Ֆրանսիայի տարածաշրջաններից հարյուրավոր ֆերմերներ են տրակտորներով ժամանել Փարիզ, որտեղ բողոքի ակցիա են անցկացնում Հարավամերիկյան ընդհանուր շուկայի (MERCOSUR) հետ Եվրամիության առևտրային համաձայնագրի ստորագրման դեմ:
Ֆերմերները, մասնավորապես, հավաքվել են Հաղթանակի կամարի և Էյֆելյան աշտարակի մոտ: Նրանք նաև դժգոհություն են հայտնում կենդանիների զանգվածային մորթ դեմ՝ խոշոր եղջյուրավոր անասուններին ախտահարող մաշկային հիվանդության պատճառով, այս մասին հայտնոմ է Reuters-ը։
Ֆրանսիայի կառավարությունը Փարիզում անցկացվող ցույցերը համարել է անօրինական և հայտարարել համապատասխան միջոցներ ձեռնարկելու մտադրության մասին: Կառավարությունից հայտնել են, որ մտադիր են ֆերմերների խնդիրները լուծել երկխոսության միջոցով։








