Euromedia24 on Play Store Euromedia24 on App Sore
BNB

$870.47

BTC

$113082

ADA

$0.868816

ETH

$4608.63

SOL

$213.76

31 °

Yerevan

20 °

Moscow

45 °

Dubai

20 °

London

26 °

Beijing

23 °

Brussels

16 °

Rome

23 °

Madrid

BNB

$870.47

BTC

$113082

ADA

$0.868816

ETH

$4608.63

SOL

$213.76

31 °

Yerevan

20 °

Moscow

45 °

Dubai

20 °

London

26 °

Beijing

23 °

Brussels

16 °

Rome

23 °

Madrid

Իրանի ԶՈւ Գլխավոր շտաբը նախնական հաշվետվություն է ներկայացրել նախագահ Ռայիսիի ուղղաթիռի վթարի պատճառների մասին


Իրանի զինված ուժերի Գլխավոր շտաբը հրապարակել է նախագահ Էբրահիմ Ռայիսիին տեղափոխող ուղղաթիռի վթարի հանգամանքներն ու պատճառները հետաքննող բարձրաստիճան հանձնախմբի նախնական հաշվետվությունը։ Այս մասին գրում է IRNA գործակալությունը:Հաշվետվության մեջ ասված է, որ հավաքվել է տարբեր մասնագիտական, տեխնիկական և ընդհանուր բնագավառներում տեղեկատվության զգալի մասը, որը կարող է կապված լինել պատահարի պատճառների հետ:Ըստ փաստաթղթի՝ որոշ գործողություններ վերջնական եզրակացության համար պահանջում են ավելի շատ ժամանակ․ դրանք գտնվում են քննության գործընթացում, իսկ որոշ հարցերի վերաբերյալ կարելի է վստահ հայտարարություններ անել, որոնք հետևյալն են.Ուղղաթիռը շարունակել է հետևել նախապես պլանավորված երթուղուն և չի շեղվել դրանից մինչև դեպքից մոտավորապես մեկուկես րոպե առաջ։Վթարային ուղղաթիռի օդաչուն կապի մեջ է եղել խմբի երկու մյուս ուղղաթիռների հետ։Վթարային ուղղաթիռի բեկորներում փամփուշտի կամ նման այլ բաների հետքեր չեն հայտնաբերվել։Վթարային ուղղաթիռը բռնկվել է բարձունքներին բախվելուց հետո:Տեղանքի բարդության, մառախուղի և ցածր ջերմաստիճանի պատճառով որոնողական գործողությունը շարունակվել է մինչև գիշեր և գիշերը նույնպես շարունակվել է, իսկ երկուշաբթի օրվա (խմբ․՝ մարտի 20-ի) լուսադեմին (առավոտյան ժամը 5-ին) (իրանական) անօդաչու թռչող սարքերի օգնությամբ ճշգրիտ որոշվել է պատահարի վայրը, և ցամաքային ուժերը սկսել են որոնողական գործողությունն այդ շրջանում:Ավիախմբի հետ կարգավարական աշտարակի խոսակցություններում նույնպես կասկածելի ոչինչ չի եղել։Հրապարակման մեջ նշվում է, որ ուղղաթիռի վթարի հետ կապված փաստաթղթերի զգալի մասը հավաքվել է, և որոշ մանրամասնությունների և փաստաթղթերի ուսումնասիրման համար կպահանջվի ավելի շատ ժամանակ, որոնք մանրազնին վերլուծությունից և փորձաքննությունից հետո Իրանի ժողովրդին կհաղորդվեն հետագա հայտարարություններում:Մայիսի 19-ին Իրանի նախագահ Էբրահիմ Ռայիսիի ուղղաթիռը վայրէջք կատարելիս կործանվել էր Իրանի Արևելյան Ատրպատական նահանգում, երբ նա երկրի արտգործնախարար Հոսեյն Ամիր Աբդոլլահիանի և այլ պաշտոնյաների հետ վերադառնում էր Իրանի և Ադրբեջանի Հանրապետության սահմանին գտնվող ջրամբարի բացման արարողությունից։ Կործանված ուղղաթիռում գտնվողներից ոչ ոք ողջ չի մնացել։

