Բրիտանական The Guardian թերթի փոխանցմամբ՝ Կամբոջայի և Թաիլանդի միջև բանակցություններ են սկսվել։
«Բանգկոկը մեծ հույս ունի, որ հանդիպումը կհանգեցնի դրական արդյունքների», - ասել է Թաիլանդի պաշտպանության նախարարության խոսնակ, կոնտր-ադմիրալ Սուրասանտ Կոնգսիրին։
Նրա խոսքով՝ հանդիպման արդյունքը կախված է Կամբոջայի դիրքորոշումից։
Կամբոջական կողմը նույնպես հաստատեց բանակցային գործընթացի մեկնարկը՝ հույս հայտնելով ռազմական գործողությունների դադարեցման, կայունության վերականգնման և «նորմալ կյանքին արագ վերադառնալու հարցում օգնության» համար։








