Euromedia24 on Play Store Euromedia24 on App Sore
BNB

$870.47

BTC

$113082

ADA

$0.868816

ETH

$4608.63

SOL

$213.76

31 °

Yerevan

20 °

Moscow

45 °

Dubai

20 °

London

26 °

Beijing

23 °

Brussels

16 °

Rome

23 °

Madrid

BNB

$870.47

BTC

$113082

ADA

$0.868816

ETH

$4608.63

SOL

$213.76

31 °

Yerevan

20 °

Moscow

45 °

Dubai

20 °

London

26 °

Beijing

23 °

Brussels

16 °

Rome

23 °

Madrid

2021-2025 թթ․ ընթացքում ապօրինի ծագում ունեցող գույքի բռնագանձման գործերով ընդհանուր հայցագինը կազմում է շուրջ 595 միլիարդ դրամ․ Վարդապետյան

Կոռուպցիայի դեմ պայքարը միակողմանի չէ: Կոռուպցիան իրենց կյանքի իմաստը դարձրած մարդիկ հետադարձ պայքարում են մեր դեմ ու պայքարում են շատ հաճախ առանց որևէ կանոնների, առանց որևէ բարոյական գծերի: Այդ պայքարում կա նաև մեկ հանգամանք, որի մասին ոչ մի դասագրքում, ցավոք, մեզ չեն ասում. կոռուպցիան իրենց կյանքի իմաստը դարձրած մարդիկ փորձում են հարվածել քո հավասարակշռությանը, կասկած մտցնել քո մեջ՝ արդյո՞ք արժի քո կյանքը, ժամանակն ու առողջությունը զոհաբերես հանուն այդ պայքարի: Իրենց կարծիքով՝ հավասարակշռությունից հանելու ամենակարճ ճանապարհը արժանապատվությանը հարվածելն է. հարվածել՝ ստով, ապատեղեկատվությամբ: Իսկ ո՞նց ենք արձագանքում ապատեղեկատվությանը՝ փաստով, այս մասին ասել է Հայաստանի Հանրապետության գլխավոր դատախազ Աննա Վարդապետյանը 2025 թվականի դեկտեմբերի 9-ին՝ Կոռուպցիայի դեմ պայքարի միջազգային օրը, Երևանի պետական համալսարանի Իրավագիտության ֆակուլտետի շուրջ 4 տասնյակը գերազանցող ուսանողների հետ հանդիպման ժամանակ:

Աննա Վարդապետյանն ուսանողների հետ հարցուպատասխանի ձևաչափով անցկացված քննարկման ընթացքում անդրադարձել է մի շարք հարցերի, որոնք վերաբերել են պետական շահերի պաշտպանության և ապօրինի գույքի վերադարձի ուղղությամբ Դատախազության կողմից իրականացվող աշխատանքներին ու դրանց արդյունքներին, կոռուպցիայի վտանգավորությանը, դրա դրսևորման ձևերին, բարեվարքությանն ու կոռուպցիոն հանցագործությունների դեմ պայքարի արդյունավետությանը:

Հայաստանի Հանրապետության գլխավոր դատախազը շնորհակալություն է հայտնել ուսանողներին հանդիպումը նախաձեռնելու և կոռուպցիայի դեմ պայքարի ճանապարհին հանդիպող մարտահրավերներից ու խոչընդոտներից խոսելու առիթի համար:

Անդրադառնալով պետական և համայնքային շահերի պաշտպանության ոլորտում իրականացված աշխատանքներին՝ Աննա Վարդապետյանը նշել է, որ Դատախազությունը, 2025 թվականի հունվարի 1-ից առ այսօր, պետական (համայնքային) շահերի պաշտպանության հայց հարուցելու բացառիկ լիազորության շրջանակում, ինչպես նաև դատախազական ներգործության արդյունքում, պետությանը կամ համայնքին է վերադարձրել 174 միլիոն 545 հազար ԱՄՆ դոլարին համարժեք 66 միլիարդ 250 միլիոն դրամ արժեքով գույք, այդ թվում՝ 3 մանկապարտեզ, մշակույթի տուն, մարզադաշտ, բնության հուշարձան, պուրակներ, հողատարածքներ, և դրամական միջոցներ:

«Գլխավոր դատախազության ապօրինի ծագում ունեցող գույքի բռնագանձման գործերով վարչության կողմից Հակակոռուպցիոն դատարան ներկայացված հայցերից ներկայում դատարանում քննության փուլում է 155-ը: Այդ հայցադիմումներով պահանջում ենք հօգուտ Հայաստանի Հանրապետության բռնագանձել ապօրինի ծագում ունեցող 1463 անշարժ գույք, 325 շարժական գույք և 440 իրավաբանական անձանցում մասնակցություն: Բռնագանձման ենթակա գումարի չափը կազմում է 518 միլիարդ 471 միլիոն 605 հազար դրամ: 2021-2025 թվականների ընթացքում ապօրինի ծագում ունեցող գույքի բռնագանձման գործերով ընդհանուր հայցագինը կազմում է շուրջ 595 միլիարդ 873 միլիոն 393 հազար դրամ»,- նշել է Աննա Վարդապետյանն ու հավելել, որ 1 վճիռ արդեն մտել է օրինական ուժի մեջ, որի արդյունքում ավելի քան 300 միլիոն դրամ շուկայական արժեքով երկու անշարժ գույքերի նկատմամբ գրանցվել է Հայաստանի Հանրապետության սեփականության իրավունքը, 23 միլիոն 150 հազար դրամ բռնագանձվել է հօգուտ Հայաստանի Հանրապետության (կատարման փուլում է գտնվում 55 միլիոն 788 հազար դրամի բռնագանձման գործընթացը):

Գլխավոր դատախազի խոսքով՝ ապօրինի ծագում ունեցող գույքի բռնագանձման շրջանակում 2023 թվականին կնքվել է 4 հաշտության համաձայնություն, ևս 4-ը կնքվել է 2024 թվականին: 2023 թվականին հաշտության համաձայնությունների կնքման արդյունքում Հայաստանի Հանրապետությանն է փոխանցվել 6 անշարժ, 1 շարժական գույք, որոնց շուկայական արժեքը կազմում է 2 միլիարդ 120 միլիոն դրամ, իսկ փոխանցված դրամական միջոցները՝ շուրջ 80 միլիոն դրամ: «2024 թվականին կնքված 4 հաշտության համաձայնություններով Հայաստանի Հանրապետությանն է փոխանցվել 1 անշարժ գույք (շուկայական արժեքը՝ 2 միլիարդ 18 միլիոն 400 հազար դրամ), 1 շարժական գույք (շուկայական արժեքը՝ 15 միլիոն 900 հազար դրամ), ինչպես նաև 845 միլիոն 134 հազար դրամ: 2025 թվականին կնքվել է 1 հաշտության համաձայնություն, որով Հայաստանի Հանրապետությանը տարաժամկետ վճարմամբ պետք է փոխանցվի 87 միլիոն 622 հազար դրամ: 87 միլիոն 622 հազար դրամից 59 միլիոն 405 հազար դրամն արդեն իսկ փոխանցվել է»,- եզրափակել է ՀՀ գլխավոր դատախազը:

Գլխավոր դատախազություն կատարած այցի շրջանակում Երևանի պետական համալսարանի Իրավագիտության ֆակուլտետի ուսանողները շրջել են նաև Դատախազության թանգարանում, ինչպես նաև Գլխավոր դատախազության վարչական շենքում գործող ԵՊՀ իրավաբանական լաբորատորիայում:

Լրահոս

Պուտինի ժամացույցի վրա նկատել են անսովոր գրություն
ԶԳՈՒՇԱՑԵՔ. պետք չէ օտար «iCloud» հաշիվները մուտքագրել Ձեր բջջային հեռախոսներում
«Օսկար» մրցանակաբաշխության անցկացման վայրը կտեղափոխվի
Պրեմիերա. Գրիշա Ասատրյան-«Մարինա»
ԱԱԾ-ն Ռուսաստանից վտարում է բրիտանացի դիվանագետին
Ամեն գնով վերարտադրվող, սպառված իշխանությունը ական է. Սուրեն Սուրենյանց
Մեր ժողովրդի վախերը հիմք ունեն. Նիկոլ Փաշինյանի հետ ո՞ւր գնա, ի՞նչ պատերազմ. Սաթիկ Սեյրանյան
Իրանը սպառնում է վրեժ լուծել ԱՄՆ-ից և Իսրայելից՝ ԻՀՊԿ ռազմածովային ուժերի հրամանատարի մահվան համար
Իրանը դատապարտել է Գրոսիի անգործությունը երկրի միջուկային օբյեկտների վրա հարձակումների հարցում
Reuters. Իսրայելը կշարունակի հարվածել Իրանին անկախ դիվանագիտական ​​հաջողություններից
Կրեմլը գոհ է նավթամթերքի խմբաքանակի ժամանումից Կուբա. Պեսկով
Իսրայելը հայտարարել է, որ Թեհրանում հարձակվել է մոտ 40 ռազմական արտադրական օբյեկտների վրա
Ռուբիոն չի կարողացել պատասխանել Մերձավոր Արևելքի կարգավորման վերաբերյալ հարցերին
Իրանը հաստատել է ԻՀՊԿ ռազմածովային հրամանատարի մահը
Իտալիայում ձերբակալվել է դպրոցի վրա ահաբեկչական հարձակում պլանավորող դեռահասը
ՈՒՂԻՂ․ Չեքիջյանի անվան Հայաստանի ազգային ակադեմիական երգչախմբի անվանատախտակի բացման արարողությունը
Վարչապետը խախտել է եկեղեցական արարողակարգը․ 8 տարում չի սովորել պատարագի կանոնները․ Տեր Վրթանես
Իրանը հայտնել է 131 պատմական և մշակութային ժառանգության օբյեկտների վնասման մասին
Tasnim. Հունվարին Իրանում զանգվածային անկարգությունների երկու կազմակերպիչներ կախաղան են բարձրացվել
Թրամփը հայտարարել է, որ ԱՄՆ-ը դեմ չէ Կուբա մարդասիրական նավթի մատակարարմանը, այդ թվում՝ Ռուսաստանից

Լրացուցիչ նորություններ

...

Ամեն գնով վերարտադրվող, սպառված իշխանությունը ական է. Սուրեն Սուրենյանց

Մեր ժողովրդի վախերը հիմք ունեն. Նիկոլ Փաշինյանի հետ ո՞ւր գնա, ի՞նչ պատերազմ. Սաթիկ Սեյրանյան

ՈՒՂԻՂ․ Չեքիջյանի անվան Հայաստանի ազգային ակադեմիական երգչախմբի անվանատախտակի բացման արարողությունը

Վարչապետը խախտել է եկեղեցական արարողակարգը․ 8 տարում չի սովորել պատարագի կանոնները․ Տեր Վրթանես

Դեսպան Արման Խաչատրյանը հանդիպել է Նիցցայի նորընտիր քաղաքապետի հետ

Փաշինյանից թոռների հոր կարոտն առնողը Հեղինե Բիշարյանի հարազատ քույրն է՝ Զառան․ Yerkir.am

Սուրբ Աննա եկեղեցում Փաշինյանի հետ վիճաբանած քաղաքացուն բերման ենթարկեցին

Նիկոլ Փաշինյան՝ 933, Արարատ Միրզոյան՝ 853, Սուրեն Պապիկյան՝ 842. ՔՊ-ն հրապարակել է քվեարկության նախնական արդյունքները

Աշոտ Նավասարդյանի ապրած տարիները հայ ժողովրդի զարթոնքի շրջանն էին. Մինասյան

Ազգային գաղափարախոսությունը պետք է պահպանել, այլապես ՀՀ անկումն անխուսափելի կլինի. Աբրահամյան

Տեղից ելնողը կուսակցություն է բացում, բովանդակություն պիտի ունենան. Տիգրան Թորոսյան

Նարեկ Կարապետյանը հայտարարեց ընտրություններին դաշինքով մասնակցելու մասին` «Ուժեղ Հայաստան Սամվել Կարապետյանի հետ» (տեսանյութ)

«Կանազի» հրդեհի գաղտնիքը բացահայտվում է․ բերման են ենթարկվել անչափահասներ

Խուզարկություններ` Երևանի 20 հասցեում. մարդու առևանգում. քրեական նորություններ

Ի՞նչ կարող են հակադրել Հայաստանը և հայ ժովովուրդը «Արևմտյան Ադրբեջանին» (տեսանյութ)

«Արևմտյան Ադրբեջան». Վերադարձի քողի տակ էքսպանսիա

Վատիկանից մինչև էքսպանսիայի քաղաքականություն. Արևմտյան Ադրբեջանի նախագծի ակունքները

Մեծ քննարկում. Անոնս 27.03.2026 (տեսանյութ)

Մեր ակցիան ընտրությունների հետ կապ չունի, սա սրտից բխող պահանջ է․ Գևորգ Գևորգյան (տեսանյութ)

Մեղադրանք է առաջադրվել ոստիկանին բռնություն կատարելու ժամանակ նկարելու համար (տեսանյութ)