Լրահոս

«Կիմ Չեն ընյան» ընտրություններ. շատերը վախենում են Նիկոլի տեռորից. Համբարյան
Սյունիքի անտառներում կորած անչափահաս երեխաները գտնվել են
ԹՐԻՓՓ համաձայնագիրը հասավ ԱԺ․ Գաղտնի հաշիվների մեղադրանքներ՝ Քուշների հասցեին
Դատարանը երկարաձգեց Ռոբերտ Քոչարյանի կալանքի ժամկետը
Հորդանանում զինված հարձակում է տեղի ունեցել
Երբեք չեմ դադարել փորձել. ինչպիսի՞ն է ցանկանում մնալ պատմության մեջ Լիոնել Մեսսին
Այս ամառ Եվրոպայում շոգի հետևանքով ավելի քան 50 հազար մարդ է մահացել
Կիևին՝ ՆԱՏՕ-ից հրաժարվելու առաջարկ, Չինաստանի նոր քայլերը Թայվանի շուրջ, Մակրոնը վիրավորել է Թրամփին
Հնդկաստանը ողջունում է հայ-ադրբեջանական հարաբերություններում արձանագրված առաջընթացը
Քարի վրա՝ ինքնություն, թելերի մեջ՝ պատմություն․ «Թովմասյան» հիմնադրամը մասնակցում է COP17-ին
Քաղցկեղի դեմ անհատականացված պատվաստանյութ․ փորձարկումը ցույց է տվել մահվան ռիսկի 42%-ով նվազում
ՄԱԿ-ի Գլխավոր քարտուղարի օգնականը COP17-ի շրջանակում կժամանի Հայաստան
COP17-ի շրջանակում մեկնարկել է Սևանա լճի էկոհամակարգի պահպանության ծրագիրը
Վերին Լարսի ռուսական կողմում ավելի քան 800 բեռնատար է կուտակվել
ԱԷԿ-ի ԺՊ է նշանակվել․ Ալիեվն ամրապնդում է Բաքվի դիրքերը Եվրոպայում
Ավարտվել է 23․4 մլն դրամի փողերի լվացման դեպքերի առթիվ նախաձեռնված քրեական վարույթի նախաքննությունը
Մրգավետում հարսանեկան արարողության մասնակիցները, վերադառնալով տուն, այն հայտնաբերել են թալանված
Բագրատ Սրբազանը կիրակի կմեկնի Իջևան՝ մասնակցելու ՏԻՄ ընտրություններին
Գերիների ճակատագիրը, ՀԱՊԿ-ի շուրջ անորոշությունն ու Հայաստանի նոր մարտահրավերները
Իսրայելի պաշտպանության բանակը հայտնել է, որ մեկ շաբաթում ձերբակալվել է ահաբեկչության մեջ կասկածվող 70 մարդ

Լրացուցիչ նորություններ

...

Հորդանանում զինված հարձակում է տեղի ունեցել

Այս ամառ Եվրոպայում շոգի հետևանքով ավելի քան 50 հազար մարդ է մահացել

ԱԷԿ-ի ԺՊ է նշանակվել․ Ալիեվն ամրապնդում է Բաքվի դիրքերը Եվրոպայում

Իսրայելի պաշտպանության բանակը հայտնել է, որ մեկ շաբաթում ձերբակալվել է ահաբեկչության մեջ կասկածվող 70 մարդ

Թրամփը չի կարողացել համոզել Google-ին վերանվանել Ատլանտյան օվկիանոսը

Թուրքիայում հանքահորում տեղի ունեցած պայթյունի հետևանքով երկու մարդ է զոհվել

Իրանը ներկայացրել է ԱՄՆ-ի հետ բանակցությունների պայմանները

Bloomberg. Մասկը հանրապետականներին աջակցելու համար ծախսել է ավելի քան 445 միլիոն դոլար

AP. Գուտերեշը Եգիպտոսի հետ կքննարկի Սուդանի, Լիբիայի և Եմենի հարցերը

Տիբեթում 7 մագնիտուդով երկրաշարժի հետևանքով զոհվել է առնվազն 16 մարդ, ավերվել են հարյուրավոր տներ

Թրամփը չի բացառել Ուկրաինայում հակամարտության մոտալուտ ավարտը

Քուշները հերքել է գաղտնի ֆինանսական գործարքներին մասնակցելու մեղադրանքները

Հութիները հայտարարել են Էր Ռիադում Սաուդյան Արաբիայի պաշտպանության նախարարության շենքին հարվածելու մասին

Իրանը կեղծ տեղեկություններ է տարածում․ Թրամփ

Չարլզ III-ը հույս ունի, որ արքայազններ Ուիլյամն ու Հարին կհաշտվեն մինչև իր մահը

Ուիթկոֆի ինքնաթիռը վերադարձել է Միացյալ Նահանգներ

Թրամփը հայտարարել է, որ Ուկրաինայի հակամարտությունը և Իրանի հետ պատերազմը մոտենում են ավարտին

Մահապատժից ողջ մնացած ամերիկուհին սկսել է խոսել

Տիրանայում վերսկսվել են բախումները ցուցարարների և ոստիկանության միջև

Իրանի ԱԳՆ-ն ԱՄՆ-ին մեղադրել է տարածաշրջանն ապակայունացնելու և կեղծավորության մեջ