Euromedia24 on Play Store Euromedia24 on App Sore
BNB

$870.47

BTC

$113082

ADA

$0.868816

ETH

$4608.63

SOL

$213.76

31 °

Yerevan

20 °

Moscow

45 °

Dubai

20 °

London

26 °

Beijing

23 °

Brussels

16 °

Rome

23 °

Madrid

BNB

$870.47

BTC

$113082

ADA

$0.868816

ETH

$4608.63

SOL

$213.76

31 °

Yerevan

20 °

Moscow

45 °

Dubai

20 °

London

26 °

Beijing

23 °

Brussels

16 °

Rome

23 °

Madrid

Տասնյակ նոր հոգեւորականներ իրենց աջակցությունն են հայտնել Գարեգին Երկրորդին


Գիշերվա ընթացքում տասնյակ նոր հոգեւորականներ են իրենց անվերապահ աջակցությունը հայտնել Ամենայն Հայոց Կաթողիկոս Գարեգին Երկրորդին եւ Մայր Աթոռին։Նրանցից մի քանիսի հայտարարությունները ներկայացնում ենք ստորեւ.

«Մնամ հարազատ որդին Մայր Աթոռ Սուրբ Էջմիածնի և Իր Գահակալ Ազգընտիր Ն.Ս.Օ.Տ.Տ Գարեգին Բ Ամենայն Հայոց Կաթողիկոսի». Տեր Տաճատ քահանա Բարսեղյան«Անկախ ամեն ինչից, իրավիճակից ու հանգամանքից, կրկին ու կրկին իմ հավատարմությունն ու նվիրվածությունը, սերն ու գորովանքն եմ արտահայտում առ Սրբություն Սրբոց Մայր Աթոռ Սուրբ Էջմիածինը, Հայ Առաքելական Եկեղեցու բոլոր սրբությունները, նրա կանոններն ու օրենքները, առ ազգընտիր Ն.Ս.Օ.Տ.Տ Գարեգին Բ Ամենայն Հայոց Հայրապետը... Ուխտում եմ` շարունակել մնալ հավատարիմ ու անսակարկ զինվորը մեր Սուրբ Եկեղեցու` պատվով կրելով ճակատիս վրա դրոշմված քահանայական օծության Սուրբ Մյուռոնը».

Տեր Եփրեմ քահանա Հարությունյան «Ցավում եմ, որ կեղծ օրակարգերի թելադրմամբ խառնակություն է մտնում եկեղեցի հատկապես մեր եղբայրների անխոհեմ ընթացքի միջոցով եւ խաղաղությունը խաթարվում է մեր հավատացյալների մոտ եւ դառնում ենք ծաղրի առիթ մեր չկամների դիմաց…Ես ամաչում եմ իմ եւ ձեզ համար եւ ցավում Հայրապետի համար, չեմ ցանկանա ձեզ, որ նման զավակ ունենաք…». Տեր Սեւակ քահանա Սարիբեկյան«Խոր ցավով և մտահոգությամբ եմ արձանագրում այն պառակտող, Եկեղեցին ներսից բաժանող և մեր սրբազան կառույցը կործանման տանող գործընթացները, որոնք այսօր խաթարում են Հայ Առաքելական Սուրբ Եկեղեցու միասնությունը։

Այդ երևույթները հակասում են մեր Եկեղեցու դարավոր կանոնական կարգին, հոգևոր ավանդությանը և ազգային ինքնությանը։Հայ Եկեղեցին եղել է, կա և պիտի մնա մեր ժողովրդի հոգևոր մայրն ու միասնության առանցքը։

