Euromedia24 on Play Store Euromedia24 on App Sore
BNB

$870.47

BTC

$113082

ADA

$0.868816

ETH

$4608.63

SOL

$213.76

31 °

Yerevan

20 °

Moscow

45 °

Dubai

20 °

London

26 °

Beijing

23 °

Brussels

16 °

Rome

23 °

Madrid

BNB

$870.47

BTC

$113082

ADA

$0.868816

ETH

$4608.63

SOL

$213.76

31 °

Yerevan

20 °

Moscow

45 °

Dubai

20 °

London

26 °

Beijing

23 °

Brussels

16 °

Rome

23 °

Madrid

ԱԱԾ–ն մեր պետության կարևորագույն անկյունաքարերից մեկն է․ Փաշինյան


Վարչապետ Նիկոլ Փաշինյանն այցելել է Ազգային անվտանգության ծառայություն և ներկա գտնվել Ազգային անվտանգության մարմինների աշխատողի օրվան նվիրված միջոցառմանը:


Վարչապետը հանդես է եկել ելույթով, շնորհավորել ներկաներին Ազգային անվտանգության մարմինների աշխատողի օրվա առիթով, շնորհակալություն հայտնել ծառայության համար՝ ի շահ Հայաստանի Հանրապետության և ժողովրդի։ «Պետք է արձանագրեմ, որ Ազգային անվտանգության ծառայությունը մեր պետության կարևորագույն անկյունաքարերից մեկն է և, ըստ էության, այն հենասյուններից մեկը, որն առանցքային նշանակություն ունի Հայաստանի Հանրապետության անվտանգության, սահմանադրական կարգի պահպանության տեսակետից»,-ասել է Նիկոլ Փաշինյանը։


Երկրի ղեկավարի խոսքով, Կառավարությունն այսօր որդեգրել է պետության հարատևության օրակարգը և բոլոր նպատակների, գործողությունների կենտրոնում և առանցքում դրվել է պետությունը՝ Հայաստանի Հանրապետությունը։ «Եվ շատ կարևոր է, որ պետությունը՝ անկախ քաղաքական իշխանության բնույթից և էությունից, ունենա ամուր հենարան, թիկունք։ Սա չափազանց կարևոր է մեր պետության հարատևությունը և զարգացումն ապահովելու համար»,– ընդգծել է վարչապետը։


Խոսելով 2018 թվականից հետո արձանագրված տնտեսական արդյունքների մասին՝ այս հարցում ևս Նիկոլ Փաշինյանը բարձր է գնահատել Ազգային անվտանգության ծառայության աշխատանքը տնտեսական գործունեության անվտանգությունն ապահովելու տեսակետից: Վարչապետն ընդգծել է նաև, որ այսօր Կառավարության նիստում ընդունված Հայաստանի տնտեսական և ինստիտուցիոնալ վերափոխման դոկտրինի տրամաբանությունն ու օրակարգն ընդունելի կլինի ինչպես պետական մյուս մարմինների, այնպես էլ Ազգային անվտանգության ծառայության համար:


Վարչապետը խոսել է Ազգային անվտանգության ծառայության վերլուծական կարողությունների զարգացման մասին, շեշտել, որ ուժային կարողությունների զարգացմանը զուգահեռ կարևոր է նաև վերլուծական կարողությունների զարգացումը՝ որպես կանխարգելող գործիք: Այս համատեքստում, երկրի ղեկավարը նշել է նաև ժամանակակից աշխարհում ահագնացող սպառնալիքների մեծացմանը զուգահեռ ճիշտ մարտավարություններ որդեգրելու կարևորությունը:


«Ես կրկին ուզում եմ շնորհավորել բոլորիդ այս օրվա առիթով, շնորհակալություն հայտնել ծառայությանը՝ ընդհանուր առմամբ և յուրաքանչյուր ծառայողի, նաև շնորհավորել ձեր բոլորի Ամանորը, Սուրբ Ծնունդը, ձեր ընտանիքների անդամներին, ձեր հարազատներին, ձեր բարեկամներին, հաջողություն մաղթել հետագա ծառայության ընթացքում, կրկին իմ գոհունակությունն արտահայտել այն փաստի առիթով, որ հիմա արդեն համոզված եմ ասում, որ բոլոր ամենաբարդ իրավիճակներում Ազգային անվտանգության ծառայությունը միշտ եղել է իր տեղում, միշտ եղել է իր պարտականությունների շրջանակում և հասցեագրել է բոլոր այն խնդիրները, որոնք պետք է հասցեագրեր: Իհարկե, իրավիճակները տարբեր են եղել, բարդ են եղել, երբեմն նույնիսկ անհաղթահարելի են թվացել, բայց այն, որ մենք բոլոր այդ խնդիրները հաղթահարել ենք, դրանում ամենևին էլ երկրորդական չէ և չէր կարող երկրորդական լինել Ազգային անվտանգության ծառայության դերը»,- ամփոփել է վարչապետը: Ազգային անվտանգության մարմինների աշխատողի օրվա առիթով, Նիկոլ Փաշինյանը ԱԱԾ աշխատակիցներին պարգևատրել է հուշամեդալներով և պատվոգրերով:

