Euromedia24 on Play Store Euromedia24 on App Sore
BNB

$870.47

BTC

$113082

ADA

$0.868816

ETH

$4608.63

SOL

$213.76

31 °

Yerevan

20 °

Moscow

45 °

Dubai

20 °

London

26 °

Beijing

23 °

Brussels

16 °

Rome

23 °

Madrid

BNB

$870.47

BTC

$113082

ADA

$0.868816

ETH

$4608.63

SOL

$213.76

31 °

Yerevan

20 °

Moscow

45 °

Dubai

20 °

London

26 °

Beijing

23 °

Brussels

16 °

Rome

23 °

Madrid

Հայ հոգևորականը կոչված է հավատավոր իր ժողովրդին համախմբելու Եկեղեցու շուրջ․ Հայոց Հայրապետը՝ սարկավագներին

Դեկտեմբերի 25-ին Սուրբ Ստեփանոս Նախավկայի տոնի առիթով Ն.Ս.Օ.Տ.Տ. Գարեգին Երկրորդ Ծայրագույն Պատրիարք և Ամենայն Հայոց Կաթողիկոսն ընդունեց Մայր Աթոռում սպասավորող, Գևորգյան հոգևոր ճեմարանի և նորընծա սարկավագներին՝ ուղեկցությամբ Մայր Աթոռ Սուրբ Էջմիածնի լուսարարապետ Հոգեշնորհ Տ. Անանիա վարդապետ Ծատուրյանի, Մայր Աթոռի «Գարեգին Ա» կրթական կենտրոնի տնօրեն Գերաշնորհ Տ․ Վահան եպիսկոպոս Հովհաննիսյանի և Գևորգյան հոգևոր Ճեմարանի տեսուչ Հոգեշնորհ Տ. Շահե ծայրագույն վարդապետ Անանյանի։


Տերունական աղոթքից հետո սարկավագները Հայոց Հովվապետին ողջունեցին «Ստեփանոս, քաղցրիկ տատրակ» տաղի երգեցողությամբ։ Նորընծա սարկավագների անունից Բարեշնորհ Վռամ սարկավագ Հարությունյանը երախտիքի խոսք ուղղեց Նորին Սրբությանը հայրական սիրո ու հոգածության համար՝ խոստանալով իբրև ապագա հոգևոր սպասավորներ արդարացնելու Հայոց Հայրապետի հույսերը։


Այնուհետև Վահան եպիսկոպոս Հովհաննիսյանը, Նորին Սրբությանը ներկայացրեց նորընծա սարկավագներին՝ հայցելով Հայոց Հայրապետի օրհնությունը։


Վեհափառ Հայրապետը, շնորհավորելով և իր հայրական օրհնությունը փոխանցելով Մայր Աթոռ Սուրբ Էջմիածնում սպասավորող և նորընծա սարկավագներին օրվա խորհրդի առիթով, անդրադարձավ քրիստոնեական Եկեղեցու առաջին նահատակի՝ Սուրբ Ստեփանոսի անձին՝ ընդգծելով, որ յուրաքնչյուր հոգևորական պետք է առաջնորդվի նախասարկավագի նվիրումի ու հանձնառության ոգով։


Նորին Սրբությունը հորդորեց հետևել Եկեղեցու փառքը կերտած մեր սուրբ հայրերի օրինակին, ովքեր ի սեր Աստծո, Եկեղեցու և հայրենիքի, քաջությամբ, ամուր հավատքով ու նախանձախնդրությամբ, նախասարկավագի լուսավոր օրինակով իրենց կյանքը ընծայել են մեր ժողովրդի հոգևոր կյանքի զորացմանը, Եկեղեցու պայծառությանն ու Հայրենիքի շինությանը։


Հայոց Հովվապետը նկատեց, որ բոլոր ժամանակներում Եկեղեցին հանդիպել է տարբեր մարտահրավերների, որոնք հաղթահարվել են նվիրյալ եկեղեցականաց հանձնառու և անսակարկ ծառայութան շնորհիվ։ Այսօր էլ, ժամանակի նոր մարտահրավեներին ընդառաջ, հայ հոգևորականը կոչված է հավատավոր իր ժողովրդին համախմբելու Եկեղեցու շուրջ, ավետարանի քարոզչությամբ առաջնորդելու դեպի խաղաղ հանգրվաններ։


Ամենայն Հայոց Հայրապետը սարկավագաց դասին պատգամեց, որ Սուրբ Ստեփանոսի հավատքը, աստվածսիրությունն ու արիական ոգին օրինակ ունենալով՝ իրենց ծառայությունը բերեն Քրիստոսի Եկեղեցուն և հայրենիքին:


Վերջում Վեհափառ Հայրապետը պատասխանեց նաև սարկավագաց դասի հարցերին, որոնք առնչվում էին Եկեղեցու առաքելությանը և նրա առջև ծառացած մարտահրավերների հաղթահարմանը։