Ցանկացած փորձ՝ խարխլելու նրա միասնականությունը, վտանգ է ոչ միայն Եկեղեցու, այլև ամբողջ ազգի հոգևոր ու ազգային գոյությանը։Արդ, խնդրում եմ ուխտապահ հոգևորական եղբայրներիս և հավատացյալ հայորդիներին՝ պահպանել սթափություն, հավատարմություն և միաբանություն, կանգնել Մայր Եկեղեցու և Վեհափառ Հայրապետի կողքին՝ հանուն ճշմարտության, խաղաղության և մեր ժողովրդի հոգևոր ապագայի». Տեր Վարդ քահանա Գյոզալյան«Սև ու սպիտակների ակցիան շարունակվում է: Սիրելի՛ քահանա եղբայրներ, մի՛ տրվեք գայթակղությանը». Տեր Մարկոս քահանա Մանգասարյան«Երբեք չէի մտածի, նույնիսկ ամենավատ երազի մեջ տեսնելու այն, ինչ այսօր կատարվում է մեր շուրջը, և որ ես իմ որդիական անվերապահ հավատարմությունն պետք է հայտնեմ Աստվածօրհնյալ և Առաքելահաստատ իմ Եկեղեցուս, և Եկեղեցու Աստվածատուր և Ազգընտիր Գահակալին, որը պետք է լիներ, և կա իմ ծառայության մասը». Տիրայր ավագ քահանա Գըլըճյան«Ձերդ Սրբության կյանքն ու հայրապետական ծառայությունը վկայություն են այն անսահման շնորհի, որի միջոցով Աստված մշտապես ընտրում է արժանավոր Հայրապետներ՝ առաջնորդելու իր հոտը դեպի խաղաղ նավահանգիստ». Տ. Գրիգոր աբեղա Մինասյան«Մերժում եմ Եկեղեցու ներքին կյանքին ուղղված որևէ ոտնձգություն և հայտարարում, որ իմ ծառայությունն ու հնազանդությունը բացառապես վերապահված են Մայր Աթոռ Սուրբ Էջմիածնին և Վեհափառ Հայրապետին։

Մնում եմ կանգուն ու անսասան Հայ Եկեղեցու դավանանքի, սրբազան ավանդության և կանոնական կարգի պաշտպանության մեջ՝ ի հեճուկս չար ուժերի». Արարատ քահանա ՊողոսյանԲացի Հայաստանում ծառայություն իրականացնող հոգեւորականներից, Գարեգին Երկրորդին իրենց աջակցությունն են հայտնել նաեւ Կենտրոնական Եվրոպայի և Սկանդինավյան երկրների Հայրապետական Պատվիրակությունից։«Մենք` ներքոստորոգրյալներս, որդիական հավատարմությամբ հայտնում ենք մեր անսասան նվիրվածությունը Մայր Աթոռ Սուրբ Էջմիածնին և նրա գահակալին՝ ազգիս Վեհափառ Հայրապետին` Ն.Ս.Օ.Տ.Տ. Գարեգին Բ Ամենայն Հայոց Կաթողիկոսին։Սուրբ Ծննդյան այս լուսավոր օրերին աղոթում ենք, որ մեր Տեր Հիսուս Քրիստոսի խաղաղությունն ու սերը պահպանեն մեր Սուրբ Եկեղեցու միասնությունը և հեռու պահեն բոլորին պառակտումներից։

Թող Քրիստոսի Ծննդյան լույսը առաջնորդի մեզ դեպի հավատք, խոնարհություն և եղբայրասիրություն։Քրիստոս ծնաւ եւ յայտնեցաւ։

Տեր Բարսեղ վարդապետ Փիլավչյան Տեր Ոսկան աբեղա Ոսկանյան Տեր Մկրտիչ քահանա Գրիգորյան Տեր Անդրեաս քահանա Իսախանյան Տեր Ստեփանոս քահանա Հովհաննիսյան Տեր Վաղարշ քահանա Իսախանյան»։

