Հռոմի պապ Լևոն XIV-ը կրկին «24 ժամյա խաղաղության»կոչ է արել։ Այս մասին հաղորդում է Vatican News-ը։ «Ես կրկին կոչ եմ անում բարի կամքի տեր մարդկանց պահպանել խաղաղության առնվազն մեկ օր Փրկչի ծննդյան տոնին», – դեկտեմբերի 23-ի երեկոյան ասել է Լևոն XIV-ը։
Լրագրողների հետ զրույցում նա նաև մեկնաբանել է Ռուսաստանի կողմից Սուրբ Ծննդյան հրադադարի մերժումը։ «Իսկապես խորապես տխրեցնող է, որ Ռուսաստանը, կարծես, մերժել է Սուրբ Ծննդյան զինադադարի խնդրանքը», – ասել է Հռոմի պապը։ Լևոն XIV-ը կրկին կոչ է արել Ռուսաստանին Սուրբ Ծննդյան օրը հրադադար հաստատել։
«Հուսով եմ՝ նրանք կլսեն մեզ, և թող այս 24 ժամերը գան՝ խաղաղության մի օր ամբողջ աշխարհում», – ընդգծել է նա։