Լրահոս

Հայտնաբերվել են տարեցների շարժունակության համար վտանգավոր ապրանքներ
Մահացել է «Կնքահայրը» և «Ապոկալիպսիս Հիմա» ֆիլմերի աստղ Ռոբերտ Դյուվալը
Հայտնի է Ձմեռային Օլիմպիական խաղերում Հարություն Հարությունյանի արդյունքը
Կենդանակերպի երեք նշաններ, որոնք փետրվարի 16-ից 22-ը կունենան ֆինանսական հաջողություն
Թալինի բենզալցակայաններից մեկում բռնկված հրդեհը մարվել է. Մանրամասներ
«Ես անվերապահորեն վստահում եմ Լևոն Բաղդասարյանին»․ Վարդան Ղուկասյանն ուղերձ է հղել (տեսանյութ)
Քանի աշխատավարձ չեն բարձրացնում, բժիշկների ու բուժքույրի գրպանը գաղտնի փող են դնելու․ Տիգրան Խաչատրյան
Փետրվարի 17-ին ժամանակավորապես կդադարեցվի մի շարք հասցեների էլեկտրամատակարարումը
Ակցիա «Ո՛չ «Արևմտյան Ադրբեջանին»»․ «Ժողովրդավարական այլընտրանք» կուսակցության նախագահ Սուրեն Սուրենյանց
Շիրակում կաթը գյուղացիներից մթերվում է150–160, խանութում վաճառվում է մինչև 900 դրամով. պատգամավոր
Եվրոպան ի վիճակի չէ պաշտպանվել առանց ԱՄՆ-ի․ ՀՀ նախագահը ՍԴ դատավորի թեկնածու կառաջադրի
«Ես գնում եմ իմ երջանկության հետևից, ինձ չփնտրեք, բողոքն էլ հետ վերցրեք». նոր մանրամասներ 15–ամյա աղջկա առևшնգման դեպքից
Կաթողիկոսը օրհնել է իրեն հարցաքննած քննիչին ու նրա ընտանիքին․ մանրամասներ (տեսանյութ)
Պայթյուն է տեղի ունեցել Թալինի Երևանյան փողոցում գտնվող բենզալցակայաններից մեկում. ՆԳՆ
1 շաբաթում հայտնաբերվել է 426 ոչ սթափ վարորդ (տեսանյութ)
Իսրայելի օրթոդոքս հրեաները հրաժարվում են ծառայել բանակում
ՀՀ իշխանությունը գերիներին դիտարկում է որպես կեղտոտ քաղաքական առևտրի օբյեկտ. Լարիսա Ալավերդյան (տեսանյութ)
Կարևոր
ԱԺ ընտրություններին ընտրական իրավունք ունի 2 միլիոն 489 հազար 31 քաղաքացի. ԿԸՀ
Ուկրաինան չի կրկնի 2014 թվականի սխալը․Զելենսկի․ՀՀ-Ադրբեջան սահմանազատման հանձնաժողովները կհանդիպեն (տեսանյութ)
Կարևոր
2025 թվականի համար էլեկտրաէներգիայի և բնական գազի սակագները չեն բարձրացրել․ ՀԾԿՀ նախագահ

Լրացուցիչ նորություններ

...

Քանի աշխատավարձ չեն բարձրացնում, բժիշկների ու բուժքույրի գրպանը գաղտնի փող են դնելու․ Տիգրան Խաչատրյան

Կաթողիկոսը օրհնել է իրեն հարցաքննած քննիչին ու նրա ընտանիքին․ մանրամասներ (տեսանյութ)

ՀՀ իշխանությունը գերիներին դիտարկում է որպես կեղտոտ քաղաքական առևտրի օբյեկտ. Լարիսա Ալավերդյան (տեսանյութ)

ԱԺ ընտրություններին ընտրական իրավունք ունի 2 միլիոն 489 հազար 31 քաղաքացի. ԿԸՀ

Մանկապարտեզը հոգեկան առողջության կենտրոնից հանեցինք, կհատկացվի նոր տարածք

Ոչ սահմանված տեղում առեւտրի իրականացման մասով շուրջ 137 արձանագրություն է կազմվել

Ընտրություններ, Եկեղեցու ճգնաժամ և Ալիևի խաղաղության խաղը

Հիմնավոր տեղեկություններ կան. Արթուր Հովհաննիսյանը` Մայր Աթոռը ՀՀ-ից տեղափոխելու հարցի մասին

2025թ-ի ընթացքում X քանակի ընկերություններ ռազմական արտադրանք արտահանելու լիցենզիա են ստացել

ՆԱՏՕ-ի կործանիչները ուսումնական թռիչքներ կիրականացնեն Էստոնիայում

ՈՒՂԻՂ․ ՀՀ բարձր տեխնոլոգիական արդյունաբերության նախարար Մխիթար Հայրապետյանի մամուլի ասուլիսը

ՄԻԵԴ-ը քննության է ընդունել Դավիթ Տոնոյանի փաստաբանի գանգատը

ՔՊ–ն հրապարակեց քվեարկության արդյունքները. հայտնի են հաջողակ 50 անձանց անունները

Ովքեր են առավելագույն ձայն հավաքած 10 թեկնածուները

ՔՊ կուսակցության ընտրացուցակի հաստատման 1-ին փուլի քվեարկության նախնական արդյունքները՝ ժ. 22:00-ի դրությամբ

«Սպասում է վիզայի չեղարկում և արտաքսում»․ ԱՄՆ դեսպանատան նախազգուշացումը

ՀՀ իշխանությունները Մոսկվայի խնդրանքով չեն արտաքսի ՌԴ քաղաքացիներին․ Սիմոնյան

Ի՞նչ է բացահայտել Ալիեւը Մյունխենում․ Արմեն Աշոտյան (տեսանյութ)

«Շատ կտրուկ քայլեր անելը սխալ է»․ Ալեն Սիմոնյանը՝ ռուսական 102-րդ ռազմաբազան ՀՀ-ից հանելու մասին (տեսանյութ)

Կաթողիկոսի բացակայությամբ փոքր-ինչ փոխվում է Եպիսկոպոսաց ժողովի կարգավիճակը․ Նաթան Սրբազան