Լրահոս

Ոստիկանները «Լևոն արքա» անունով բլոգերին տեղափոխել են ոստիկանության բաժին
Թրամփի վարչակազմն Իրանին հարվածելու ծրագրեր է քննարկել․ Wall Street Journal
ՀՀ տարածքում կան փակ ավտոճանապարհներ
Կարևոր
Դադիվանքի նախկին վանահայր Տեր Հովհաննեսն իր աջակցությունն է հայտնել Վեհափառին
Կաթողիկոսը սառնասիրտ է գործում․ լուծում տվողը հասարակությունն է․Րաֆֆի Ասլանյան (տեսանյութ)
Հայաստանի մի շարք հասցեներում էլեկտրաէներգիայի անջատումներ կլինեն
Եղվարդում «ԶԻԼ»-ը կողաշրջված հայտնվել է երթևեկելի գոտուց դուրս
Ատենապետներն իրենց որդիական անվերապահ հավատարմությունն են հայտնում Վեհափառ Հայրապետին
Փաշինյանն իրեն Մեսսիայի տեղն է դրել․ նոր աղանդավորական եկեղեցի է ուզում ստեղծել․ Իսագուլյան (տեսանյութ)
Կենդանակերպի չորս նշաններ, որոնք հունվարին տպավորիչ հաջողություններ կունենան. աստղերը խոստանում են բազմաթիվ հնարավորություններ
Քրդերը պնդում են, որ Հալեպում սիրիական բանակին աջակցում են թուրքական անօդաչու թռչող սարքերը
Պակիստանի և ԱՄՆ-ի զինված ուժերը համատեղ հակաահաբեկչական վարժանքներ են սկսել
Քանի՞ անձ է ձերբակալվել uպանություն և uպանության փորձ կատարելու դեպքի առթիվ
Ու՞մ որոշումն է ընդունելի` Վեհափառի, թե՞ Փաշինյանի. Թրամփը ներում չի շնորհի Նիկոլաս Մադուրոյին (տեսանյութ)
Անի Ամիրաղյանը ITF W35 մրցաշարի 1/8 եզրափակչում է
Կոտայքի մարզում «Hyundai»-ն դուրս է եկել հանդիպակաց երթևեկելի գոտի, բախվել ձնակույտին և հայտնվել դաշտում
Մի կողմում հավատարմությունն է, մյուս կողմում՝ քաոս. սթա’փ եղեք. Տեր Փառեն (տեսանյութ)
ՈՒՂԻՂ. Antifake.am-ի թիմի ակցիան` Ազատության հրապարակում
Եվրոպայի մեծ մասը գտնվում է «Օրեշնիկ»-ի հասանելիության գոտում (տեսանյութ)
«Ես ուզում եմ տեսնել որդուս հարսանիքը»․գերության մեջ գտնվող Վիգեն Էուլջեքյանը կնոջը նամակ է ուղարկել (տեսանյութ)

Լրացուցիչ նորություններ

...

Ոստիկանները «Լևոն արքա» անունով բլոգերին տեղափոխել են ոստիկանության բաժին

ՀՀ տարածքում կան փակ ավտոճանապարհներ

Հայաստանի մի շարք հասցեներում էլեկտրաէներգիայի անջատումներ կլինեն

Ատենապետներն իրենց որդիական անվերապահ հավատարմությունն են հայտնում Վեհափառ Հայրապետին

Ու՞մ որոշումն է ընդունելի` Վեհափառի, թե՞ Փաշինյանի. Թրամփը ներում չի շնորհի Նիկոլաս Մադուրոյին (տեսանյութ)

«Ես ուզում եմ տեսնել որդուս հարսանիքը»․գերության մեջ գտնվող Վիգեն Էուլջեքյանը կնոջը նամակ է ուղարկել (տեսանյութ)

Ոստիկանության զգուշացումը․ Առցանց «վճարվող առաջադրանքները» կարող են պարունակել լուրջ ռիսկեր

16 քահանաներ միացել են Փաշինյանի «բարենորոգման» ծրագրին․ սպասվում են պաշտոնանկություններ (տեսանյութ)

Ճակտագրական ծանր օրերին Տաթևի վանահայր Հայր Միքայելը հրաժարվում է իր դիրքորոշումը հայտնել

Ավելի քան 100 հոգեւորական իր անվերապահ հավատարմությունն է հայտնել Գարեգին Երկրորդին

Տղե՛րք, Ձեր արածից ո՛չ թե կանացի, այլ լաչառ ու բամբասկոտ կնկա հետաքրքրության հոտ է գալիս. Տեր Հովել Օհանյան

Բեմականացված պատարագ՝ վարչական ռեսուրսով. Փաշինյանը կիրակի Թալին կգնա

Իմացանք, թե ո՛ր քահանաների գինն է 5 միլիոն դրամ, և ո՛ր Քահանաներն են, որ հոգին չեն վաճառում. Ռուբեն Մելիքյան

Ի՞նչ իրավիճակ է այս պահին Մայր Աթոռում․ թեժ քննարկումներ են գնում

Ամանորյա իր պատգամի մեջ Կաթողիկոսը հստակ ուղերձներ հղեց. պետք է վերստին ունկնդրել, վերընթերցել. Տեր Վահրամ քահանա Մելիքյան

Ի՞նչ եղանակ է սպասվում հունվարի 10-ից 14-ին

«Դեմ ենք այս կործանարար գործընթացին»․ քահանաները շարունակում են իրենց հավատարմությունը հայտնել Վեհափառին

Ո՞ր դեպքում կարիք կլինի ամրագրել նոր հանդիպում՝ վիզայի դիմումին ընթացք տալու համար

Քահանաները շարունակում են իրենց որդիական անվերապահ հավատարմությունը հայտնել Վեհափառին

Քահանաներն իրենջ աջակցությունն են հայտնում Վեհափառ Հայրապետին