաշ բեռնատարների համար

Պայթյուններ, աղետներ, անհավանական միջադեպեր․ աղմկահարույց կադրեր աշխարհից

Կալիֆոռնիայում ուղղաթիռը բախվել է բլրին․ երկու մարդ զոհվել է

Կատարի վարչապետը զգուշացրել է, որ Մերձավոր Արևելքը չի կարող թույլ տալ ԱՄՆ-ի և Իրանի միջև լարվածության հերթական սրում

Բրազիլիայի նախկին նախագահի մոտ երկկողմանի թոքաբորբ է ախտորոշվել

Կանադայում 1,8 միլիոնից ավելի մարդ ամեն օր կանեփ է օգտագործում

Դանիան առաջարկում է դպրոցներում արգելել հեռախոսները՝ նաև դասամիջոցներին

Մակրոնը 350 միլիոն եվրո է հատկացնում քաղաքացիական ավիացիայի հետազոտություններին

Էբոլայի բռնկումը Կոնգոյում․ Բունիայի գերեզմանատները հուշում են ավելի մեծ կորուստների մասին