Euromedia24 on Play Store Euromedia24 on App Sore
BNB

$870.47

BTC

$113082

ADA

$0.868816

ETH

$4608.63

SOL

$213.76

31 °

Yerevan

20 °

Moscow

45 °

Dubai

20 °

London

26 °

Beijing

23 °

Brussels

16 °

Rome

23 °

Madrid

BNB

$870.47

BTC

$113082

ADA

$0.868816

ETH

$4608.63

SOL

$213.76

31 °

Yerevan

20 °

Moscow

45 °

Dubai

20 °

London

26 °

Beijing

23 °

Brussels

16 °

Rome

23 °

Madrid

Ի՞նչը դրական ազդեցություն կունենա սպառողներին վաճառվող բնական գազի սակագների վրա. նախագիծ. «Փաստ»

«Փաստ» օրաթերթը գրում է.

Հանրային ծառայությունները կարգավորող հանձնաժողովն առաջարկում է փոփոխություններ կատարել իր իսկ՝ 2023 թ. փետրվարի 1-ի N 32-Ն որոշման մեջ:

Այդ որոշմամբ հաստատված գազամատակարարման համակարգում կարգավորվող սակագների հաշվարկման մեթոդիկայով գազամատակարարման համակարգի ընկերությունների նկատմամբ նախատեսվել է խթանիչ սակագնային քաղաքականություն՝ նպատակ ունենալով համակարգում ապահովել անհրաժեշտ ներդրումներ և շահագործման ու պահպանման ծախսերի օպտիմալացում։

Մեթոդիկայով 2020 թ.-ից սկսած գազամատակարարման համակարգի ընկերությունների համար ամրագրված է 10-ամյա ժամանակահատված, որը բաժանված է 2 հնգամյա ժամանակահատվածների։

Հնգամյա ժամանակահատվածի ընթացքում տարեկան կտրվածքով չեն վերանայվում ընկերության շահագործման և պահպանման ծախսերը (միայն նյութական և նորոգման ծախսերը ենթարկվում են սղաճով ճշգրտման), կորուստների թույլատրելի մեծությունը, որոնք յուրաքաչյուր ժամանակահատվածի ավարտին պետք է բարելավվեն՝ առնվազն հասնելով սահմանված թիրախային ցուցանիշներին։

Այս մոտեցումը հնարավորություն է, որպեսզի ընկերությունները խթանիչ կարգավորման ժամանակահատվածում հնարավորինս արագ հասնեն ծախսերի օպտիմալացման և կորուստների կրճատման՝ այդ ընթացքում ստանալով լրացուցիչ օգուտներ, իսկ կարգավորման ժամանակահատվածի ավարտին հաջորդող տարվա սակագներում արդեն իսկ հաշվի կառնվեն բարելավված ցուցանիշները՝ դրական ազդեցություն ունենալով սպառողներին վաճառվող բնական գազի սակագների վրա:

Ըստ հանձնաժողովի, շահագործման և պահպանման ծախսերի «Նորոգման և նյութական ծախսեր» ծախսային հոդվածում զգալի մաս են կազմում նյութական ծախսերը:

«Գազպրոմ Արմենիան» գազամատակարարման համակարգում նորոգման աշխատանքներն իրականացնում է ինչպես ընթացիկ շահագործման և պահպանման ծախսերի, այնպես էլ ներդրումային ծրագրերի շրջանակում՝ վերջինիս պարագայում դրանց փոխհատուցումը ստանալով սակագներում մաշվածության և շահույթի ներառման միջոցով։

Ուստի մեթոդիկայի 13-րդ կետի 4-րդ ենթակետով ամրագրվել է, որ սակագնի հաշվարկներում նախատեսված նորոգման և նյութական ծախսերը ենթակա են պարտադիր կատարման 90 տոկոսի չափով (հաշվի առնելով 1-ին հնգամյա ժամանակահատվածի ավարտին նախատեսված խնայողությունը), որը չապահովելու դեպքում սակագնով ստացված և չծախսված գումարները գործող մեթոդիկայի համաձայն դիտարկվում են որպես ներդրումների ֆինանսավորման աղբյուր։

Արդյունքում ստեղծվել է այնպիսի իրավիճակ, երբ գազամատակարար ընկերությունը, հնարավորություն ունենալով ծախսերի կրճատման վերջնական թիրախին հասնել ավելի կարճ ժամկետում, պարտադիր կատարման 90 տոկոս շեմով պայմանավորված այդ խթանը չի ունենում։

Միևնույն ժամանակ, խթանիչ կարգավորման 2-րդ հնգամյա ժամանակահատվածի ավարտին մեթոդիկայով ամրագրված է նորոգման և նյութական ծախսերի՝ 1-ին հնգամյա ժամանակահատվածի արդյունքներով կրճատված մեծության նկատմամբ ևս 10 տոկոսով կրճատում, ինչի արդյունքում սկզբնական տարվա նկատմամբ ընդհանուր կրճատումը կկազմի 19 տոկոս:

Արդյունքում անհրաժեշտություն է առաջացել վերանայել «Նորոգման և նյութական ծախսեր» ծախսային հոդվածով նախատեսված ծախսերի պարտադիր կատարման ենթակա նվազագույն շեմը և այն 90 տոկոսի փոխարեն ամրագրել 81 տոկոս։

Մեթոդիկայի 15-րդ կետով ամրագրվել է, որ 1-ին և 2-րդ հնգամյա ժամանակահատվածներում գազամատակարարման համակարգում ներդրումները կկազմեն մինչև 195 մլրդ դրամ, այդ թվում՝ 1-ին հնգամյա ժամկետում՝ մինչև 80 մլրդ դրամ։

