Իրանում մահապատժի են ենթարկել երեք տղամարդու, որոնք դատապարտվել էին հունվարին տեղի ունեցած անկարգությունների ժամանակ հասարակական շենքերի վրա հարձակումներին մասնակցելու և Իսրայելի ու ԱՄՆ-ի հետ համագործակցելու համար, հայտնում է իրանական Fars գործակալությունը։
Մահապատժի ենթարկվածներն են Հասան Դիոբանդը, Համիդ Քազեմին և Ռեզա Զանգանեն։
Դատական մարմինների տվյալներով, նրանց մեղադրանքներ էին առաջադրվել հրազեն, նռնակներ և հրկիզող խառնուրդով շշեր օգտագործելու, հասարակական օբյեկտներ հրկիզելու և Քարաջ քաղաքում էլեկտրական ենթակայանը վնասելու համար։
Վերջին միջադեպի հետևանքով որոշ շրջաններում էլեկտրամատակարարման խափանումներ են առաջացել։








