Եվրամիությունը կշարունակի ճնշում գործադրել Մոսկվայի վրա, մասնավորապես ԵՄ-ում սառեցված ռուսական ակտիվներին վերաբերող հարցերում, այս մասին դեկտեմբերի 11-ին հայտարարել է Գերմանիայի կանցլեր Ֆրիդրիխ Մերցը։
«Մենք կշարունակենք ուժեղացնել ճնշումը Մոսկվայի վրա, կուժեղացնենք ճնշումը և կշարունակենք ակտիվորեն աջակցել Ուկրաինային, հատկապես ԵՄ-ում սառեցված ռուսական ակտիվների հարցում», - հայտարարել է նա Բեռլինում կայացած մամուլի ասուլիսում՝ խոսելով Եվրամիության պլանների մասին։Մերցը նաև ասել է, որ ԵՄ-ն պետք է Ուկրաինայի խաղաղության գործընթացի մաս դառնա։