Սակայն գազամատակարարման համակարգի կարիքներից ելնելով, որոշակի փոփոխություններ են իրականացվել հանձնաժողովի հետ համաձայնեցված ներդրումային ծրագրերում, որի արդյունքում 1-ին հնգամյա ժամկետում կկատարվեն ավելի շատ ներդրումներ:

Լրահոս

Սահակաշվիլին 2008 թվականի պատերազմը անվանել է Ռուսաստանի «աղետալի պարտություն»
Ուկրաինային նոր նախագահ է պետք․ Թրամփ
Մահապատժից ողջ մնացած ամերիկուհին վերադարձվել է բանտ
Երկրի վրա մագնիսական փոթորիկ է սկսվել
Հայտնի է կանանց Հայաստանի ազգային հավաքականի մեկնարկային կազմն Ինդոնեզիայի դեմ խաղում
Ֆրանսիան հետաքննում է Thales-ի հնարավոր կոռուպցիոն գործարքները Ադրբեջանում
800-900 մլն դրամ է հատկացվել Երևանի տոնի միջոցառումներին․ նոր փոփոխություններ են սպասվում Երևանում
Փաշինյանից կարելի է սպասել ամենինչ, իսկ Եկեղեցու դեմ արշավը չունի որևէ հասարակական շահ․ Խուդոյան
Իրանը ԱՊՀ-ին համագործակցության նոր ձևաչափ է առաջարկում. Փեզեշքիան
Երկրաշարժից հետո Պանամայում գրանցվել է գրեթե 25 հետցնցում
800-900 մլն դրամ է հատկացվել Երևանի տոնի միջոցառումներին․ նոր փոփոխություններ են սպասվում Երևանում
Պակիստանը հրամայել է վտարել բոլոր աֆղան բժիշկներին
Զինծառայողի դի` հրազենային վնասվածքով․ Պուտինը Թրամփին է փոխանցել Իրանի դիրքորոշումը
Կիևում հրթիռի հարվածից վնասվել է ադրբեջանական ռեստորան
Հունգարիայում գրանցվել է վերջին 126 տարվա ամենաչոր ամառը
Ֆրանսիան հետաքննում է Thales-ի հնարավոր կոռուպցիոն գործարքները Ադրբեջանում
CBC. ՆԱՏՕ-ն ամրապնդում է Բալթյան երկրներում օդային պաշտպանությունը
Պուտինը Թրամփին է փոխանցել հակամարտության կարգավորման իրանական կողմի տեսլականը
Ամուլսարի ոսկին․ հանքն աշխատում է, հարցերը մնում են անպատասխան
Նյու Դելիում անվտանգության միջոցառումները խստացվել են երիտասարդների բողոքի ցույցերի պատճառով

Լրացուցիչ նորություններ

...

800-900 մլն դրամ է հատկացվել Երևանի տոնի միջոցառումներին․ նոր փոփոխություններ են սպասվում Երևանում

Երկրաշարժից հետո Պանամայում գրանցվել է գրեթե 25 հետցնցում

Պակիստանը հրամայել է վտարել բոլոր աֆղան բժիշկներին

Զինծառայողի դի` հրազենային վնասվածքով․ Պուտինը Թրամփին է փոխանցել Իրանի դիրքորոշումը

Հայաստանը 240 մլն դոլար նոր վարկ կվերցնի. ԱԺ-ում արցախցիների հետ հանդիպում կկայանա.

«Հրապարակ». Հայաստանը 240 մլն դոլար նոր վարկ կվերցնի

«Հրապարակ». Սյունիքում կրկի՞ն ադրբեջանցիներ

«Հրապարակ». Դեսպանների հետ ակտիվ հանդիպումներ են սկսել

«Հրապարակ». Սրբազանի գործը մտել է փակուղի

Հոկտեմբերի 13-ին ԱԺ-ում արցախցիների հետ հանդիպում կկայանա․ ո՞վ է ընդունելու նրանց․ «Ժողովուրդ»

ՔՊ-ական Արփի Դավոյանը տուն առ տուն քարոզարշավ է անում Ստեփանավանում. «Ժողովուրդ»

«Հրապարակ». Կադրային բանկի անակնկալները

Ի՞նչ ունեցվածք ունի Ծառուկյանի գործով քննչական վարչության պետ Դավիթ Մանուչարյանը. «Ժողովուրդ»

ՀԷՑ-ի խոշոր վթարի պատճառը հին տրանսֆորմատո՞րն է․ փորձագետները մտահոգված են. «Ժողովուրդ»

Գերմանիան հնարավոր է սահմանափակումներ մտցնի ուղևորությունների վրա՝ Ռուսաստանում ենթադրյալ ժանտախտի բռնկման պատճառով

Փաշինյանը պարգևատրել է Ծառուկյանի գործը քննած վարչության պետին․ ԱԱԾ-ում ուրախ են

«Հրապարակ». Առաջին օրենսդրական նախաձեռնությունը

Կառավարությունը ԱԺ-ում երկուշաբթի արտահերթ նիստ է հրավիրել. ինչ են քննարկելու․ «Ժողովուրդ»

«Իրավունք». Տիրադավերը բացահայտումների շարք են սկսել

Ընդդիմադիր պատգամավորների օգնականները՝ ՔՊ թիրախում. նոր գործընթաց. «Ժողովուրդ»