Լրահոս

ԱՄՆ–ն Ուկրաինային առաջարկել է 15 տարվա անվտանգության երաշխիքներ
ԱՄՆ-ում ձեռնարկատերն աշխատակիցներին 240 միլիոն դոլարի պարգևավճար է բաժանել
Իրազեկում՝ Սուրբ Ծննդյանը հաջորդող մեռելոցի օրվա աշխատանքային լինել-չլինելու մասին
Չինական մեքենաների արտահանումը Ռուսաստան մեկ տարվա ընթացքում նվազել է 56 տոկոսով
Ադրբեջանի և Ռուսաստանի միջև լարվածությունը կապված չէ Ուկրաինայում հակամարտության հետ. Բայրամով
Խցակից արքեպիսկոպոսների շնորհավորական ուղերձը` Միքայել Սրբազանի ծննդյան օրվա առթիվ
Օդի ջերմաստիճանը կնվազի, ձյուն կտեղա․ եղանակն՝ առաջիկա օրերին
Խոշոր ավտովթար Սյունիքի մարզում
Բաքուն այս փուլում չի ձգտում ինստիտուցիոնալ և կայուն խաղաղության․ քաղաքագետ
Ստեղծվել է Եկեղեցու պաշտպանության համար հարթակ
Զելենսկին բացատրել է, թե ինչու է ցանկանում հանդիպել Թրամփի հետ մինչև Նոր տարի
ՊԵԿ-ին հաջողվել է ապահովել հարկային եկամուտների կայուն և բարձր աճ․ ՊԵԿ նախագահ
Հանրապետականը ՀԱԿ-ին երբեք դաշինքային ձեւաչափի առաջարկ չի արել․ Արմեն Աշոտյան
ԱՄՆ «վատերից վատագույնների» ցանկում 22 ՀՀ քաղաքացի կա
Ադրբեջանից ներկրված բենզինի տեսքով ՀՀ քաղաքացիներին բաժանում են ընտրակաշառք․ Իշխան Սաղաթելյան (տեսանյութ)
Քննարկեցինք բողոքարկումները․ Փաշինյան (տեսանյութ)
Վերին Լարսում բուք է
Շտապ
Բաքվի դատարանում ավարտվեց հայ գերիների կեղծ դատաքննությունը
Մակար Կիրակոսյանը՝ վերաքննիչ քրեական դատարանի դատավոր
Մարդիկ հասկանում են՝ ինչու է Դավիթ Համբարձումյանը կալանավորված. նրան լռեցնում են. Նորայր Հակոբյան (տեսանյութ)

Լրացուցիչ նորություններ

...

Իրազեկում՝ Սուրբ Ծննդյանը հաջորդող մեռելոցի օրվա աշխատանքային լինել-չլինելու մասին

Խցակից արքեպիսկոպոսների շնորհավորական ուղերձը` Միքայել Սրբազանի ծննդյան օրվա առթիվ

Օդի ջերմաստիճանը կնվազի, ձյուն կտեղա․ եղանակն՝ առաջիկա օրերին

Վերին Լարսում բուք է

Բաքվի դատարանում ավարտվեց հայ գերիների կեղծ դատաքննությունը

Միքայել Սրբազանը հետվիրահատական շրջանում խնամող կունենա․ նոր մանրամասներ

Տրանսպորտի ուղեվարձի, աղբահանության վճարի թանկացումներ տեղի չեն ունեցել․ քաղաքապետարան

Ռուբեն Վարդանյանի գործով դատական նիստը Բաքվում հետաձգվել է առողջական խնդիրների պատճառով

Շրջանառությունից հանվել է 7 կգ-ից ավելի թմրամիջոց․ Քրեական ոստիկանության հերթական խոշոր բացահայտումը

Շրջանառությունից հանվել է 7 կգ-ից ավելի թմրամիջոց

Մոսկվայի պետական ​​համալսարանի մասնաճյուղի թիմը հաղթել է Երևանում տեղի ունեցած բանավեճի առաջին մրցաշարում

Միքայել սրբազանին քիչ առաջ վիրահատել են

Վերածնված «Արցախի բալիկներ» մանկապատանեկան համույթը հանդես կգա անդրանիկ համերգով

Մոսկվայի օդանավակայաններում հարյուրից ավելի չվերթ է հետաձգվել

Առաջիկա օրերին օդի ջերմաստիճանն աստիճանաբար կնվազի

Ձյուն կտեղա․ ի՞նչ եղանակ սպասել դեկտեմբերի 26-ից 30-ին

Տղամարդը վերադարձել է այրվող տուն և փրկել իր դստերը

Ոստիկանության 5 ծառայող ազատվել է պաշտոնից

Բաքվի դատարանում Արցախի նախկին ռազմաքաղաքական ղեկավարները չեն ընդունել մեղադրանքները

Դատարան է ուղարկվել Վաղարշապատ համայնքի նախկին ղեկավարի վերաբերյալ քրեական գործը